Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը միջազգային մրցանակի է արժանացել

12.02.2018

 Կոնվերս Բանկը միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և աննախադեպ աճի շնորհիվ արժանացել է բելգիական KBC Bank N.V. առաջնակարգ բանկի որակի գերազանցության "Euro STP Excellence Award 2017" մրցանակին: Մրցանակը Բանկին շնորհվել է "փոխանցումների 99,93%-ն առանց մարդկային միջամտության իրականացնելու համար: Այս ձեռքբերումը վկայում է այն մասին, որ մրցանակի արժանացած կազմակերպության կողմից փոխանցումների ոլորտում գործադրված ջանքերի շնորհիվ, վերջինիս հաջողվել է ապահովել գործառնական գերազանցության չափազանց բարձր մակարդակ":

Այս հեղինակավոր մրցանակը վկայում է այն մասին, որ Բանկի կողմից մատուցվող ծառայությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված որակի բարձր չափանիշներին: Փոխանցումները մշակվում են բացառապես ավտոմատ կերպով՝ առանց մարդկային միջամտության, ինչն ապահովում է փոխանցված գումարի շահառուին հասնելու մաքսիմալ արագություն:

"Սա կրկնակի ձեռքբերում է մեզ համար, քանի որ 2017թ.-ի ընթացքում SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների արձանագրված զգալի քանակային աճին զուգահեռ կարողացել ենք պահպանել որակի սահմանված բարձր մակարդակը",- ասաց Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

KBC Bank N.V. առաջատար բելգիական բանկի և Կոնվերս Բանկի միջև համագործակցությունը ունի ավելի քան տասնամյա պատմություն, որը ներառում է ինչպես թղթակցային հարաբերությունների, այնպես էլ առևտրի ֆինանսավորման ոլորտը՝ տարեցտարի արձանագրելով փոխգործակցության ընդլյանման կայուն առաջընթաց:

← Վերադառնալ ցուցակին