Թեժ գիծ +37410 511 211

Ամառային

Ավանդ "Ամառային" 

2017թ. հունիսի 16-ից 2017թ. օգոստոսի 31-ը ներառյալ կարող եք ներդնել Ձեր միջոցները Կոնվերս Բանկում հատուկ՝ "Ամառային" ավանդի տեսքով:

Ավանդի արժույթ ՀՀ դրամ
Ավանդի տեսակ Առանց ավելացման իրավունքի
Ավանդի ժամկետ 12 ամիս
Տարեկան պարզ տոկոսադրույք 10% Ինտերնետ Բանկ համակարգով ներդնելու դեպքում՝ 10.5%
Տոկոսների վճարում Ժամկետի սկզբում
Ավանդի նվազագույն գումար 100,000 ՀՀ դրամ
Մեկ ավանդատուի անունով ավանդ(ներ)ի առավելագույն հանրագումար 50,000,000 ՀՀ դրամ

 Ներդրեք "Ամառային" ավանդ և օգտվեք հետևյալ արտոնյալ պայմաններից՝

  • Անկանխիկ մուտքագրված Ավանդի ժամկետի ավարտին կանխիկ վճարումը կատարվում է առանց կանխիկացման միջնորդավճարի գանձման:
  • Ավանդատուների վրա տարածվում են "Հատուկ առաջարկ ավանդատուներին" պայմանները:
  •  "Կիլիկիա" և "Նոր Նորք" մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայությունից օգտվելու դեպքում կիրառվում է գործող ստանդարտ սակագնից 50%-ով նվազեցված սակագին:

Ակցիայի շրջանակներում Ավանդ ներդրած հաճախորդները կարող են ձեռք բերել ԱրՔա Կլասիկ չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտ հետևյալ պայմաններով.

Վարկի մարման եղանակ Անուիտետային՝ ամսական հավասարաչափ մարումով
Վարկային քարտի օգտագործման հետ կապված սահմանափակում

Վարկային քարտը կարող է օգտագործվել Վարկային քարտի տրամադրման օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառապես "ConverseQvota"-յի շրջանակներում Բանկի հետ համագործակցող ընկերություններից գնումներ կատարելիս: 

Համագործակցող ընկերությունների ցանկը այստեղ

Վարկային սահմանաչափի գումար Ավանդի գումարի եռապատիկ՝ ոչ ավել, քան 1,500,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 0%
Վարկի տրամադրման վճար 10,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ՝ մինչև վարկային քարտի տրամադրումը)
Վարկի մարման առավելագույն ժամկետ 15 ամիս, ընդ որում վարկի գծով առաջին մարումը կատարվում է 4-րդ ամսից սկսած (առաջին 3 ամիսների համար սահմանվում է վարկի գումարի մարման արտոնյալ ժամանակաշրջան)
Տույժեր և տուգանքներ Պայմանագրով սահմանված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին, վճարում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ ժամկետանց վարկի 0.5% չափով:
Վարկի գծով վճարումների ուշացման 5-րդ աշխատանքային օրը Բանկի կողմից կիրառվում է միանվագ տուգանք՝ 5,000 ՀՀ դրամի չափով:
Քարտի տրամադրման և քարտային հաշվի սպասարկման վճար 0 ՀՀ դրամ
Ապահովում Մինչև Ավանդի գումարի 100%-ի չափով Վարկերի դեպքում՝ Ավանդային հաշվին առկա դրամական միջոցները (դրանց համապատասխան մասը), իսկ Ավանդի գումարի 100%-ը գերազանցելու դեպքում՝ գերազանցող մասով՝ առանց ապահովման
Վարկ/գրավ հարաբերակցություն Մինչև 300%,
Վարկունակության հանդեպ պահանջներ Դիմորդը վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ պետք է լինի գրանցված աշխատակից, և դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում.
  • չպետք է ունենա "ստանդարտ" դասից ավելի խիստ դասով դասակարգված վարկային պարտավորություններ (ներառյալ՝ երաշխավորություններ), և
  • վարկերի գծով ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 20

Ավանդատուի ցանկությամբ Ավանդի ժամկետի ավարտին Ավանդի պայմանագրի ժամկետի երկարաձգումը կկատարվի տվյալ պահին Բանկում գործող "Պրոգրես" կամ "Օրական" ավանդի պայմաններով:

Տեղեկատվական ամփոփագիր

Ընդհանրական թերթիկ


Ֆինանսներ բոլորի համար

Ուշադրություն

Ավանդատուի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում.
Ավանդի տոկոսների հաշվարկման, վճարման կարգը և օրինակը /համաձայն "Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" ՀՀ ԿԲ կանոնակարգ 8/02-ի/