Կոնվերս Բանկի աշխատակիցները հանրապետական շաբաթօրյակին

16.04.2018 - Ապրիլի 14-ին Կոնվերս Բանկի ղեկավար անձնակազմը և աշխատակիցները մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին:
Համագործակցություն Կոնվերս Բանկի և "Այբ" կրթական հիմնադրամի միջև

11.04.2018 - Ապրիլի 6-ին համագործակցության պայմանագիր է կնքվել Կոնվերս Բանկի և "Այբ" կրթական հիմնադրամի միջև: Դրա շրջանակներում՝ մայիսի 5-ին, Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի "Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը":
Բացվել է Կոնվերս Բանկի "Երիտասարդական" մասնաճյուղը

16.03.2018 - Մարտի 15- ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան 105/1 hասցեում , տեղի է ունեցել Կոնվերս Բանկի Երիտասարդական մասնաճյուղի պաշտոնական բացումը:
Ակցիա՝ Shopin-ից օգտվողների համար

21.02.2018 - Կոնվերս բանկն ու Հայփոստը համատեղ ակցիա են գործարկել Shopin ծառայությունից օգտվողների համար՝ "Հայփոստ"-ի Sհopin համակարգով անկանխիկ գնումներ կատարողներին որոշ բանկային ծառայություններ մատուցելով արտոնյալ պայմաներով:
Կոնվերս Բանկը սուբսիդավորվող գյուղվարկեր է տրամադրում

14.02.2018 - Կոնվերս Բանկը սկսել է պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը:
Կոնվերս Բանկը միջազգային մրցանակի է արժանացել

12.02.2018 - Կոնվերս Բանկը միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և աննախադեպ աճի շնորհիվ արժանացել է բելգիական KBC Bank N.V. առաջնակարգ բանկի որակի գերազանցության "Euro STP Excellence Award 2017" մրցանակին: Մրցանակը Բանկին շնորհվել է "փոխանցումների 99,93%-ն առանց մարդկային միջամտության իրականացնելու համար: Այս ձեռքբերումը վկայում է այն մասին, որ մրցանակի արժանացած կազմակերպության կողմից փոխանցումների ոլորտում գործադրված ջանքերի շնորհիվ, վերջինիս հաջողվել է ապահովել գործառնական գերազանցության չափազանց բարձր մակարդակ":