Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի աջակցությամբ Արգենտինական կենտրոն կբացվի

13.11.2018

Կոնվերս Բանկը կֆինանսավորի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացման աշխատանքները: Այս նպատակով կնքվել է համագործակցության հուշագիր:

Հուշագրով Կոնվերս Բանկը ստանձնել է Արգենտինական կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգման, տեխնիկական համալրման և կահավորման ծախսերը:

"Կրթական միջավայրի ձևավորման, զարգացման և խրախուսման ծրագրերին մասնակցությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից է: Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի հիմնադրումը Կոնվերս Բանկի կողմից ֆինանսավորվող հերթական նախաձեռնությունն է, որի նպատակը այդ ԲՈՒՀ-ում պայմանների և կրթության որակի բարելավումն է, հայ-արգենտինական միջմշակութային կապերի խորացումը",-ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Մասնավորապես, 2018թ. Կոնվերս Բանկի աջակցությամբ անցկացվել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը, Գյումրիում բարելավվել են երկու դպրոցների կրթական պայմանները, ինչպես նաև Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ "Սևան ստարտ ափ 2018"-ի շրջանակներում ֆինտեխ գաղափարների մրցույթ է անցկացվել:

"Սա բացառիկ դեպք է, երբ կրթական և միջմշակութային կապերի խորացմանը միտված նախաձեռնությունը իրականացվում է բիզնես կառույցի՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ: Արգենտինական կենտրոնի բացումը համալսարանին հնարավորություն կտա կրթական գործընթացում ներառել Արգենտինայից հրավիրված մասնագետներ, կնպաստի հայ-արգենտինական կրթական, մշակութային կապերի զարգացմանը ",- իր խոսքում ասաց Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Արգենտինական կենտրոնում նորոգման աշխատանքները արդեն սկսվել են: Բացումը նախատեսվում է հաջորդ տարեսկզբին:

← Վերադառնալ ցուցակին