Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են Միկրո և ՓՄՁ ֆինանսավորման վարկային պայմանագիր

28.06.2019

Կոնվերս Բանկը և Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ստորագրել են 6 մլն ԱՄՆ դոլար վարկային գծի պայմանագիր: Գումարն ուղղվելու է Հայաստանում Միկրո և ՓՄՁ վարկավորմանը:
"Պայմանագրի կնքմամբ մենք ազդարարում ենք ԵԶԲ-ի հետ երկարաժամկետ համագործակցության մեկնարկը:
Այս ծրագիրը կընդլայնի մեր ֆինանսավորումը տնտեսության իրական հատվածում, աջակցելով Միկրո ու փոքր և միջին բիզնեսների զարգացմանը:
Միկրո և ՓՄՁ-ներն օժտված են տնտեսական աճը խթանելու զարմանալի ունակությամբ: Նրանք ստեղծում են աշխատանքի նոր հնարավորություններ, խթանում են նորարությունները և ընդլայնում են հարկային բազան: Նրանք չափազանց կարևոր դեր ունեն երկրի արագ արդյունաբերականացման և զարգացման գործում", - ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
ԵԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006թ.՝ մասնակից պետությունների տնտեսական աճին, առևտրային, տնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու և ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը նպաստելու նպատակով: Բանկի լիիրավ անդամներն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ղրղզստանը:
Կոնվերս Բանկը Հայաստանի առաջատար բանկերից է, որը մատուցում է բանկային համապարփակ ծառայություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին: Միկրո և ՓՄՁ ֆինանսավորումը բանկի ռազմավարական առաջնային ուղղություններից է:

← Վերադառնալ ցուցակին