Թեժ գիծ +37410 511 211

Անշարժ գույքի գրավադրմամբ անհատական վարկ

Անշարժ գույքի գրավադրմամբ անհատական վարկ

Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետևյալ պայմաններով.

Վարկավորման պայմաններ

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Գումար

1,000,000 - 100,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/Եվրո

Ժամկետ

60 - 120 ամիս

Տարեկան տոկոսադրույքներն ըստ արժույթների

Վարկ, վարկային քարտ և առանց արտոնյալ ժամանակահատվածի նվազող սահմանաչափով հաշվարկային քարտ

Տեսակ

Նվազագույն

Առավելագույն

Նվազագույն

Առավելագույն

Նվազագույն

Առավելագույն

Անվանական1

15.55%

18.95%

10.91%

14.31%

9.82%

13.22%

Փաստացի2

16.86 - 24.00%

20.85 - 24.00%

11.75 - 20.03%

15.58 - 24.00%

10.54 - 18.59%

14.34 - 23.13%

Առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտ

Անվանական

Նախորդ կետում սահմանված տոկոսադրույք + 2 տոկոսային կետ

Փաստացի

19.16%

23.28%

13.80%

17.76%

12.58%

16.49%

Ֆինանսավորման եղանակ

-  Վարկ՝ ֆինանսավորման հաստատված սահմանաչափով

կամ

-  Վարկ և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտ

Ընդ որում՝ առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտի միջոցով տրամադրվում է ֆինանսավորման հաստատված սահմանաչափի մինչև 20%-ը, սակայն ոչ ավելի, քան 2 մլն ՀՀ դրամ, իսկ ֆինանսավորման սահմանաչափի մյուս մասը՝ վարկի միջոցով:

-  Վարկային քարտ՝ ֆինանսավորման հաստատված սահմանաչափով

կամ

-  Առանց արտոնյալ ժամանակահատվածի նվազող սահմանաչափով հաշվարկային քարտ՝ ֆինանսավորման հաստատված սահմանաչափով

կամ

-  Առանց արտոնյալ ժամանակահատվածի նվազող սահմանաչափով հաշվարկային քարտ և առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտ

Ընդ որում՝ առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտի միջոցով տրամադրվում է ֆինանսավորման հաստատված սահմանաչափի մինչև 20%-ը, սակայն ոչ ավելի, քան 2 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար/Եվրո, իսկ ֆինանսավորման սահմանաչափի մյուս մասը՝ առանց արտոնյալ ժամանակահատվածի նվազող սահմանաչափով հաշվարկային քարտի միջոցով:

Վճարային քարտի պայմաններ

Վարկ.

-  Տրամադրում է առանց քարտի:

Վարկային քարտ.

-  սահմանաչափը տրամադրվում է ArCa Classic քարտի միջոցով,

-  առանց սպասարկման վճարի,

-  0.5% կանխիկացման միջնորդավճարով,

-  վարկային սահմանաչափը կարող է օգտագործվել տրամադրման օրվանից սկսած 1 ամսվա ընթացքում,

-  հետագայում այլ նպատակների համար չի կարող օգտագործվել:

Հաշվարկային քարտ.

-  սահմանաչափը տրամադրվում է Visa Classic կամ Mastercard Standard քարտի միջոցով,

-  առանց տարեկան սպասարկման վճարի,

-  0.5% կանխիկացման և փոխանցման միջնորդավճարով,

-  վերաթողարկվում է 5 տարի անց՝ առանց վերլուծության:

Այլ պայմաններ և սակագներ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների:

Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները ներկայացված են կայքում:

 

Ծանոթագրություններ

1 Կախված հաճախորդի վարկունակությունից, վարկային պատմությունից և վարկ/գրավ հարաբերակցությունից:
2 Տարեկան փաստացի տոկոսադրույքը բացի Բանկի կողմից սահմանված վճարներից ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, միասնական տեղեկանքի, նոտարական և գրավի իրավունքի գրանցման վճարներ:

Հաճախորդի կողմից կատարվող վճարների ցանկ

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ՝ վարկային հայտը մուտքագրելիս)

Վարկի տրամադրման վճար

Գումարի 0.5%, նվազագույնը՝ 50,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ՝ մինչև վարկի տրամադրումը)

Գրավի առարկայի գնահատման ծախսեր

18,000 - 25,000 ՀՀ դրամ (կախված տեսակից)

Միասնական տեղեկանք

10,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում ՀՀ Կադաստրի կոմիտեում

27,000 ՀՀ դրամ

Վարկառուներին վարկի սպասարկման ողջ ժամանակահատվածի ընթացքում առաջարկվող ծառայությունների հիմնական փաթեթ

Converse Mobile հավելվածի սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

Վիզա Վիրտուալ  քարտի սպասարկման միանվագ վճար

0 ՀՀ դրամ

Հաշիվներից կոմունալ վարձավճարների ավտոմատ գանձման ամսական վճար

0 ՀՀ դրամ

Visa Classic կամ Mastercard Standard քարտի սպասարկում՝

համաձայն Բանկում գործող Սակագներ և դրույքների

Հաճախորդի ցանկությամբ փաթեթով տրամադրված Visa Classic կամ Mastercard Standard  քարտին կարող է տրամադրվել վարկային սահմանաչափ առանց մարման արտոնյալ ժամանակահատվածի

Առաջարկվող սահմանաչափի գումար

300,000 ՀՀ դրամ

500,000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք

16%

Պարտադիր վավերապայմաններ

Սահմանաչափը տրամադրվում է առանց եկամուտների վերլուծության` տրամադրվող հիմնական ֆինանսավորման դեպքում, Հիմնական վարկային պայմանագրի ներքո

Սահմանաչափը տրամադրվում է եկամուտների վերլուծությամբ` տրամադրվող հիմնական ֆինանսավորման դեպքում, Հիմնական վարկային պայմանագրից անկախ

Այլ պայմաններ և սակագներ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների:

  Ընդհանուր դրույթներ և պայմաններ


Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի/կվերադարձվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում՝ վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը, կրեդիտի տրամադրման և կանխիկացման վճարները: Նվազեցման/վերադարձման ենթակա չեն՝ հայտի ուսումնասիրության, պետական (նոտարական, գրավի իրավունքի գրանցման և այլն), գրավի գնահատման և վճարային քարտի տրամադրման ու սպասարկման վճարները։

Տույժեր և տուգանքներ

  • Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
    Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:
  • Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով տրամադրված վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
  • 15 մլն ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի համար գործողության առաջին 3 տարիների ընթացքում վաղաժամկետ ամբողջական մարման դեպքում կիրառվում է տուգանք վարկի սկզբնական գումարի 3%-ի չափով: Վարկային պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար Վարկը վաղաժամկետ մարելու տուգանք սահմանված չէ:

Մարման եղանակներ

1. Վարկ և վարկային քարտ

  • "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
  • "Զսպանակաձև" (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Վարկային քարտի դեպքում Մարումը սկսվում է սահմանաչափի օգտագործման վերջնաժամկետի ավարտից հետո՝ հաճախորդի կողմից վերջինիս հետ կնքված պայմանագրում նշված մարման նախընտրելի մոտակա օրվանից:

2. Առանց արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկային քարտ

Հաճախորդը պարտավորվում է յուրաքանչյուր ամսվա իր նախընտրած օրը կատարել վարկային սահմանաչափի օգտագործված մասի վրա տվյալ օրվա դրությամբ կուտակված տոկոսների և/կամ տուժանքի մարում:
Հաճախորդին տրվում է հնարավորություն նախընտրած օրվանից բացի նախորդող 14 օրերի ընթացքում կատարել տվյալ պահին կուտակված տոկոսների ամբողջական մարում և դա կդիտարկվի առաջիկա մարման գծով հաճախորդի պարտավորությունների մարում:

3. Առանց արտոնյալ ժամանակահատվածի նվազող սահմանաչափով հաշվարկային քարտ

Վարկային սահմանաչափը տրամադրվում է "Պայմանագրի գումար/Պայմանագրի ժամկետ" չափով մայր գումարի ամսական նվազեցման պայմանով՝ 120 ամիս ժամկետով:
Հաճախորդը պարտավորվում է յուրաքանչյուր ամսվա իր նախընտրած օրը կատարել վարկային սահմանաչափի պայմանագրով սահմանված պարտադիր նվազեցվող գումարի և տվյալ օրվա դրությամբ կուտակված տոկոսների և/կամ տուժանքի մարում:
Հաճախորդին տրվում է հնարավորություն նախընտրած օրվանից բացի նախորդող 14 օրերի ընթացքում կատարել տվյալ պահին կուտակված տոկոսների ամբողջական մարում, իսկ նվազեցվող գումարի չափով անհրաժեշտ գումարը մարել վարկային սահմանաչափի պայամանագրով սահմանված մարման օրվա դրությամբ:

Ապահովում

  • Բնակելի անշարժ գույքի և/կամ հասարակական տարածքի գրավ
  • Անհրաժեշտութան դեպքում` համավարկառու/երաշխավոր
     

Գրավի առարկան
- չի կարող լինել գյուղատնտեսական և/կամ արտադրական նշանակության,
- չպետք է ունենա ընդհանուր տարածք հարևան գույքի հետ,
- շինության հիմնակմախքը պետք է լինի քարե, երկաթբետոնե կամ պանելային,
- չպետք է տեղակայված լինի նախկին հանրակացարանային, վարչական կամ արտադրական շենքի տարածքում:

Վարկ /գրավ հարաբերակցություն

• Երևան քաղաքում գտնվող գույքի դեպքում՝ մինչև 60%
• Երևան քաղաքից դուրս գտնվող գույքի դեպքում՝ մինչև 40%՝ գոտիականությունից ելնելով

- Հիմք է ընդունվում գրավի գնահատված շուկայական արժեքը:
- Առանց եկամուտների վերլուծության ֆինանսավորման դեպքում վարկ/գրավ հարաբերակցությունը նվազեցվում է սահմանվածից 10 տոկոսային կետով:
- Վարկ/գրավ հարաբերակցությունը սահմանվածից մինչև 10 տոկոսային կետով բարձր դիտարկելիս՝ տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է գործողից 1 տոկոսային կետով բարձր:

Գոտի Քաղաք/գյուղ Վարկ/գրավ հարաբերակցություն,
որը հաշվարկվում է գրավի
գնահատված շուկայական արժեքի վրա 

Գոտի 1
 

ք. Երևան
 
 Գրավադրվող գույքը բնակարան հանդիսանալու դեպքում 60%
Թույլատրելի այլ գրավ 50%
Գոտի 2 ք.Աբովյան, ք.Աշտարակ, ք.Մասիս, ք.Արարատ, ք.Հրազդան, ք.Արտաշատ, ք.Վաղարշապատ, ք.Արմավիր, ք.Մեծամոր, ք.Վարդենիս, ք.Սևան, ք.Վանաձոր, ք.Ստեփանավան, ք.Բյուրեղավան, ք.Նոր Հաճըն, ք.Եղվարդ, ք.Չարենցավան, ք.Ծաղկաձոր, ք.Գյումրի, ք.Մեղրի, ք.Ջերմուկ, ք.Դիլիջան, ք.Գորիս, ք.Իջևան, ք.Կապան, ք.Ապարան, ք.Վեդի, ք.Գավառ, ք.Մարտունի, ք.Ճամբարակ, ք.Սպիտակ, ք.Տաշիր, ք.Մարալիկ, ք.Արթիկ, ք.Սիսիան, ք.Վայք, ք.Եղեգնաձոր, ք.Նոյեմբերյան, ք.Ալավերդի, ք.Թալին գ.Առինջ, գ.Զովունի, գ.Ջրվեժ, գ.Ձորաղբյուր, գ.Փարաքար, Զվարթնոց ավան, գ.Արգավանդ (Արարատի մարզ), գ.Մուղնի, գ.Գեղանիստ, գ.Բալահովիտ, գ.Թաիրով, գ.Քասախ, գ.Պռոշյան, գ.Կարբի, գ. Գետարգել, գ.Գառնի, գ.Օհանավան, գ.Օշական գ.Այնթափ գ.Պտղնի.Ուշի, գ.Ուջան, գ.Սաղմոսավան, գ.Ակունք (Կոտայքի մարզ), գ.Արամուս, գ.Արգել, գ.Արզական, գ.Արզնի , գ.Բջնի, գ.Գետամեջ, գ.Զորավան(Կոտայքի մարզ) , գ.Կաթնաղբյուր(Կոտայքի մարզ) , գ.Կարենիս, գ.Կոտայք, գ.Մայակովսկի, գ.Մրգաշեն), գ.Վերին Պտղնի (Կոտայքի մարզ),գ.Քանաքեռավան, գ.Մերձավան, գ.Ազատաշեն գ.Աղձք գ.Նոր Խարբերդ գ.Ղուկասավան
 
40%
Գոտի 3 1-ին և 2-րդ գոտիներում չընդգրկված այլ համայնքներ
 
30%

 

 Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Որպես երաշխավոր կարող են հանդես գալ իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Երաշխավորը՝

  • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ և/կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ և/կամ պետական գրանցման ենթակա շարժական գույք,
  • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ,

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • Երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Սահմանափակումներ

  1. Վարկառուի ընտանիքի անդամը կարող է հանդես գալ որպես համավարկառու/երաշխավոր, վարկառուին առաջադրվող պայմաններն ու պահանջները վերաբերում են նաև համավարկառուներին:
  2. PTI≤60%*:
    PTI -Վարկի գծով մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման և ապահովագրության վճարների (առկայության դեպքում) ամսական մարումների՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծության հարաբերակցությունը վարկառուի/համավարկառուների ամսական զուտ եկամուտների հանրագումարին:
  3.  25,000,000 ՀՀ դրամ և ավելի կամ համարժեք արտարժույթ գումարով վարկի դեպքում՝ OTI ≤ (PTI + 10%):
    OTI - Վարկի տրամադրման պահին տվյալ վարկի և վարկառուի/համավարկառուների անունով առկա մյուս բոլոր վարկերի գծով մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման և ապահովագրության վճարների (առկայության դեպքում) ամսական մարումների՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծությունների հանրագումարի հարաբերակցությունը այդ նույն անձանց ամսական զուտ եկամուտների հանրագումարին:
  4. Վարկի համար դիմելու պահին հայտատուի տարիքը պետք է կազմի 20-60:
  5. ՀՀ քաղաքացի չհանդիսացող ՀՀ ռեզիդենտ անձանց վարկը կարող է տրամադրվել միայն ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող անձի/անց/ երաշխավորությամբ:
  6. Վարկառուի հետ կնքվում է Հիմնական վարկային պայմանագիր նվազագույնը գույքի գնահատված շուկայական արժեքի 120%-ի չափով:
  7. Վարկային պատմության հանդեպ ներկայացվող պահանջներ.
  • Վարկային հայտի դիտարկման պահին վարկառուն/համավարկառուն չպետք է ունենան գործող ժամկետանց և/կամ «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները), բացառությամբ եթե հիմնավոր փաստաթուղթ է ներկայացվում ժամկետանց գումարների մարման վերաբերյալ:
  • Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում վարկառուի/համավարկառուի՝

-  յուրաքանչյուր վարկի (և գործող, և մարված) գծով ուշացումները չպետք է գերազանցեն հանրագումարային 30 օրը՝ անկախ ժամկետանց պարտավորությունների չափից և/կամ ժամկետանց պարտավորությունների չափը հանրագումարային չի գերազանցում 10,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ անկախ ուշացումների օրերի քանակից (պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա):
- բոլոր վարկերի (և գործող, և մարված) գծով ուշացումները չպետք է գերազանցեն հանրագումարային 50 օրը՝ անկախ ժամկետանց պարտավորությունների չափից և/կամ ժամկետանց պարտավորությունների չափը հանրագումարային չի գերազանցում 20,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ անկախ ուշացումների օրերի քանակից (պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա):

* Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի գրավով՝ 25,000,000 ՀՀ դրամը չգերազանցող վարկերի դեպքում և Երևան քաղաքից դուրս գտնվող անշարժ գույքի գրավով՝ 15,000,000 ՀՀ դրամը չգերազանցող վարկերի դեպքում վարկունակության գնահատման ցուցանիշներ չեն հաշվարկվում, ուստի եկամուտները հիմնավորող փաստաթղթեր չեն պահանջվում:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

5,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

18.95%

Մարման ժամկետ

10 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

Տոկոսագումարները կկազմեն

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

93,172.84

Ընդհանուր տոկոսագումար

6,180,741.10

Մարումների հանրագումար

11,180,741.10

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

Գրավի գնահատում

Գրավադրվող գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ շուկայում գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

Գնահատող ընկերությունների ցանկ 

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,
  • ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ)՝ 0
  • Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝

- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ

  Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
-
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  •  Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական՝ 0
Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար համաձայնության տրամադրում` 20,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթեր

1

Անշարժ գույքի գրավադրմամբ ֆինանսավորման հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

3*

Տեղեկանք աշխատավայրից, որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը (կարող է պահանջվել նաև գործատուի կողմից տրամադրվող տարեկան անհատական հաշվետվության պատճենը)


4*

1

Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում (օր.` ներդրումային գործունեություն, գույքի վարձակալություն, ներդրումներ ավանդներում և այլն) պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ

2

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

  • տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար
  • ֆինանսական վերլուծություն՝ անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար

3

Հայտատուի ԱՁ հանդիսանալու դեպքում՝ տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ, իսկ լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու պարագայում՝ նաև համապատասխան լիցենզիա և/կամ թույլտվություն՝ եթե վերջինս հանդիսանում է վարկառուի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն

5

Գրավադրվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակ, ձեռքբերման հիմքեր (առուծախի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն), որոնք պետք է ներկայացվեն մինչ համապատասխան վարկի տրամադրումը

6

ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված Անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի հաստատումից հետո)

7

Վարկառուի/գրավատուների ամուսնության վկայականներ (առկայության դեպքում)

8

Գրավի նախնական գնահատման տեղեկատվական նամակ՝ ներկայացվում է մինչև վարկի հաստատումը

9

Գրավի գնահատման հաշվետվություն՝ ներկայացվում է վարկի հաստատումից հետո

10

Վարկառուի, համավարկառուների, երաշխավորների, գրավատուների հարցումներ կատարելու համաձայնություններ (մինչ վարկի հաստատումը)

11

Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր

*Փաստաթղթերը պահանջվում են այն վարկերի համար, որոնց դեպքում դիտարկվում են վարկառուի եկամուտները

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝

- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,

  • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Մանրամասները՝ Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

  • թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

Ուշադրություն

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Եթե հայցվող վարկային միջոցները տրամադրվելու են նաև կամ բացառապես Ձեր՝ այլ կազմակերպություններում (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն) գտնվող վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով, ապա սույնով զգուշացնում ենք, որ Դուք պարտավոր եք մարել վերաֆինանսավորումից հետո այդ կազմակերպություններում չմարված տոկոսագումարները, տուժանքը, սպասարկման և այլ վճարները ինքնուրույն, որոնց չկատարման դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում:

Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի անհատական պայմանները:


Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է գրավով և երաշխավորությամբ,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքներն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:
    Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

  • Որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 բանկային օր:
  • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
  • Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում: Վարկի գումարը մուտքագրվում է Վարկառուի հաշվարկային/քարտային հաշվին:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/sparoxakan-vark ։

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝
[email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp՝ +374 95 511211, Skype՝ conversebank-callcenter

Տեղեկատվական ամփոփագիր 

Վարկի տրամադրման պայմանները մինչ 14.01.2024 

Վարկի տրամադրման պայմանները մինչ 14.08.2023 

Վարկի տրամադրման պայմանները մինչ 01.07.2023 

Վարկի տրամադրման պայմանները մինչ 13.06.2023 

Վարկի տրամադրման պայմանները մինչ 10․04․2023 

Վարկի տրամադրման պայմանները մինչ 20․01․2023 

Վարկի տրամադրման պայմանները մինչ 27.12.2022 

Վարկի տրամադրման պայմանները մինչ 19․10․2022 

Վարկի տրամադրման պայմանները մինչ 09․09․2022 

 

Թարմացվել է՝ 15.01.2024, 09:49