Թեժ գիծ +37410 511 211

Կառուցապատման վարկ

Կառուցապատման վարկ "Նորույթ" 

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ անձանց` ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող բնակելի և/կամ ոչ բնակելի անշարժ գույքի բարեկարգման /վերակառուցման կամ կառուցման համար:

Վարկավորման պայմաններն են. 

Վարկի արժույթ

ՀՀ դրամ; ԱՄՆ դոլար; Եվրո

Վարկի գումար

3,000,000 - 50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Վարկի ժամկետ

ՀՀ դրամի դեպքում՝ 36 - 120 ամիս

ԱՄՆ դոլարի կամ եվրոյի դեպքում՝ 36 - 180 ամիս

 

Վարկի տարեկան տոկոսադրույքներն ըստ արժույթների և վարկ/գրավ հարաբերակցության

Վարկ/գրավ

Տտոկոսադրույք

ԱՄՆ դոլար

Եվրո

ՀՀ դրամ

PTI1

Երաշխավոր

Մինչև 50%

Անվանական2

(ԿԲԼՏ3 + 9)%

(ԿԲԼՏ + 10.05)%

(ԿԲԼՏ + 10)%

ԱՄՆ դոլար/եվրո ≤50%;

ՀՀ դրամ ≤60%

1 երաշխավոր/համավարկառու

Արդյունավետ4

≤14.60%

≤12.64%

≤20.11%

Փաստացի4

≤16.54%

≤14.51%%

≤22.23%

50.1% - 70%

Անվանական

(ԿԲԼՏ + 10)%

(ԿԲԼՏ + 11.05)%

(ԿԲԼՏ + 11)%

ԱՄՆ դոլար/եվրո ≤45%;

ՀՀ դրամ ≤50%

Արդյունավետ

≤15.74%%

≤13.76%%

≤21.30%

Փաստացի

≤17.72%%

≤15.67%%

≤23.46%

1 PT- Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափի հարաբերակցությունը Վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների, առկայության դեպքում համավարկառուների ամսական զուտ եկամուտներին:

2 ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերի համար - սահմանված տոկոսադրույքները նվազեցվում են 0.5 տոկոսային կետով, եթե բավարարված են ստորև ներկայացված բոլոր պայմանները միաժամանակ.

  • PTI ≤40%, և
  • վարկի ժամկետը կազմում է առնվազն 120 ամիս, և
  • Վարկառուի կողմից կատարվում է գրավադրվող գույքի ապահովագրություն առնվազն վարկի մնացորդի չափով:

 3 ԿԲԼՏ - «Կոնվերս Բանկ» ՓԲԸ Լողացող Տոկոսադրույք: Սահմանվում է Բանկի կողմից տարեկան երկու անգամ՝ հիմք ընդունելով հիմնական ցուցանիշները, իսկ վերջիններիս անհասանելիության դեպքում՝ երկրորդային ցուցանիշները: Փոփոխման դեպքում գործող պայմանագրերի անվանական տոկոսադրույքը փոփոխվում է ոչ շուտ, քան վարկառուին այդ մասին տեղեկացնելուց մեկ ամիս հետո: 
Հիմնական ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ պետական 180-օրյա զեղչատոկոսային պարտատոմսերի եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որը հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից https://www.cba.am ինտերնետային կայքում; ԱՄՆ դոլարի կամ եվրոյի դեպքում՝ համապատասխանաբար "ԱՄՆ դոլար 6-ամսյա ICE LIBOR" և "Եվրո 6-ամսյա ICE LIBOR" բենչմարկները, որոնք հրապարակվում են Intercontinental Exchange (ICE) (Ինտերկոնտինենտալ Էքսչենջ (ICE)) կազմակերպության կողմից https://www.theice.comինտերնետային կայքում: 
Երկրորդային ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ ԿԲ կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը; ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվ բանկի կողմից սահմանված Federal funds-ի տոկոսադրույքը կամ միջակայքի վերին շեմը; եվրոյի դեպքում՝ Եվրոպական կենտրոնական բանկի Marginal lending facility-ի տոկոսադրույքը:
Ընդ որում՝ հիմնական ցուցանիշների հասանելիության անհնարինության և երկրորդային ցուցանիշների կիրառման դեպքում երկրորդային ցուցանիշների հիման վրա սահմանված ԿԲԼՏ-ներով ֆինանսավորումների անվանական տոկոսադրույքները սահմանվում են այնպես, որ ֆինանսավորման տոկոսադրույքի հաստատուն բաղադրիչի փոփոխության պայմաններում անվանական տոկոսադրույքի մեծությունը մնա անփոփոխ:
Սահմանված ԿԲԼՏ տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում https://conversebank.am/hy/kbht/ հասցեով և հասանելի են Բանկի տարածքում:

Այս վարկի անվանական տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է փոփոխվել ոչ ավելի հաճախ, քան տարին երկու անգամ: Լողացող տոկոսադրույքի բարձրացման և իջեցման առավելագույն շեմը սահմանվում է +/- 4 տոկոսային կետ:

4 Արդյունավետ տոկոսադրույքը ներառում է միայն Բանկի կողմից սահմանված վճարները՝ վարկային հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման և սպասարկման վճարներ: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը բացի Բանկի կողմից սահմանված վճարներից ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման և գրավի իրավունքի գրանցման վճարներ:
Նոտարական վավերացման, սեփականության իրավունքի գրանցման և միասնական տեղեկանքի վճարները ներառված չեն տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում, քանի որ հաճախորդի կողմից ենթակա են վճարման` անկախ գույքի ձեռքբերման վճարումը կրեդիտով կամ առանց կրեդիտի (cash price) կատարելու հանգամանքից:
Արդյունավետ և փաստացի տոկոսադրույքները հաշվարկվել են հիմք ընդունելով ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող ԿԲLՏ մեծությունը` ՀՀ դրամ՝ 6.25%, ԱՄՆ դոլար՝ 2.5%, Եվրո՝ -0.3%:

*ԿԲԼՏ (Կոնվերս Բանկի լողացող տոկոսադրույք) 

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վճարների ցանկ

Հայտի ուսումնասիրության միանվագ վճար

5,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միանվագ վճար

Վարկի գումարի 0.5% չափով, նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ

Վարկի սպասարկման ամսական վճար

2,000 ՀՀ դրամ

Գրավի ապահովագրություն (կիրառելի է միայն վարկի անվանական տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով ցածր սահմանելու մնացյալ պայմանները ևս բավարարված լինելու դեպքում)

Վարկի մնացորդի 0.13% – 0.15%, տարեկան

Գրավադրման ծախսեր

Գրավի առարկայի գնահատման ծախսեր

8,000 - 10,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում

27,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Միասնական տեղեկանք

10,000 ՀՀ դրամ

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով:
Վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման դեպքում Բանկը կնվազեցնի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և սպասարկման վճարները:
Վարկառուի ընտրությամբ Բանկը, վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն, կնվազեցվի ամսական վճարումների չափը` վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ կնվազեցվի վարկի մարման ժամկետը` անփոփոխ թողնելով ամսական վճարումների չափը:

Տույժեր և տուգանքներ

 Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` 0.13% ուշացման յուրաքանչյուր օրվա համար:

 Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  • Տույժ/տուգանք,
  • Տոկոսագումար, սպասարկման վճար,
  • Մայր գումար:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Վարկառուն Բանկի հայեցողությամբ վերջինիս վճարում է Վարկը վաղաժամկետ մարելու տուգանք.

  • Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.6% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,
  • Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.4% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,
  • Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.2% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:

Վարկային պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար Վարկը վաղաժամկետ մարելու տուգանք սահմանված չէ:

Մտածելու ժամանակ

 Վարկային պայմանագրի կնքումից առնվազն 7 օր առաջ Բանկը առձեռն կամ փոստով Ձեզ կտրամադրի վարկային պայմանագիր կնքելու առաջարկ և վարկային պայմանագրի նախագիծ: Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է 7 աշխատանքային օր՝ վարկառուին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 Վարկի մարման եղանակներ

  1. Անուիտետային (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները:
  2. Զսպանակաձև (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարի մարումը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

 Վարկը տրվում է առավելագույնը 5 փուլով (տրանշով) և վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով, որի ընթացքում Վարկառուն կարող է ստանալ ամբողջ վարկը կամ դրա մի մասը:
Արտոնյալ ժամանակահատված ընթացքում Վարկառուն մարում է միայն ստացված վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները: Արտոնյալ ժամանակահատվածից հետո Վարկառուն ամսական կտրվածքով մարում է ինչպես վարկի գումարը, այնպես էլ տոկոսները:
Վարկի նպատակայնությունը ենթակա է մոնիթորինգի վարկի տրամադրմանը հաջորդող 6-րդ ամսվանից սկսած, առնվազն երկամսյա պարբերականությամբ մինչև կառուցապատման աշխատանքների վերջնական ավարտը:

Ապահովում

1. Կառուցապատվող (/վերա/կառուցվող) անշարժ գույք
2. Բանկի պահանջով` նաև այլ բնակելի անշարժ գույք
3. Առնվազն մեկ երաշխավոր կամ համավարկառու

Վարկ /գրավ հարաբերակցություն

Մինչև 70%: Որպես հիմք ընդունվում է գնահատող ընկերության կողմից գնահատված գրավի իրացվելի արժեքը
 

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Երաշխավորը՝

  • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք,
  • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ,
  • չի կարող միաժամանակ հանդես գալ որպես համավարկառու:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից: 

Կոնվերս Բանկը՝

  • Երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:
  • Երաշխավորն իրավունք ունի՝
  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Սահմանափակումներ

  1. PTI - ըստ Վարկի տարեկան տոկոսադրույքների աղյուսակի
  2. 25,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի վարկի դեպքում՝ OTI ≤ PTI + 10% OTI - Վարկի տրամադրման պահին Վարկառուի, ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների, առկայության դեպքում նաև համավարկառուների առկա բոլոր վարկերի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափի հարաբերակցությունը վերջիններիս ամսական զուտ եկամտին:
  3. Վարկի դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 65
  4. Վարկային պատմության հանդեպ պահանջներ.
  • Վարկի համար դիմելու պահին հայտատուն/համավարկառուն չպետք է ունենա ժամկետանց, ինչպես նաև "ստանդարտ"-ից խիստ դասով դասակարգված գործող վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները):
  • Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում հայտատուի/համավարկառուի բոլոր գործող և մարված վարկերի գծով չպետք է առկա լինի "ստանդարտ"-ից խիստ դասով դասակարգում, ինչպես նաև բոլոր վարկերի գծով հանրագումարային 25 և ավելի օր ուշացում (պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա),
  • Հայտատուի հետ ընդհանուր տնտեսություն վարող անձինք վարկի համար դիմելու պահին չպետք է ունենան գործող ժամկետանց և/կամ «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները):
     

Հերթական մարման հետաձգում

Գործիքի նպատակը ֆինանսական հոսքերի ժամանակավոր փոփոխման պայմաններում (արձակուրդ և այլն) ժամանակացույցով սահմանված հերթական առաջիկա մարումը չկատարելու («բաց թողնելու») հնարավորության ընձեռումն է. արդյունքում տվյալ ամսվա մարման ենթակա ամբողջ գումարը (մայր գումար + տոկոսագումար) վերաբաշխվում է ժամանակացույցի հաջորդող ամիսների նկատմամբ (ամսական վճարի առկայության դեպքում դրա գումարը տեղափոխվում է և գումարվում առաջիկա ամսվան հաջորդող ամսվա գումարին):
Հերթական մարման հետաձգման հնարավորությունը կիրառելի է առնվազն 6 ամիս սպասարկված վարկերի համար՝ հետևյալ բոլոր պայմանների ապահովման դեպքում.

  • Առաջիկա ամսվա մասով կապիտալացման արդյունքում ձևակերպված ընդհանուր պարտավորության չափը չպետք է գերազանցի վարկի սկզբնական գումարի մեծությունը
  • Հերթական մարման հետաձգումը կիրառելի չէ արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաև վերանայված ժամանակացույցով վարկերի հանդեպ
  • Հերթական մարման հետաձգման համար դիմումը դիտարկելու պահին դիտարկվող վարկի գծով չպետք է առկա լինեն գումարային 6-ից ավելի օր ուշացում/ներ/, տվյալ վարկը չպետք է դասակարգված լինի, և տվյալ վարկառուն չպետք է ունենա ժամկետանց պարտավորություններ Բանկի հանդեպ, ինչպես նաև՝ հետաձգման համար դիտարկվող մարման նախորդող վճարման մասով չպետք է թույլ տրված լինի մարման կետանց
  • 60 ամսից պակաս ժամկետով տրամադրված վարկերի դեպքում հերթական մարման հետաձգում կարող է իրականացվել առավելագույնը 1 անգամ՝ վարկի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում
  • 60 ամիս և ավելի ժամկետով տրամադրված վարկերի դեպքում հերթական մարման հետաձգում կարող է իրականացվել առավելագույնը 5 անգամ՝ վարկի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում՝ բացառությամբ ժամանակացույցով սահմանված վերջին 2 տարվա, ընդ որում այն կարող է իրականացվել ոչ ավելի հաճախ, քան հաշվետու տարվա ընթացքում 1 անգամ

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

20,000 ԱՄՆ դոլար

Անվանական տոկոսադրույք

11.5%

Մարման ժամկետ

10 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

281

Ընդհանուր տոկոսագումար

13,743

Մարումների հանրագումար

33,743

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Գրավի գնահատում

 Գրավադրվող անշարժ գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է Հաճախորդի կողմից: Գնահատման հաշվետվությունը, որպես կանոն, վավեր է հաշվետվության տրման օրվանից 2 (երկու) ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

Գնահատող ընկերությունների ցանկ

Գնահատող ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

«Ամինտաս Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Արցախի փող. 23/6, «Տուն Դեպո» համալիր

(010) 432 276, (094) 432 276, (096) 432 276

«Oլիվեր Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Թումանյան 8, 215-216 սենյակ

(010) 542 740, (077) 542 750, (010) 542 760, (055) 542 750, (010) 542 770, (091) 542 750

«Վի Էմ - Ար Փի» ՍՊԸ

ք. Երևան,Վարդանանց փակուղի, 8/3 շենք, սեն.209

(010) 588 797, (099) 588 797

«ՏՏ Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Արշակունյաց 2ա, սեն. 111

(010) 545 175, (098) 015 059, (096) 015 059

«Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊԸ

ք. Երևան, Նալբանդյան 48/1շ., 2-րդ հարկ

(010) 546 490, (077) 944 449, (098) 944 449, (093) 944 449


«Ափթայմ» ՍՊԸ

ք. Երևան Եկմալյան փող., 6 շենք, 3-րդ հարկ, սեն. 5 («Բիզնես Պալեի» շենք)

(060) 535 371, (094) 713 710, (098) 535 314

«Բիլդափ» ՍՊԸ

ք. Երևան Զաքյան փող., 5 շենք, թիվ 1 գրասենյակ

(010) 547 160, (091) 177 300

Գրավի առարկայի և ապահովագրություն

Վարկի անվանական տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով ցածր սահմանելու պայմաններին բավարարելու համար անհրաժեշտ է ամեն տարի ապահովագրել գրավադրվող անշարժ գույքը վարկի մնացորդային գումարի չափով Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկի միջոցով: Ընդ որում` որպես շահառու հանդես է գալիս Բանկը:

Ապահովագրական ընկերությունների ցանկ

Ապահովագրական ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության փող., 51, 53, տարածքներ 47, 48, 50

(010) 592 121

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ

ք.Երևան, Կոմիտասի պող., 62 շենք

(060) 275 757, (098) 560 797

«Ռոսգոսստրախ-Արմենիա»ԱՓԲԸ

ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1

(010) 591 010

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ

ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 10 շենք, «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոն, 110 տարածք

(010) 536 494, (060) 500 060

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

 Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ (մեկ անգամ)` 0,
Հավելյալ քաղվածքի տրամադրում1
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի.
-մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
-3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
-Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
-Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
Վճարված տոկոսագումարի վերաբերյալ՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկանք՝ 1,000 ՀՀ դրամ
Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
Տեղեկանքներ/գրություններ
Կատարված գործարքների վերաբերյալ
-Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
Փաստաթղթեր, գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
-Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
-Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային

- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում ընտանիքի անդամի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (գանձվում է համաձայնության տրամադրման համար՝ անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքի սեփականության վկայականի ժամանակավոր տրամադրում` 10,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար Բանկի համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը:Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Ուշադրություն

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը:

Հաշվարկներում հիմք են ընդունվել 01.09.2019թ. Կենտրոնական բանկի կողմից հայտարարված՝ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները՝ USD - 476.10, EUR - 525.71:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Եթե հայցվող վարկային միջոցները տրամադրվելու են նաև կամ բացառապես Ձեր՝ այլ կազմակերպություններում (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն) գտնվող վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով, ապա սույնով զգուշացնում ենք, որ Դուք պարտավոր եք մարել վերաֆինանսավորումից հետո այդ կազմակերպություններում չմարված տոկոսագումարները, տուժանքը, սպասարկման և այլ վճարները ինքնուրույն, որոնց չկատարման դեպքում Բանկը  պատասխանատվություն չի կրում:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"` www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է":

Անհրաժեշտ փաստաթղթերը

1

Վարկային հայտ-հարցաթերթիկ

2

Վարկառուի, ընտանիքի անդամների, համավարկառուի, երաշխավորի, գրավատուի անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

3

Բնակության վայրի մասին տեղեկանք` համատեղ բնակվող ընտանիքի անդամների վերաբերյալ նշումով

4

Տեղեկանք աշխատավայրից, որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը (կարող է պահանջվել նաև գործատուի կողմից տրամադրվող տարեկան անհատական հաշվետվության պատճենը)

Տեղեկանք կարող է չպահանջվել, եթե Վարկառուն դիմելուն նախորդող առնվազն 6 ամիսների ընթացքում աշխատավարձը ստացել է Բանկի միջոցով


4.1

Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում (օր.` ներդրումային գործունեություն, գույքի վարձակալություն, ներդրումներ ավանդներում և այլն) պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ

4.2

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

§  տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար;

§  ֆինանսական վերլուծություն՝  անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար

Հայտատուի ԱՁ հանդիսանալու դեպքում՝ տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ, նաև անհրաժեշտության դեպքում՝ լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու պարագայում՝ համապատասխան լիցենզիա և/կամ թույլտվություն, եթե վերջինս հանդիսանում էվարկառուի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն:

5

Վարկառուի և/կամ համավարկառուի սեփականությունը հանդիսացող սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական

6

Բարեկարգվող/վերակառուցվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակ, սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր և ձեռքբերման հիմքեր (առուծախի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն), ամուսնության, ամուսնալուծության, ծննդյան, մահվան վկայականներ (առկայության դեպքում), որը պետք է ներկայացվի մինչ համապատասխան վարկի տրամադրումը

7

ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից  միասնական տեղեկանք՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի հաստատումից հետո)

8

Վարկառուի/գրավատուի ամուսնության, ամուսնալուծության վկայական (առկայության դեպքում)

9

Գրավի նախնական գնահատման եզրակացություն/ակտ

10

Նախատեսվող աշխատանքների նախահաշիվ, իսկ շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքների իրականացման դեպքում` համապատասխան շին. թույլտվություն

11

Վարկառուի, համավարկառուի, երաշխավորի, գրավատուի ԱՔՌԱ հարցում կատարելու համաձայնություններ

12

Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր

13

Վարկառուն վարկի ստացման օրվանից 12 ամիս հետո պետք է Բանկ ներկայացնի կառուցապատվող շինության գնահատման ակտը՝ գնահատված բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպություններից մեկի կողմից

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքները արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ վարկի նպատակային օգտագործման համապատասխանությունը և Վարկառուի վարկունակությունը ստուգելու համար,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետները

Որոշման կայացումը տևում է առավելագույնը 7 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, Վարկը տրամադրվում է 7 բանկային օրվա ընթացքում:

Վարկի ձևակերպման վայրը և տրամադրման եղանակը

  • Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում
  • Վարկի գումարը տրամադրվում է վարկառուին՝ հաշվին մուտքագրման եղանակով:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ info@fsm.am
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

          Թարմացվել է 01.09.2019թ. 13:40       

 Տեղեկատվական ամփոփագիր

Ֆինանսներ բոլորի համար