Թեժ գիծ +37410 511 211

Բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրեր

Բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրեր

Վարկը տրամադրվում է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ նաև Բանկ) կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հետ համագործակցության շրջանակներում բնակարան, անհատական բնակելի տուն, կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունք (այսուհետ՝ միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռք բերելու, անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով՝ հետևյալ պայմաններով, որոնք գործելու են 2022-2024թթ.

 1. Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար

Շահառու

Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ ԱՀ-ում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիք:

Նպատակ

Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույքի ձեռքբերում, անհատական բնակելի տան կառուցապատում (կառուցապատման շարունակում):

Ժամկետ

-  120 ամիս

-  ԲԵ կողմից վերաֆինանսավորման դեպքում` 120 - 240 ամիս

Արժույթ

ՀՀ դրամ

Կանխավճար

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնի առնվազն.

-  Երևան քաղաքում՝ 10%

-  ՀՀ մարզային բնակավայրում՝ 2.5%

-  ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` «Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում» ընդգրկված գյուղական բնակավայրում անշարժ գույք ձեռք բերելու կամ շահառուն` առնվազն 4 անչափահաս երեխա ունենալու, կամ հավաստագրում ներառված ընտանիքի բոլոր անդամների 65 տարին լրացած լինելու դեպքում՝ 1%

Տարեկան անվանական տոկոսադրույք

-  Երևան քաղաքում՝ մինչև 8%

-  ՀՀ մարզային բնակավայրերում՝ մինչև 10%

-  ՀՀ սահմանամերձ բնակավայրում` մինչև 13%

ԲԵ կողմից վերաֆինանսավորման դեպքում՝ ներգրավված միջոց + 3 տոկոսային կետ

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Կիրառելի չէ, քանի որ վարկը տրամադրվում է Աջակցության չափով

Աջակցության գումար, որի մայր գումարի առավելագույն չափը սահմանվում է որպես վարկի առավելագույն գումար*

Երևան քաղաքում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում

մայր գումարի մարման համար

ամսական մինչև 113,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 8.000.000 ՀՀ դրամը

տոկոսագումարի մարման համար

ամսական մինչև 63.000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 3,648,000 ՀՀ դրամը

ՀՀ մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում

մայր գումարի մարման համար

ամսական մինչև 153,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 10,000,000 ՀՀ դրամը

տոկոսագումարի մարման համար

ամսական մինչև 98,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 5,850,000 ՀՀ դրամը

ՀՀ կառավարության 17.02.2022թ. N169-Լ որոշման N2 Հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված ՀՀ առանձին գյուղական բնակավայրում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում

մայր գումարի մարման համար

ամսական մինչև 200,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 12,000,000 ՀՀ դրամը

տոկոսագումարի մարման համար

ամսական մինչև 140,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 8,660,000 ՀՀ դրամը

ՀՀ սահմանամերձ բնակավայրում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում

մայր գումարի մարման համար

ամսական մինչև 242,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 14,000,000 ՀՀ դրամը

տոկոսագումարի մարման համար

ամսական մինչև 177,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 11,085,000 ՀՀ դրամը

ՀՀ սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում

մայր գումարի մարման համար

ամսական մինչև 277,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 16,000,000 ՀՀ դրամը

տոկոսագումարի մարման համար

ամսական մինչև 207,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 12,668,000 ՀՀ դրամը

* Աջակցության ամսական սահմանաչափերը (մայր գումարի և տոկոսագումարների) չեն կիրառվում ժամանակացույցով նախատեսված առաջին ամսվա վճարների նկատմամբ:

 

Փոխհատուցվում են նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարները. սեփականության իրավունքի գրանցման վճար՝ 25,000 ՀՀ դրամ և 20,000 ՀՀ դրամ պետական տուրք, գրավի իրավունքի պետական գրանցման վճար՝ 25,000 ՀՀ դրամ և 1,000 ՀՀ դրամ պետական տուրք: Սահմանամերձ բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար վերը նշված օրենքներով սահմանված վճարները գանձվում են 50%-ի չափով։

Այլ պայմաններ

ü  Դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ (այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը)`

-  հիփոթեքային վարկի ամբողջական մարման դեպքում,

-  հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց (բացառությամբ ընտանիքի անդամների) անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից),

-  հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի (վարկառուի) մահվան դեպքում, եթե շահառուի ժառանգը չի հանդիսանում ընտանիքի անդամ,

-  շահառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում (առկայության դեպքում) 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում,

-  անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրված վարկերի դեպքում, վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում շահառուի կողմից ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «ՀՀ կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը Բանկ չներկայացնելու դեպքում:

ü  Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով:

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

«Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:

Ապահովում

Ձեռքբերվող / կառուցապատվող անշարժ գույքի, ձեռքբերման իրավունքի և կառուցապատողի հատուկ հաշվին Բանկի կողմից փոխանցված դրամական միջոցների (վարկավորման գումարի առնվազն 100%-ի չափով) գրավ:

 

ԲԵ կողմից վերաֆինանսավորման դեպքում ձեռքբերվող անշարժ գույքը պետք է ունենա 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան

Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

-  Վարկի համար դիմելու պահին վարկառուն/համավարկառուները չպետք է ունենան ժամկետանց, ինչպես նաև «ստանդարտ»-ից խիստ դասով գործող վարկային պարտավորություններ:

-  Վարկառուի/համավարկառուների վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրը:

Ծրագրին վերաբերող այլ մանրամասների հղումներ

1. «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման մանրամասներ` http://www.hfyouth.am/am/HFY_Affordable_housing_for_displaced_families.html

2. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=179275

3. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 453-Լ որոշում` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=179277

2. ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման

Շահառու

Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսիններ, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն

Նպատակ

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` «Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում» ընդգրկված գյուղական բնակավայրում անհատական բնակելի տան կառուցապատում (կառուցապատման շարունակում)

Ժամկետ

120 ամիս

Արժույթ

ՀՀ դրամ

Տարեկան անվանական տոկոսադրույք

13%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Կիրառելի չէ, քանի որ վարկը տրամադրվում է Աջակցության չափով

Աջակցության գումար, որի մայր գումարի առավելագույն չափը սահմանվում է որպես վարկի առավելագույն գումար*

մայր գումարի մարման համար

ամսական մինչև 277,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 16.000.000 ՀՀ դրամը

տոկոսագումարի մարման համար

ամսական մինչև 203.000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան հանրագումարային 12,668,000 ՀՀ դրամը

* Աջակցության ամսական սահմանաչափերը (մայր գումարի և տոկոսագումարների) չեն կիրառվում ժամանակացույցով նախատեսված առաջին ամսվա վճարների նկատմամբ:

Վարկի տրամադրման մասնաբաժիններ

Վարկը տրամադրվում է փուլերով և յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման համար հիմք է հանդիսանում նախորդ փուլում տրամադրված վարկի գումարի նպատակային օգտագործումը:

Այլ պայմաններ

ü  Դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ (այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը)`

-  հիփոթեքային վարկի ամբողջական մարման դեպքում,

-  հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից),

-  հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի (վարկառուի) մահվան դեպքում, եթե շահառուի ժառանգը շահառուի ամուսինը կամ երեխան չէ,

-  շահառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում (առկայության դեպքում) 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում,

-  պետության կողմից կատարված ամենամսյա մարումների հանրագումարային արժեքի սահմանված չափը լրանալու դեպքում,

-  վարկի մասնաբաժինների տրամադրման համար սահմանված պահանջները խախտելու դեպքում,

-  անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում շահառուի կողմից ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «ՀՀ կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը Բանկ չներկայացնելու դեպքում:

ü  Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով:

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

-  «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:

-  «Զսպանակաձև» (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Ապահովում

Կառուցապատվող և/կամ լրացուցիչ բնակելի անշարժ գույքի գրավ

Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

-  Վարկի համար դիմելու պահին վարկառուն/համավարկառուները չպետք է ունենան ժամկետանց, ինչպես նաև «ստանդարտ»-ից խիստ դասով գործող վարկային պարտավորություններ:

-  Վարկառուի/համավարկառուների վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրը:

Ծրագրին վերաբերող այլ մանրամասների հղումներ

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշում` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=176228

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=169230

 

Վճարների ցանկ

 

Վարկային հայտի ուսումնասիրության միանվագ վճար

5,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ՝ վարկային հայտը մուտքագրելիս)

Վարկի տրամադրման վճար

Վարկի գումարի 0.5%, նվազագույնը՝ 50,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ՝ մինչև վարկի տրամադրումը)

Վարկային հաշվի սպասարկման վճար

0


Գրավի առարկայի գնահատման ծախսեր

Բնակարան

Առանձնատուն

Տնամերձ հողամաս

18,000 ՀՀ դրամ

25,000 ՀՀ դրամ

20,000 ՀՀ դրամ

Միասնական տեղեկանք

10,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Սեփականության իրավունքի գրանցում ՀՀ Կադաստրի կոմիտեում

45,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում ՀՀ Կադաստրի կոմիտեում

27,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման դեպքում վարկառուի համար բացվող խնայողական հաշվի սակագներ

Մեկ դրամային խնայողական հաշվի

բացում

0 ՀՀ դրամ

տարեկան սպասարկում

0 ՀՀ դրամ

Այլ պայմաններ՝ համաձայն Բանկի հաշիվների բացման և սպասարկման դրույթների:

Եթե հաճախորդն արդեն իսկ ունի ՀՀ դրամային խնայողական հաշիվ, ապա նոր հաշիվ կարող է չբացվել՝ փոխարենը գործողի պայմանները կխմբագրվեն նշվածին համապատասխան:

 

Մտածելու ժամանակ

Վարկային պայմանագրի կնքումից առնվազն 7 օր առաջ Բանկը առձեռն կամ փոստով Ձեզ կտրամադրի վարկային պայմանագիր կնքելու առաջարկ և վարկային պայմանագրի նախագիծ: Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է 7 աշխատանքային օր՝ վարկառուին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով:
Վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման դեպքում Բանկը համամասնորեն կնվազեցնի/կվերադարձնի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և կրեդիտի տրամադրման վճարը: Նվազեցման/վերադարձման ենթակա չեն՝ հայտի ուսումնասիրության, պետական (նոտարական, գրավի իրավունքի գրանցման և այլն և գրավի գնահատման վճարները։
Վարկառուի ընտրությամբ Բանկը, վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն, կնվազեցվի ամսական վճարումների չափը` վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ կնվազեցվի վարկի մարման ժամկետը` անփոփոխ թողնելով ամսական վճարումների չափը:

Տույժեր և տուգանքներ

  • Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում հաշվարկվում է տույժ` ժամկետանց գումարի 0.13%-ի չափով` ուշացման յուրաքանչյուր օրվա համար:Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:
    Ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարի սահմանաչափին համապատասխան) չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է Ծառայությունը:
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

10,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

13%

Մարման ժամկետ

10 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

149,310.74

Ընդհանուր տոկոսագումար

7,917,288.80

Մարումների հանրագումար

17,917,288.80

 

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում

Գրավի գնահատում

Գրավադրվող գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ շուկայում գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

Գնահատող ընկերությունների ցանկ

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

• Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,
• Հավելյալ քաղվածքի տրամադրում հիփոթեքային վարկերի (այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ ներկայացնելու) վերաբերյալ՝ տարեկան 4 անգամ, հաճախորդի նշած ժամանակահատվածով՝ 0
• Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝
- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
• Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
• Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
• Տեղեկանքներ/գրություններ
 Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
 Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
• Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
 Ներհանրապետական՝ 0
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ
Առուվաճառքի գործարքի վճարման ապահովման (էսքրոու) ծառայության մատուցում Բանկի կողմից տրամադրվող հիփոթեքային վարկի միջոցով բնակարան ձեռք բերող հաճախորդների դեպքում` 10,000 ՀՀ դրամ՝ անկախ գործարքի գումարից
• Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ

• Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար համաձայնության տրամադրում` 20,000 ՀՀ դրամ
• Բանկում գործող հիփոթեքային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի գնման կամ կառուցապատման իրավունքը սեփականության իրավունքի փոփոխման համար համաձայնության տրամադրում` 0 ՀՀ դրամ
• Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
• Վարկի պայմանների վերանայում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

 

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

1

Վարկային հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

3

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված հավաստագրիր

4

Գրավադրվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակ, ձեռքբերման հիմքեր (առուծախի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն), որոնք պետք է ներկայացվեն մինչ համապատասխան վարկի տրամադրումը

5

Նախատեսվող աշխատանքների նախահաշիվ, իսկ շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքների իրականացման դեպքում` համապատասխան շին. թույլտվություն` աշխատանքների կատարման վերջնաժամկետի նշումով

6

ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված Անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի հաստատումից հետո)

7

Վարկառուի/գրավատուների ամուսնության վկայականներ (առկայության դեպքում)

8

Գրավի նախնական գնահատման տեղեկատվական նամակ՝ ներկայացվում է մինչև վարկի հաստատումը

9

Գրավի գնահատման հաշվետվություն՝ ներկայացվում է վարկի հաստատումից հետո

10

Կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)

11

Ֆիզիկական անձ վաճառողի դեպքում՝ տվյալ գույքի գույքահարկի գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք, իսկ իրավաբանական անձ վաճառողի դեպքում՝ տվյալ հաշվետու տարում նաև այլ պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք

12

Կառուցապատողից գույքի ձեռքբերման դեպքում վերջինիս կողմից տրամադրված տեղեկանք

13

Հարցումներ կատարելու համաձայնություններ (մինչ վարկի հաստատումը)

14

Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝

- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,

  • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում "Իմ ԱՔՌԱ" անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ի "Վեճերի լուծման ընթացակար"-ով:

Մանրամասները՝ Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

  • թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին:
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է գրավով:
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ:
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքներն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:
    Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

  • Որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 բանկային օր:
  • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
  • Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում, բացառությամբ հետևյալների` ''Ավիացիա'' և ''Շիրակ'':
Վարկի գումարը կարող է փոխանցվել անմիջապես վաճառողի/կառուցապատողի հաշվին, կամ տրամադրվել վարկառուին` հաշվին մուտքագրման եղանակով: Եթե տրամադրվում է վարկառուին, ապա վարկառուն պետք է ներկայացնի ապացույցներ, որ վարկի գումարը ամբողջությամբ փոխանցել է վաճառողին/կառուցապատողին։

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/hipotekayin-varker:

 

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21


Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp՝ +374 95 511211
  • Skype՝ conversebank-callcenter

Տեղեկատվական ամփոփագիր 

Պայմանները մինչ 14.07.2024 

Պայմանները մինչ 14.01.2024 

Պայմանները մինչ 10.07.2023 

Պայմանները մինչ 01․07․2023 

Պայմանները մինչ 12․05․2023