Թեժ գիծ +37410 511 211

Տան ձեռքբերման վարկ

Բնակելի անշարժ գույքի կամ հողատարածքի ձեռքբերման վարկ

Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց առանձնատուն, բնակարան կամ հողատարածք ձեռք բերելու նպատակով:

Վարկավորման պայմաններ

Գումար

Նվազագույնը 2,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Առավելագույն գումար սահմանված չէ

Ժամկետ

36 - 240 ամիս

Արժույթ

Տարեկան տոկոսադրույքներն1 ըստ արժույթների

Տեսակ

Նվազագույն

Առավելագույն

ՀՀ դրամ

Անվանական2

(ԿԲԼՏ3 + 3.16)%, ներկա պահին՝ 12.25%

(ԿԲԼՏ + 7.39)%, ներկա պահին՝ 16.48%

Փաստացի4

13.04 - 17.63%

17.88 - 22.85%

ԱՄՆ դոլար

Անվանական

(ԿԲԼՏ + 8.92)%, ներկա պահին՝ 11.25%

(ԿԲԼՏ + 17.13)%, ներկա պահին՝ 19.46%

Փաստացի

11.92 - 16.43%

21.40 - 24.00%

Եվրո

Անվանական

(ԿԲԼՏ + 7.05)%, ներկա պահին՝ 7.82%

(ԿԲԼՏ + 13.95)%, ներկա պահին՝ 14.72%

Փաստացի

8.17 - 12.39%

15.84 - 20.65%

Ծանոթագրություններ

 

1 Կախված հաճախորդի վարկունակությունից, վարկային պատմությունից և վարկ/գրավ հարաբերակցությունից:

2 Վարկի հաստատման պահին գործող ԿԲԼՏ ցուցանիշների հիման վրա հաշվարկվում է աղյուսակում սահմանված տարեկան անվանական տոկոսադրույքը և ֆիքսվում արտարժութային վարկերի դեպքում առաջին 24 ամսվա, իսկ ՀՀ դրամով վարկերի դեպքում առաջին 12 ամսվա համար, որից հետո տոկոսադրույքը դառնում է լողացող:

3 ԿԲԼՏ - "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Լողացող Տոկոսադրույք: Սահմանվում է Բանկի կողմից տարեկան երկու անգամ՝ հիմք ընդունելով հիմնական ցուցանիշները, իսկ վերջիններիս հասանելիության անհնարինության դեպքում՝ երկրորդային ցուցանիշները: Փոփոխման դեպքում գործող պայմանագրերի տոկոսադրույքը փոփոխվում է ոչ շուտ, քան վարկառուին այդ մասին տեղեկացնելուց մեկ ամիս հետո:
Հիմնական ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ պետական 180-օրյա զեղչատոկոսային պարտատոմսերի եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որը հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից https://www.cba.am ինտերնետային կայքում, ԱՄՆ դոլարի կամ եվրոյի դեպքում՝ համապատասխանաբար "ԱՄՆ դոլար 6-ամսյա ICE LIBOR" և "Եվրո 6-ամսյա ICE LIBOR" բենչմարկները, որոնք հրապարակվում են Intercontinental Exchange (ICE) (Ինտերկոնտինենտալ Էքսչենջ (ICE)) կազմակերպության կողմից https://www.theice.com ինտերնետային կայքում կամ հրապարակային այլ հասանելի աղբյուրներում:
Երկրորդային ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ առևտրային բանկերի կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված 91 - 180 օր ժամկետայնության ՀՀ դրամով ավանդների միջին կշռված տոկոսադրույքը վերջին հասանելի ամսվա դրությամբ, ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվ բանկի կողմից սահմանված Federal funds-ի տոկոսադրույքը վերջին հասանելի ամսաթվի դրությամբ, Եվրոյի դեպքում՝ 6-ամսյա EURIBOR-ի տոկոսադրույքը վերջին հասանելի օրվա դրությամբ:
Հիմնական ցուցանիշից երկրորդային ցուցանիշին անցման դեպքում ֆինանսավորման տոկոսադրույքում ներառված հաստատուն բաղադրիչը մնում է անփոփոխ:
Եթե հիմնական և երկրորդային ցուցանիշները դառնում են անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա լողացող տոկոսադրույքի ցուցանիշը հաջորդ ժամանակաշրջանի համար համարվում է լողացող տոկոսադրույքի հրապարակված վերջին ցուցանիշը՝ մինչև Բանկի կողմից տոկոսադրույքի հաջորդ հաստատման ժամանակաշրջանը:
Սահմանված ԿԲԼՏ տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում (https://conversebank.am/hy/kbht/) և հասանելի են Բանկի տարածքում:
Այս վարկի լողացող տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է փոփոխվել ոչ ավելի հաճախ, քան տարին երկու անգամ: Լողացող տոկոսադրույքի բարձրացման և իջեցման առավելագույն շեմը սահմանվում է +/- 4 տոկոսային կետ: ԿԲԼՏ-ների մեծությունը կարող է կլորացվել մինչև մեկ հարյուրերորդական:
Ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող ԿԲLՏ մեծություններ. ՀՀ դրամ՝ 9.09%, ԱՄՆ դոլար՝ 2.33%, Եվրո՝ 0.77%:
4 Տարեկան փաստացի տոկոսադրույքը, բացի Բանկի կողմից սահմանված վճարներից, ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման և գրավի իրավունքի գրանցման, լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում՝ նաև այդ գույքի միասնական տեղեկանքի, հիփոթեքային պարտավորության ապահովագրության (իրականացնելու դեպքում):

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Հաճախորդի կողմից կատարվող վճարների ցանկ

 

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ՝ վարկային հայտը մուտքագրելիս)

Վարկի տրամադրման վճար

Գումարի 0.5%, նվազագույնը՝ 50,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ՝ մինչև վարկի տրամադրումը)


Գրավի առարկայի գնահատման ծախսեր

18,000 - 25,000 ՀՀ դրամ (կախված տեսակից)

Ապահովագրություն

Ձեռքբերվող գույքի

Կատարվում է Բանկի կողմից

Հիփոթեքային պարտավորության (անհրաժեշտության դեպքում)

2 - 3%, նվազագույնը` 1,000 ՀՀ դրամ

Միասնական տեղեկանք (փաստացի տոկոսադրույքի հաշվարկում ներառվում է միայն լրացուցիչ գույքի /առկայության դեպքում/ գրավադրման մասով)

10,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում (չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում)

20,000 ՀՀ դրամ

Սեփականության իրավունքի գրանցում ՀՀ Կադաստրի կոմիտեում (չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում)

45,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում ՀՀ Կադաստրի կոմիտեում

27,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման դեպքում վարկառուի համար բացվող խնայողական հաշիվների սակագներ

ՀՀ դրամով վարկերի դեպքում

Մեկ դրամային խնայողական հաշվի

բացում

0 ՀՀ դրամ

տարեկան սպասարկում

0 ՀՀ դրամ

Արտարժույթով վարկերի դեպքում

Մեկ դրամային և մեկ արտարժութային (վարկի արժույթին համապատասխան) խնայողական հաշիվների

բացում

0 ՀՀ դրամ

տարեկան սպասարկում

0 ՀՀ դրամ

Այլ պայմաններ՝ համաձայն Բանկի հաշիվների բացման և սպասարկման դրույթների:

 Եթե հաճախորդն արդեն իսկ ունի նշված արժույթներով խնայողական հաշիվներ, ապա նոր հաշիվներ կարող են չբացվել՝ փոխարենը գործողների պայմանները կխմբագրվեն նշվածին համապատասխան:

Վարկառուներին վարկի սպասարկման ողջ ժամանակահատվածի ընթացքում առաջարկվող ծառայությունների հիմնական փաթեթ

Converse Mobile հավելվածի սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

Վիզա Վիրտուալ քարտի սպասարկման միանվագ վճար

0 ՀՀ դրամ

Հաշիվներից կոմունալ վարձավճարների ավտոմատ գանձման ամսական վճար

0 ՀՀ դրամ

Visa Classic կամ Mastercard Standard քարտի սպասարկում՝

համաձայն Բանկում գործող Սակագներ և դրույքների

Հաճախորդի ցանկությամբ փաթեթով տրամադրված Visa Classic կամ Mastercard Standard քարտին կարող է տրամադրվել վարկային սահմանաչափ առանց արտոնյալ ժամանակահատվածի

Առաջարկվող սահմանաչափի գումար

300,000 ՀՀ դրամ

500,000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք

16%

Պարտադիր վավերապայմաններ

Սահմանաչափը տրամադրվում է առանց եկամուտների վերլուծության` տրամադրվող հիմնական ֆինանսավորման դեպքում, Հիմնական վարկային պայմանագրի ներքո

Սահմանաչափը տրամադրվում է եկամուտների վերլուծությամբ` տրամադրվող հիմնական ֆինանսավորման դեպքում, Հիմնական վարկային պայմանագրից անկախ

Այլ պայմաններ և սակագներ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով:
Վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման դեպքում Բանկը կնվազեցնի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և սպասարկման վճարները:
Վարկառուի ընտրությամբ Բանկը, վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն, կնվազեցվի ամսական վճարումների չափը` վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ կնվազեցվի վարկի մարման ժամկետը` անփոփոխ թողնելով ամսական վճարումների չափը:

Տույժեր և տուգանքներ

  • Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:

Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:

  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուն Բանկին վճարում է տուգանք.

- Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.6% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,
- Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.4% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,
- Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.2% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:

Վարկային պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար Վարկը վաղաժամկետ մարելու տուգանք սահմանված չէ:

 Մտածելու ժամանակ

 Վարկային պայմանագրի կնքումից առնվազն 7 օր առաջ Բանկը առձեռն կամ փոստով Ձեզ կտրամադրի վարկային պայմանագիր կնքելու առաջարկ և վարկային պայմանագրի նախագիծ: Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է 7 աշխատանքային օր՝ վարկառուին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 Վարկի մարման եղանակներ

  1. "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
  2. "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Ապահովում

1. Ձեռքբերվող անշարժ գույքի գրավ*
2. Լրացուցիչ անշարժ գույքի գրավ
3. Ավանդի/պարտատոմսի պայմանագրերով սահմանված դրամական միջոցների գրավ
4. Հիփոթեքային պարտավորության (կանխավճարի) ապահովագրություն
5. Անհրաժեշտութան դեպքում` համավարկառու/երաշխավոր

* Կառուցապատողից գույք ձեռք բերելու դեպքում, եթե ձեռքբերվող գույքի նկատմամբ դեռևս առկա չէ սեփականության իրավունքի պետական գրանցում, ապա գնման պայմանագրի ներկայացմամբ գրավադրվում է գնման կամ կառուցապատման իրավունքը, ինչպես նաև լրացուցիչ բնակելի կամ Բանկի կողմից ընդունելի ոչ բնակելի անշարժ գույք (մինչ ձեռքբերվող գույքի սեփականության իրավունքի գրանցումը)` պայմանով, որ ձեռքբերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո այն նույնպես կգրավադրվի հօգուտ Բանկի:
 

Վարկ /գրավ հարաբերակցություն

Ձեռքբերվող անշարժ գույքի գրավով

Ձեռքբերվող անշարժ գույքի և ավանդի/պարտատոմսի գրավով

Ձեռքբերվող և լրացուցիչ անշարժ գույքի գրավով

- Մինչև գնահատված շուկայական արժեքի 70%-ը

- Կանխավճարի ապահովագրության կամ առաջնային շուկայից ՀՀ դրամով ֆինանսավորման դեպքում՝ մինչև 90%

Գույքի շուկայական արժեքի և վարկ/գրավ առավելագույն մեծության շրջանակներում հասանելիք ֆինանսավորման տարբերության չափով

Ձեռքբերման փաստացի արժեքի մինչև 100%-ը, սակայն ոչ ավելի, քան ամբողջ գրավի շուկայական ընդհանուր արժեքի մինչև 70%-ը

Կանխավճարի ապահովագրությամբ վարկ/գրավ առավելագույն մեծությունը 70%/80% կազմելու դեպքում` ձեռքբերվող գույքի արժեքի 30%/20%-ի և վարկառուի կողմից կատարվող 10% և ավելի կանխավճարի տարբերության չափով:

Հիմք է ընդունվում գրավի գնահատված շուկայական և գույքի փաստացի ձեռքբերման արժեքներից նվազագույնը

Ձեռքբերման փաստացի արժեք է համարվում վարկային հայտում/համապատասխան տեղեկանքում առկա գնանշումը, եթե Բանկի հիմնավոր կարծիքով այն համարվում է ողջամիտ

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Որպես երաշխավոր կարող են հանդես գալ իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Երաշխավորը՝

  • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ և/կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ և/կամ պետական գրանցման ենթակա շարժական գույք,
  • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Սահմանափակումներ

  1.  Վարկառուի ընտանիքի անդամը կարող է հանդես գալ որպես համավարկառու/երաշխավոր, վարկառուին առաջադրվող պայմաններն ու պահանջները վերաբերում են նաև համավարկառուներին:
  2. PTI ≤ 60%:
    PTI - Վարկի գծով մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման և ապահովագրության վճարների (առկայության դեպքում) ամսական մարումների՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծության հարաբերակցությունը վարկառուի/համավարկառուների ամսական զուտ եկամուտների հանրագումարին:
  3. 25,000,000 ՀՀ դրամ և ավելի կամ համարժեք արտարժույթ գումարով վարկի դեպքում՝ OTI ≤ (PTI + 10%):
    OTI - Վարկի տրամադրման պահին տվյալ վարկի և վարկառուի/համավարկառուների անունով առկա մյուս բոլոր վարկերի գծով մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման և ապահովագրության վճարների (առկայության դեպքում) ամսական մարումների՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծությունների հանրագումարի հարաբերակցությունը այդ նույն անձանց ամսական զուտ եկամուտների հանրագումարին:
  4. Վարկառուի հետ կնքվում է Հիմնական վարկային պայմանագիր նվազագույնը 120%-ի չափով:
  5. Վարկ/գրավ հարաբերակցության մեծությունը 50%-ը գերազանցելու դեպքում եկամուտների վերլուծության կատարումը պարտադիր է:
  6. Վարկի համար դիմելու պահին հայտատուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 65-ը:
  7. Գրավատուի տարիքը (վարկառուից տարբեր լինելու դեպքում) վարկային հայտի դիտարկման պահին չպետք է գերազանցի 70-ը:
  8.  Ավանդի/պարտատոմսի պայմանագրերով սահմանված դրամական միջոցների գրավադրման ժամկետը սահմանվում է առնվազն 4 տարի:
  9.  Ավանդի պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում այն երկարաձգված է համարվում նույն պայմաններով՝ մինչև այն պարտավորությունների ամբողջական մարումը, որոնց ի ապահովումն գրավադրված են նշված պայմանագրով սահմանված դրամական միջոցները:
  10. Ավանդի/պարտատոմսի պայմանագրով սահմանված դրամական միջոցների գրավի ազատումը հնարավոր է իրականացնել անշարժ գույքի վերագնահատումից հետո՝ վարկ/անշարժ գույքի գրավ հարաբերակցությունը սահմանված առավելագույն ցուցանիշը չգերազանցելու դեպքում:
  11. Վարկային պատմության հանդեպ ներկայացվող պահանջներ.
  • Վարկային հայտի դիտարկման պահին վարկառուն/համավարկառուն չպետք է ունենան ժամկետանց և/կամ "ստանդարտ"-ից խիստ դասով դասակարգված վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները), բացառությամբ եթե հիմնավոր փաստաթուղթ է ներկայացվում ժամկետանց գումարների մարման վերաբերյալ:
  • Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում վարկառուի/համավարկառուի՝
  • - յուրաքանչյուր վարկի (և գործող, և մարված) գծով ուշացումները չպետք է գերազանցեն հանրագումարային 30 օրը՝ անկախ ժամկետանց պարտավորությունների չափից և/կամ ժամկետանց պարտավորությունների չափը հանրագումարային չի գերազանցում 10,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ անկախ ուշացումների օրերի քանակից (պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա):
    - բոլոր վարկերի (և գործող, և մարված) գծով ուշացումները չպետք է գերազանցեն հանրագումարային 50 օրը՝ անկախ ժամկետանց պարտավորությունների չափից և/կամ ժամկետանց պարտավորությունների չափը հանրագումարային չի գերազանցում 20,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ անկախ ուշացումների օրերի քանակից (պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա):

    Հերթական մարման հետաձգում

Վարկառու հաճախորդի դիմումի հիման վրա կարող է կատարվել վարկի հերթական մարման հետաձգում: Մարման հետաձգման նպատակը ֆինանսական հոսքերի ժամանակավոր փոփոխման պայմաններում (արձակուրդ և այլն) ժամանակացույցով սահմանված հերթական մարումը չկատարելու ("բաց թողնելու") հնարավորության ընձեռումն է` տվյալ ամսվա մարման ենթակա ամբողջ գումարը (մայր գումար + տոկոսագումար) համամասնորեն վերաբաշխվում է հաջորդող ամիսների մարումների վրա (ամսական սպասարկման վճարի առկայության դեպքում այն տեղափոխվում և գումարվում է հերթական ամսվա սպասարկման գումարին):
Առկա են հետևյալ սահմանափակումները.

  • Հերթական մարման հետաձգման հնարավորությունը կիրառելի է առնվազն 6 ամիս սպասարկված վարկերի համար:
  • Հերթական մարման հետաձգումը կիրառելի չէ արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաև վերանայված ժամանակացույցով վարկերի դեպքում:
  • Հերթական մարման հետաձգման դիմումի ներկայացման պահին դիտարկվող վարկի գծով չպետք է առկա լինեն գումարային 6 օրից ավելի ուշացումներ, տվյալ վարկի դասը պետք է լինի «ստանդարտ», տվյալ վարկառուն Բանկի հանդեպ չպետք է ունենա ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև հետաձգման համար դիտարկվող մարմանը նախորդող վճարման մասով չպետք է թույլ տրված լինի մարման ուշացում:
  • 60 ամսից պակաս ժամկետով տրամադրված վարկերի դեպքում հերթական մարման հետաձգում կարող է իրականացվել առավելագույնը 1 անգամ՝ վարկի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում:
  • 60 ամիս և ավելի ժամկետով տրամադրված վարկերի դեպքում վարկի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում (բացառությամբ՝ ժամանակացույցով սահմանված վերջին 2 տարիների ընթացքում) հերթական մարման հետաձգում կարող է իրականացվել առավելագույնը 5 անգամ, ընդ որում՝ այն կարող է իրականացվել ոչ ավելի հաճախ, քան հաշվետու տարվա ընթացքում 1 անգամ:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

20,000 ԱՄՆ դոլար

Անվանական տոկոսադրույք

14.94%

Մարման ժամկետ

10 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

321.94

Ընդհանուր տոկոսագումար

18,632.25

Մարումների հանրագումար

38,632.25

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Գրավի գնահատում

 Գրավադրվող գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ շուկայում գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում: Որպես գրավային արժեք` հաշվառվում է գույքի շուկայական արժեքը:

Գնահատող ընկերությունների ցանկ

Գրավի առարկայի և հիփոթեքային պարտավորության ապահովագրություն

Բանկի կողմից կատարվում է ձեռքբերվող գույքի ապահովագրություն առնվազն վարկի մնացորդային գումարի չափով, իսկ պարտադիր կանխավճարի չափը նվազեցնելու նպատակով հիփոթեքային պարտավորության ապահովագրությունը կատարվում է հաճախորդի կողմից` Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկի կողմից, ընդ որում` որպես շահառու հանդես է գլաիս Բանկը:

Ապահովագրական ընկերությունների ցանկ

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,
  • Հավելյալ քաղվածքի տրամադրում հիփոթեքային վարկերի (այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ ներկայացնելու) վերաբերյալ՝ տարեկան 4 անգամ, հաճախորդի նշած ժամանակահատվածով՝ 0
  • Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝

- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ

 Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
 Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

 

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային

- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում ընտանիքի անդամի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (գանձվում է համաձայնության տրամադրման համար՝ անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար Բանկի համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը:Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթեր

1

Վարկային հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

3

Տեղեկանք աշխատավայրից, որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը (կարող է պահանջվել նաև գործատուի կողմից ներկայացվող տարեկան անհատական հաշվետվության պատճենը)

Տեղեկանք կարող է չպահանջվել, եթե հայտատուն դիմելուն նախորդող առնվազն 6 ամիսների ընթացքում աշխատավարձը ստացել է Բանկի միջոցով

4.1

Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում (օր.` ներդրումային գործունեություն, գույքի հանձնում վարձակալության, ներդրումներ ավանդներում և այլն) պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ


4.2

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

·         տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար

·         ֆինանսական վերլուծություն՝  անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար

4.3

Հայտատուի ԱՁ հանդիսանալու դեպքում՝ տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ, իսկ լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու պարագայում՝ նաև համապատասխան լիցենզիա և/կամ թույլտվություն՝ եթե վերջինս հանդիսանում է վարկառուի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն

5

Վարկառուի/համավարկառուների սեփականությունը հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայականներ (առկայության դեպքում)

6

Գնվող, լրացուցիչ գրավադրվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակ, ձեռքբերման հիմքեր (առուծախի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն), որոնք պետք է ներկայացվեն մինչ համապատասխան վարկի տրամադրումը

7

ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված Անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի հաստատումից հետո)

8

Վարկառուի/գրավատուների ամուսնության վկայականներ (առկայության դեպքում)

9

Գրավի նախնական գնահատման տեղեկատվական նամակ՝ ներկայացվում է մինչև վարկի հաստատումը

10

Գրավի գնահատման հաշվետվություն՝ ներկայացվում է վարկի հաստատումից հետո

11

Կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)

12

Ֆիզիկական անձ վաճառողի դեպքում՝ տվյալ գույքի գույքահարկի գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք, իսկ իրավաբանական անձ վաճառողի դեպքում՝ տվյալ հաշվետու տարում նաև այլ պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք

13

Վարկառուի, համավարկառուների, երաշխավորների, գրավատուների հարցումներ կատարելու համաձայնություններ (մինչ վարկի հաստատումը)

14

Կառուցապատողից գույքի ձեռքբերման դեպքում վերջինիս կողմից տրամադրված տեղեկանք

15

Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր

Ուշադրություն

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում:

Եթե հայցվող վարկային միջոցները տրամադրվելու են նաև կամ բացառապես Ձեր՝ այլ կազմակերպություններում (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն) գտնվող վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով, ապա սույնով զգուշացնում ենք, որ Դուք պարտավոր եք մարել վերաֆինանսավորումից հետո այդ կազմակերպություններում չմարված տոկոսագումարները, տուժանքը, սպասարկման և այլ վճարները ինքնուրույն, որոնց չկատարման դեպքում Բանկը  պատասխանատվություն չի կրում:

 Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով և երաշխավորությամբ,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքները արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

  • Որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 բանկային օր:
  • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
  • Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկի գումարը կարող է փոխանցվել անմիջապես վաճառողի հաշվին, կամ տրամադրվել վարկառուին: Եթե տրամադրվում է վարկառուին ապա նա պետք է ներկայացնի ապացույցներ, որ վարկի գումարը ամբողջությամբ փոխանցել է վաճառողին։

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/compare-mortgage-loan:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

*ԿԲԼՏ (Կոնվերս Բանկի լողացող տոկոսադրույք) 

Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում

                                                                                                               Թարմացվել է 01.10.2022թ. 10:18          

Տեղեկատվական ամփոփագիր

Վարկի տրամադրման պայմանները մինչ 01․10․2022

Վարկի տրամադրման պայմանները մինչ 09․09․2022

Վարկի տրամադրման պայմանները մինչ 18.07.2022

Վարկի տրամադրման պայմանները մինչ 16.06.2022

Վարկի տրամադրման պայմանները մինչ 10.03.2022

Վարկի տրամադրման պայմանները մինչ 07.10.2021

Վարկի տրամադրման պայմանները մինչ 24.08.2021

Վարկի տրամադրման պայմանները մինչ 19.11.2020