Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

8-րդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկը՝ հաճախորդների հետ, "Ձմեռ Պապ" դարձավ հեռավոր գյուղերի երեխաների համար

28.12.2018

Կոնվերս Բանկի կողմից ավանդաբար իրականացվող "Դարձիր Ձմեռ պապ" նախագծի շրջանակներում երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Վարդենիսի տարածաշրջանի երկու բնակավայր են այցելել Բանկի աշխատակիցները և դպրոցականներին փոխանցել ամանորի նվերները, որոնք, իրենց նամակներում, Ձմեռ պապից խնդրել էին հենց երեխաները:

Ընդհանուր առմամբ, այս տարի "Դարձիր Ձմեռ պապ" նախագծի շահառու է դարձել 79 դպրոցական:

"Նոր տարվան նախորդող օրերին երեխաների հետ հանդիպումը հաճելի ավանդույթ է, որին անհամբեր սպասում ենք ողջ տարին: "Դարձիր Ձմեռ պապ" -ը արդեն 8 տարվա պատմություն ունի և Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն նախագծերից է: 2011թ-ից ի վեր Կոնվերս Բանկը՝ հաճախորդների և աշխատակիցների հետ միասին, "Ձմեռ պապ" է դարձել Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի հեռավոր ու սահմանամերձ գյուղերում բնակվող մոտ 800 երեխաների համար՝ կատարելով նրանց ամանորյա ցանկությունները և պարգևելով փոքրիկ տոն ",- ասացին Կոնվերս Բանկում՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին և աշխատակիցներին նախագծին ակտիվ մասնակցության, երեխաների նկատմամբ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի, ջերմության համար:

← Վերադառնալ ցուցակին