Թեժ գիծ +37410 511 211

Arca Classic

Arca Classic

Քարտի անվանում

ArCa Classic

Քարտի տեսակ

Դեբետային

Համակարգ

ԱրՔա

Քարտի գործողության ժամկետ

36 ամիս

Արժույթ

ՀՀ դրամ

Պատրաստման և տրամադրման առավելագույն ժամկետ

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում.

Երևան քաղաքում գտնվող մասնաճյուղերում՝ 5 աշխատանքային օր

Երևան քաղաքից դուրս գտնվող մասնաճյուղերում՝ 10 աշխատանքային օր

Քարտն ակտիվանում է 1 օրվա ընթացքում

Սահմանափակում

Գործում է միայն ՀՀ սահմաններում

Ընդհանուր պայմաններ

Տրամադրման վճար

0 ՀՀ դրամ

Սպասարկման վճար1

2,500 ՀՀ դրամ տարեկան

Հավելյալ/Կից քարտի տրամադրման վճար

1,500 ՀՀ դրամ

Գործարքներ առևտրային կետերում

0 ՀՀ դրամ

Կանխիկացման կետերում և բանկոմատներում կանխիկի տրամադրում

Կոնվերս Բանկի՝ 0.2%
ԱրՔա համակարգի այլ բանկերի՝ 1%

Քարտային հաշվից կանխիկի տրամադրում՝ առանց քարտը ներկայացնելու

1%

Կանխիկացման սահմանաչափ և քանակ

 

Կարող է փոփոխվել հաճախորդի դիմումի համաձայն

300,000 ՀՀ դրամ օրական
10 անգամ օրական
բանկոմատից մեկ գործարք՝
500,000 ՀՀ դրամ (ենթակա չէ փոփոխման)

Բանկի վճարային տերմինալով քարտային հաշվին կանխիկի մուտքագրում

100 - 50,000 ՀՀ դրամ՝ 100 ՀՀ դրամ
50,001 - 200,000 ՀՀ դրամ՝ 200 ՀՀ դրամ

Բանկոմատով քարտային հաշվին կանխիկի մուտքագրում

Բանկի բանկոմատով՝ 0.2%

ԱրՔա համակարգի այլ բանկի բանկոմատով՝ 0.6%

Բանկի "Վճարային Պորտալ"համակարգով քարտից քարտ փոխանցում

ԱրՔա համակարգի անդամ բանկի ArCa, Visa և Mastercard քարտին

0.5%2

ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկի Visa և Mastercard քարտին

0.5%2 + (1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ3)

Բանկի դրամարկղերում, Ինտերնետ և Մոբայլ Բանկ համակարգերով Բանկի քարտապանների քարտից քարտ փոխանցում

ԱրՔա համակարգի անդամ բանկի ArCa, Visa և Mastercard քարտին

0.5%2

ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկի Visa և Mastercard քարտին

0.5%2 + (1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ3)

Բանկի բանկոմատներով քարտից քարտ փոխանցում

Բանկի ArCa, Visa և Mastercard քարտերի համար

0.5%2

Քարտից քարտ (այլ եղանակով) փոխանցում

0.5%2

Վճարային սահմանաչափի գերազանցման դեպքում գերազանցող գումարի նկատմամբ կիրառվող տույժ

Գերազանցող գումարի 0.13%-ի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար

Կորցրած/գողացված/վնասված քարտի, քարտի տեսակի փոփոխության դեպքում նոր քարտի և PIN-ծածկագրի տրամադրում

2,000 ՀՀ դրամ

Նոր քարտի դիմում-հայտի կամ գործող քարտի վերաթողարկման դիմումի դեպքում քարտի և PIN-ծածկագրի տրամադրում նույն օրվա ընթացքում

3,000 ՀՀ դրամ

Հետգանձման անհիմն հայտի ներկայացում4

5,000 ՀՀ դրամ

Քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ կամ USSD հարցման պատասխան SMS հաղորդագրության ուղարկում (ներառյալ ԱԱՀ)

ՀՀ բջջային օպերատոր՝ 20 ՀՀ դրամ
Արտերկյա բջջային օպերատոր՝ 40 ՀՀ դրամ

Քարտի ապաբլոկավորման վճար` PIN-ծածկագրի 3 անգամ սխալ մուտքագրման դեպքում

500 ՀՀ դրամ

1 Սպասարկման վճարը գանձվում է քարտի տրամադրման պահին` ամբողջ տարվա համար: Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում սպասարկման վճարը ենթակա չէ վերադարձման:
2 Միջնորդավճարի գանձումը կկատարվի գործարքի հաշվեգրման ժամանակ:
3 Միջնորդավճարը կգումարվի գործարքի գումարին և կգանձվի անմիջապես գործարքի ժամանակ:
4 Անհիմն է համարվում հաճախորդի կողմից Բանկին ներկայացված հայտը, որի մեջ նշված տեղեկություն/ներ/ը իրականությանը չի/են/ համապատասխանում:
 

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

PIN - ծածկագիր

Անհատական նույնականացնող համար (Personal Identification Number-PIN), որը կիրառվում է որոշակի գործառնությունների/գործարքների դեպքում քարտապանին նույնականացնելու համար:
Քարտի հետ տրամադրվում է ծրար, որը պարունակում է քարտի PIN-ծածկագիրը, որն անհրաժեշտ է բանկոմատներից կանխիկ գումարներ ստանալիս և POS-տերմինալներով գործառնություններ/գործարքներ իրականացնելիս: Քարտի PIN-ծածկագիրը տպագրվում է մեկ օրինակով և փակ ծրարով տրամադրվում է քարտապանին: Երեք անգամ անընդմեջ սխալ PIN-ծածկագիր հավաքելու դեպքում քարտը ավտոմատ արգելափակվում է և/կամ կարող է առգրավվել: Քարտապանը կարող է իր հայեցողությամբ փոխել PIN-ծածկագիրը` համապատասխան հնարավորությամբ բանկոմատի միջոցով: PIN-ծածկագրի փոփոխման համար անհրաժեշտ է մուտքագրել գործող PIN-ծածկագիրը և նոր PIN-ծածկագիրը:
Հաճախորդը կարող է ընտրել PIN-ծածկագիրը ֆիզիկապես տրամադրվի, թե ոչ: PIN-ծածկագրի ֆիզիկապես չտրամադրման դեպքում հաճախորդը հնարավորություն կունենա բանկոմատի միջոցով քարտի համար նոր ծածկագիր սահմանել և ակտիվացնել քարտը:
Քարտի PIN-ծածկագրի պահպանման պատասխանատվությունը կրում է քարտապանը: PIN-ծածկագրի կորստի դեպքում Բանկը քարտապանի դիմումի համաձայն փոխում է միայն PIN-ծածկագիրը կամ վերաթողարկում է նոր քարտ՝ նոր PIN-ծածկագրով՝ գանձելով սակագներով սահմանված վճարը:

Հավելյալ/Կից քարտեր

Բանկը կարող է թողարկել մեկ կամ մի քանի Հավելյալ/Կից քարտեր` քարտապանի կամ նրա կողմից նախապես նշված անձանց անունով` Բանկին տրամադրելով հավելյալ/կից քարտապանների վերաբերյալ հավաստի տեղեկություններ:

Հավելյալ քարտ - նույն քարտային հաշվի, նույն վճարահաշվարկային համակարգի ներքո տրամադրված լրացուցիչ քարտ /ArCa - ArCa, Visa - Visa, Mastercard - Mastercard/:
Կից քարտ - նույն քարտային հաշվի, տարբեր վճարահաշվարկային համակարգերի ներքո տրամադրված լրացուցիչ քարտ /Visa - Mastercard, ArCa; Mastercard - Visa, ArCa; ArCa - Visa, Mastercard/:

  • Հավելյալ/կից քարտը կարող է օգտագործվել միայն այն անձի կողմից, որի անունով այն թողարկվել է:
  • Հավելյալ/կից քարտերով կատարվող բոլոր գործառնությունների/գործարքների գումարները գանձվում են հիմնական քարտային հաշվից:
  • Հիմնական քարտի փակման դեպքում փակվում են նաև հավելյալ/կից քարտերը:
  • Հավելյալ/կից քարտապանի կողմից կատարված գործառնությունների/գործարքների, այդ թվում` գերածախսի համար պատասխանատվությունը կրում է հաշվետեր քարտապանը:

Քարտի տրամադրման և օգտագործման կանոնները

Քարտի տրամադրման և օգտագործման կանոնները ներառում են Քարտի օգտագործման, պահպանման, անվտանգության ապահովման, քարտով գործարքների բողոքարկման վերաբերյալ և այլ կարևոր դրույթներ:
Կանոնները հասանելի են հետևյալ հղումով` https://conversebank.am/hy/cards/
Քարտը ստանալու պահին անհրաժեշտ է ստորագրել հակառակ կողմի ստորագրության դաշտում: Ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը ստորագրության նմուշ պարունակող անձը հաստատող փաստաթղթին հանդիսանում է օրինական հիմք քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար՝ առանց որևէ փոխհատուցման:
Քարտով առևտրի և սպասարկման կետերում վճարում կատարելու կամ կանխիկացման կետերում կանխիկ գումար ստանալու դեպքերում անհրաժեշտ է ստորագրել կտրոնը (անդորրագիրը)` ստուգելով գործառնության/գործարքի գումարը: Ստորագրություն կարող է չպահանջվել, եթե կիրառվել է PIN-ծածկագիր կամ անձը նույնականացնող՝ քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագիր, որը դրվում է (կիրառվում է) գործառնությունը/գործարքն իրականացնելու պահին:

 Անվտանգության կանոններ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհուրդ է տրվում.

  • քարտը և PIN-ծածկագիրն այլ անձանց չփոխանցել,
  • PIN-ծածկագիրը չգրել քարտի վրա,
  • ինտերնետ միջավայրում չմուտքագրել/չհայտնել PIN-ծածկագիրը, քանի որ ինտերնետ միջավայրում կամ առանց քարտի ներկայացման գործարքների իրականացման դեպքում PIN-ծածկագրի մուտքագրում չի պահանջվում և նախատեսված չէ որևէ վճարահաշվարկային համակարգի կողմից: Մուտքագրելու/հայտնելու դեպքում, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:
  • քարտն օգտագործելիս անհրաժեշտ է PIN-ծածկագիրը մուտքագրել այնպես, որ տեսանելի չլինի երրորդ անձանց և չտեսաձայնագրվի որևէ սարքի միջոցով,
  • նախքան քարտով ինտերնետային միջավայրում գործառնություն/գործարք իրականացնելը մանրամասն ծանոթանալ տվյալ ինտերնետային կայքից գնումների կատարման, առաքման, գործառնության/գործարքի չեղյալացման, ապրանքների վերադարձման պայմաններին, ինտերնետային կայքում կոնտակտային տվյալների առկայությանը,
  • ինտերնետային միջավայրում քարտով գործառնություն/գործարք իրականացնելիս պետք է օգտվել ճանաչված և հուսալի կայքերից, ինչպիսիք են Secure Sockets Layer (SSL) սերտիֆիկատ, Verified by Visa անվտանգության համակարգ, Mastercard SecureCode և այլ անվտանգության համակարգեր ունեցող կայքերից,
  • չօգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարկման կետերից և սարքավորումներից, որոնք Ձեր կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև եթե վերջիններիս քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր:

Բանկը հնարավորություն է ընձեռում քարտապանին ստանալ քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS (կարճ) հաղորդագրություններ` այդպիսով հնարավորինս կանխելով քարտի չլիազորված օգտագործումը: Խորհուրդ է տրվում վերոնշյալ SMS հաղորդագրությունը ստանալուն պես հավաստիանալ, որ գործառնությունը/գործարքը կատարվել է Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի գիտությամբ, կարգադրությամբ կամ մասնակցությամբ:
Բանկի քարտապանների համար ներդրված է էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման անվտանգության 3Դ Սեքյուր (3D Secure) hամակարգը` Բանկի կողմից տրամադրվող մեկանգամյա գաղտնաբառ, որը քարտապանը ստանում է Բանկին նախապես տրամադրված բջջային հեռախոսահամարին ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով կամ էլեկտրոնային փոստով:

Քարտի կորստի/գողացվելու դեպքում

Քարտի կորստի/գողացման, չլիազորված օգտագործման կամ նման օգտագործման վտանգի դեպքում արգելափակելու համար հարկավոր է անմիջապես հայտնել այդ մասին՝ հետևյալ եղանակներից ցանկացածով.

1. Զանգահարելով Քարտի վրա նշված հեռախոսահամարով:
2. Զանգահարելով Բանկ` ներքոնշյալ հեռախոսահամարներով.
 ժամը 9:00-22:00` (+37410) 511-210, 511-211,
 շուրջօրյա` (+37410) 545-514:
Բանավոր դիմումի ստացումից և քարտապանի ինքնությունը ճշտելուց հետո Քարտն արգելափակվում է:
3. Բանկի ոչ աշխատանքային օրերին և ժամերին`
զանգահարելով «Արմենիան Քարդ» ՓԲԸ` (+37410) 592-222 հեռախոսահամարով:
4. Ուղարկելով համապատասխան գրավոր հաղորդագրություն card@conversebank.am էլ. հասցեով կամ (+37410) 511-212 ֆաքսով:
5. Ներկայացնելով գրավոր դիմում Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Մինչ Բանկին ծանուցելու պահը քարտով կատարված գործառնությունների/գործարքների համար Բանկը պատասխանատվություն չի կրում և կարող է քարտապանից պահանջել այլ վճարահաշվարկային համակարգերին Բանկի կողմից վճարված գումարները:
Արգելափակումից հետո Քարտը հայտնաբերելու դեպքում քարտապանը պարտավոր է այդ մասին ամենաուշը 1 բանկային օրվա ընթացքում տեղեկացնել Բանկին:

Գործարքի բողոքարկում

Քաղվածքում գործարքի հաշվեգրման պահից 1 տարվա ընթացքում (վճարահաշվարկային համակարգերի կանոններով կարգավորվող դեպքերում՝ 60 օր) քարտապանը կարող է Բանկ ներկայացնել գործարքի բողոքարկման հայտ՝ հասանելի է Բանկում, ինչպես նաև հետևյալ հղումով` https://conversebank.am/hy/all-forms/:
Խորհուրդ է տրվում որևէ անհամապատասխանության կամ չարտոնված գործարք նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնել Բանկին:
Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը կարող են չդիտարկվել Բանկի կողմից: Գործարքի բողոքարկման համար հարկավոր է պահպանել գործարքի հետ կապված բոլոր փաստաթղթերը:
Բողոքարկման հայտին ի պատասխան 90 օրյա ժամկետում Բանկը կամ կվերականգի բողոքարկվող գործարքի գումարը քարտային հաշվին կամ քարտապանին կտրամադրի գրավոր պատասխան՝ գումարի վերադարձման անհնարինությունը հիմնավորելով: Առանձին դեպքերում, քարտապանին պատշաճ ծանուցելով, հնարավոր է պատասխան գրությունը տրամադրվի կամ գումարը վերականգնվի սահմանված 90 օրյա ժամկետից ուշ՝ ելնելով վճարահաշվարկային համակարգերի կանոններից կամ այլ չնախատեսված հանգամանքներից:
Գումարի վերականգնման անհնարինության դեպքում քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:
Այն դեպքում, երբ զեղծարարական գործարքի իրականացման փաստը հայտնաբերվել է բանկի աշխատակցի կողմից, ինչպես նաև վճարահաշվարկային համկարգերից քարտի տվյալների հնարավոր արտահոսքի մասին հաշվետվություն ստանալու դեպքում, քարտի վերաթողարկումը կատարվում է անվճար:

Գործառնությունների/գործարքների կատարման ժամկետներ

1. Գործառնությունը/գործարքը համարվում է ելքագրված քարտային հաշվից գործառնության/գործարքի հաշվառման օրը: Գործառնությունը/գործարքը՝ կախված առևտրի/սպասարկման կետի տեսակից, կարող է հաշվառվել մինչև 30 օրացուցային օրվա ընթացքում: Գործառնության/գործարքի գումարը քարտից ելքագրվում է անմիջապես, իսկ քարտային հաշվում հաշվառվում է, ինչպես նաև քարտային հաշվի քաղվածքում արտացոլվում է, որպես կանոն, հետևյալ ժամկետներում՝
• ԱրՔա համակարգում կատարված գործառնությունների/գործարքների դեպքում հաջորդ աշխատանքային օրը,
• ԱրՔա համակարգից դուրս կատարված գործառնությունների/գործարքների դեպքում 2-3 աշխատանքային օր հետո:
2. Քարտային հաշվից և այլ բանկերից փոխանցումները քարտին հասանելի են դառնում, որպես կանոն, հետևյալ ժամկետներում.
• մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 12:30, եթե գումարը մուտքագրվել է կամ փոխանցումը ստացվել է Բանկում մինչև նույն աշխատանքային օրվա 11:00,
• մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:30, եթե գումարը մուտքագրվել է կամ փոխանցումը ստացվել է Բանկում նույն աշխատանքային օրվա 11:00-15:00,
• մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 18:30, եթե գումարը մուտքագրվել է կամ փոխանցումը ստացվել է Բանկում նույն աշխատանքային օրվա 15:00-17:00:
3. Բանկի դրամարկղում քարտային հաշվին և տերմինալներով քարտին կանխիկ մուտքագրված գումարը, ինչպես նաև Բանկի Ինտերնետ և Մոբայլ բանկ համակարգերի միջոցով բանկային հաշվից քարտին փոխանցումը (բացառությամբ քարտային հաշվից փոխանցումների) հասանելի է դառնում որպես կանոն մինչև 5 րոպեի ընթացքում (ԱրՔա պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):
4. Յուրաքանչյուր ամսվա առաջին 3 աշխատանքային օրը գործարքների գումարները կարող են քարտին հասանելի դառնալ սահմանված ժամկետներից ավելի ուշ:
5. Քարտային հաշվին միջոցները կարող են մուտքագրվել նաև վճարահաշվարկային համակարգերի կողմից նախատեսված տարբերակներով (քարտից քարտ, էլեկտրոնային դրամապանակից քարտին փոխանցում, բանկոմատի միջոցով գումարի մուտքագրում քարտին և այլն), որոնց դեպքում գումարը քարտին կարող է ակտիվանալ անմիջապես կամ վճարահաշվարկային համակարգերի կողմից տվյալ գումարի մուտքագրման եղանակի համար նախատեսված ժամանակահատվածում: Քարտային հաշվին գումարների մուտքագրման դեպքում գումարը համարվում է մուտքագրված տվյալ գործառնության/գործարքի հաշվեգրման օրը: Որպես կանոն նմանատիպ գործարքները հաշվառվում են 1-3 աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում քարտապանի կրած այն հնարավոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ գումարը ժամանակային խզումով կամ ուշացումով հասանելի դառնալու կամ ուշացումով ակտիվանալու համար: Մասնավորապես՝ ոչ Բանկի մեղքով տեխնիկական կամ ծրագրային խնդիրների պատճառով:
Քարտի գծով կարող է ձևավորվել գերածախս կախված գործարքների որոշ տեսակների (հյուրանոցների ամրագրման, ավտովարձույթի, տուրիզմի և զվարճանքի ոլորտի սպասարկման կետերում կատարված գործարքներ և այլն) առանձնահատկություններից. սպասարկող բանկի կողմից գործարքի ներկայացման ժամկետներից, ծրագրային խնդիրներից, սպասարկման կետի կողմից կատարված հետվճարներից/հետվերադարձերից, օֆլայն ռեժիմում կատարված գործարքներից, Բանկի կողմից սահմանված միջնորդավճարներից, արտարժույթի փոխանակման գործարքներից և այլն:

Քարտի առգրավման դեպքում

Բանկի բանկոմատների կողմից առգրավված քարտերը դուրս են բերվում բանկոմատից առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում.

  • Բանկի կողմից թողարկված՝ առգրավված քարտերը երկօրյա ժամկետում ենթակա են տրամադրման քարտապաններին:
  • Բանկի կողմից թողարկված՝ առգրավված քարտերը Բանկում պահպանվում են 30 օր, այսինքն քարտապանը քարտը հետ ստանալու նպատակով պետք է Բանկ ներկայանա քարտի առգրավման օրվանից 30-օրյա ժամկետում:

Քարտի բլոկավորում և հաշվի սառեցում

Ելնելով քարտապանի շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` քարտային հաշվով 6 ամիս և ավելի շրջանառություն չլինելու դեպքում Բանկնը կարող է միակողմանիորեն սառեցնել քարտային հաշիվը և բլոկավորել քարտը` առանց այդ մասին քարտապանին լրացուցիչ տեղեկացնելու, ինչը, սակայն, չի սահմանափակում Բանկի իրավունքը` իր հանդեպ քարտապանի ունեցած վճարային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով համապատասխան գումարներ գանձել քարտային հաշվից:

Բանկն իր նախաձեռնությամբ կարող է բլոկավորել քարտը և սառեցնել քարտային հաշիվը, հետևյալ դեպքերում.

  1. քարտապանը Բանկի նկատմամբ ունի ժամկետանց պարտավորություններ,
  2. քարտապանը ժամանակին չի կատարել սակագներով սահմանված վճարումները,
  3. պետական իրավասու մարմիններից ստացվել է բլոկավորման համապատասխան գրություն,
  4. Բանկն իր կողմից կատարվող մոնիթորինգի ժամանակ հայտնաբերել է կասկածելի զեղծարարական, անօրինական, կամ դրանից բխող գործառնություններ/գործարքներ,

Բանկը կարող է ապաբլոկավորել քարտը և ապասառեցնել քարտային հաշիվը, եթե.

  1. քարտապանը մարել է ժամկետանց պարտավորությունները,
  2. քարտապանը վճարել է սակագներով սահմանված վճարումները,
  3. պետական իրավասու մարմիններից ստացվել է ապաբլոկավորման համապատասխան գրություն,
  4. Բանկն իր կողմից կատարվող մոնիթորինգի ժամանակ հայտնաբերած կասկածելի զեղծարարական գործառնությունների/գործարքների գծով ստացել է բանավոր կամ գրավոր հավաստում դրանց ոչ զեղծարարական լինելու վերաբերյալ:

 

Բանկն իրավասու է արգելափակել քարտը, եթե քարտի տվյալները (քարտի վերջնաժամկետը, CVV/CVC ծածկագիրը) ինտերնետ միջավայրում մի քանի անգամ սխալ է մուտքագվրել:

Քարտի վերաթողարկում

Քարտերը ենթակա են վերաթողարկման.

  1. Ֆիզիկական վնասվածքի դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը և PIN-ծածկագիրը (մնացած տվյալները մնում են անփոփոխ): Վերաթողարկման դեպքում քարտապանը Բանկին հանձնում է վնասված քարտը:
  2. Քարտի կորստի/գողության, տվյալները 3-րդ անձանց հայտնի դառնալու դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի համարը, PIN և CVV/CVC ծածկագրերը, նաև քարտի գործողության ժամկետը (սահմանված քարտի ժամկետի չափով):
  3. PIN-ծածկագրի կորստի դեպքում:
  4. Քարտապանի անվան, ազգանվան փոփոխության դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը և PIN-ծածկագիրը: Այս դեպքում քարտապանը Բանկին է հանձնում քարտը:
  5. Քարտի տեսակի փոփոխության դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի տեսակը, քարտի համարը, PIN և CVV/CVC ծածկագրերը, նաև քարտի գործողության ժամկետը (սահմանված քարտի ժամկետի չափով): Առկայության դեպքում (եթե փոփոխության պատճատը քարտի կորուստը չէ) քարտապանը Բանկին հանձնում է քարտը:
  6. Քարտի գործողության ժամկետի ավարտին ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի ժամկետը և PIN-ծածկագիրը, իսկ հին քարտը քարտապանի կողմից վերադարձվում է Բանկ նոր քարտը ստանալու պահին:

Քարտերը վաղաժամկետ կարող են վերաթողարկվել քարտի վերջնաժամկետից 3 ամիս շուտ: Քարտի գործողության ժամկետի վերականգնման դեպքում հաճախորդը պետք է ապահովի տվյալ քարտատեսակի համար սահմանված սպասարկման վճարը:

Բանկը Ժամկետի ավարտին նախորդող վերջին 15 օրերի ընթացքում, առանց քարտապանի լրացուցիչ համաձայնության կարող է վերաթողարկել քարտը:

Ավտոմատ վերաթողարկվում են.

Բանկի կողմից ավտոմատ վերաթողարկվում են հաշվին՝ տվյալ քարտատեսակի համար սահմանված մեկ տարվա սպասարկման վճարին համարժեք գումարի չափով դրական մնացորդ ունեցող քարտերը, բացառությամբ այն քարտերի, որոնց մասով ստացվել է չվերաթողարկման մասին գրություն:
Քարտերի վերաթողարկման գործընթացն իրականացվում է և ավարտվում է հաշվետու ամսվա ընթացքում:

Ավտոմատ չեն վերաթողարկվում.

Կից/հավելյալ քարտերը
Ոչ ռեզիդենտ հաճախորդներին տրամադրված քարտերը

Քարտի/քարտային հաշվի փակում

Քարտը ենթակա է փակման հետևյալ դեպքերում.

  • քարտի ժամկետի ավարտին, նաև չվերաթողարկման դեպքում,
  • հաճախորդի դիմումի հիման վրա:

 

Պայմանագրի լուծման վերաբերյալ քարտապանի գրավոր դիմումը ստանալու պահից 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Բանկը կդադարեցնի քարտի սպասարկումը:
Քարտի գծով պարտավորությունների առկայության դեպքում քարտի փակման դիմումը կարող է ընդունել միայն այդ պարտավորությունների մարման դեպքում:
Դրական մնացորդ ունենալու դեպքում հաճախորդն այն կարող է ստանալ դիմումը ներկայացնելուց հետո 45 օր անց. նշված ժամկետում հնարավոր պարտավորությունների առաջացման դեպքում հաճախորդը պարտավոր է մարել առաջացած գերածախսը 5 բանկային օրվա ընթացքում:
Քարտի սպասարկման դադարեցման դեպքում քարտապանը շարունակում է պարտավորություն և պատասխանատվություն կրել այն գործառնությունների/գործարքների վճարման համար "որոնք կատարվել են նախքան քարտի սպասարկման դադարեցումը և/կամ քարտը Բանկին հանձնելը (ոչնչացնելը):
Փակված քարտային հաշվի մնացորդը երեք ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում գանձվում է 1,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր տարվա համար: Եթե մնացորդը փոքր է 1,000 ՀՀ դրամ գումարից, ապա գանձվում է ամբողջ մնացորդային գումարը և հաշիվը փակվում է:

Պատասխանատվություն

Բանկը պատասխանատվություն չի կրում.

  1. Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով 3D Secure անվտանգության գաղտնաբառ չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում:
  2. Որևէ բանկոմատում "կանխիկացման կամ առևտրի և սպասարկման կետում (այդ թվում` ինտերնետային միջավայրում գրանցված) քարտի չսպասարկման կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով քարտապանին ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար:
  3.  Քարտով կատարված այն գործառնությունների/գործարքների հետևանքով քարտապանին պատճառված վնասների համար, որոնք իրականացվել են 3D Secure հավաստագրում ստացած, ինչպես նաև 3D Secure անվտանգության համակարգ ապահովող կայքերում կատարված, սակայն 3D Secure հավաստագրում չստացած առցանց գործառնությունների/գործարքների համար:
     

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

 Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ (մեկ անգամ)` 0,
Հավելյալ քաղվածքի տրամադրում1
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի.
-մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
-3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
-Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
-Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
Վճարված տոկոսագումարի վերաբերյալ՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկանք՝ 1,000 ՀՀ դրամ
Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
Տեղեկանքներ/գրություններ
Կատարված գործարքների վերաբերյալ
-Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
Փաստաթղթեր, գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
-Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
-Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

 Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:

Հեռահար կապի միջոցներ

Բանկի ծառայությունները մատուցվում են նաև հեռահար կապի միջոցներով, որոնց պայմանները ներկայացված են հետևյալ հղումներով՝

Converse Առցանց Բանկ / Converse Mobile - https://conversebank.am/hy/internet-banking/
Իմ Կոնվերս https://conversebank.am/hy/my-converse/
SMS – Converse / USSD -https://conversebank.am/hy/sms-converse-ussd/ 

Բանկոմատներ և կանխիկացման կետեր

Բանկի բանկոմատների ցանկ՝ https://conversebank.am/hy/atms/
Բանկի մասնաճյուղերի ցանկ՝ https://conversebank.am/hy/branches/

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1

Դիմում – հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր

Ուշադրություն

ՀՀ առևտրային բանկերից ԱրՔա համակարգի անդամ չի հանդիսանում ՎՏԲ-Հայաստան բանկը:

Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքի հավաստագրման և փաստացի հաշվեգրման ժամանակ կիրառվող փոխարժեքները կարող են տարբերվել: Հավաստագրման ժամանակ կիրառվում են ArCa/Visa/Mastercard վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված փոխարժեքները, իսկ գործառնության/գործարքի հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվան նախորդող բանկային օրվա ավարտի համար սահմանված ԱՄՆ դոլարի փոխարժեքը: Փոխարժեքների տարբերության հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Քարտային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

Բանկը պայմանագիր կնքելիս Ձեզ կտրամադրի «Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները», որում ներկայացված են քարտի անվտանգ օգտագործման նվազագույն պայմանները:

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"` www.fininfo.am,, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է":

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

10 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

5 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավելի է

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Վ. Սարգսյան 6
Հեռախոս՝ (+37410) 58-35-14, (+37410) 59-26-64

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ info@fsm.am
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

ArCa Classic քարտի նկարագիրը

Հարմարավետություն

  • Ինտերնետային միջավայրում /տեղական ինտերնետային կայքեր/ վիրտուալ առևտրի, վճարումների իրականացման հնարավորություն:
  • Քարտից քարտ գումարների արագ փոխանցում:
  • Քարտապանի նախընտրած եղանակով քաղվածքի անվճար տրամադրում:
  • Գործարքի պահին գործարքի վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում քարտապաններին:
  • Աշխատավարձի փոխանցում անմիջապես քարտային հաշվին:
  • Շուրջօրյա անվճար տեղեկատվության տրամադրում Ձեր քարտային հաշվի մնացորդի վերաբերյալ` Բանկի LAN HELLO (+374 10) 511 200, 545 514 /շուրջօրյա/ հեռախոսային տեղեկատվական համակարգի, ինչպես նաև ArCa վճարային համակարգի (+374 10) 592 222 հեռախոսահամարի միջոցով:

Հասանելիություն

  • Հնարավորություն է ընձեռում ՀՀ տարածքում ամենուրեք օգտվել քարտային հաշվին առկա գումարներից, ստանալ կանխիկ գումարներ բանկոմատներից, կատարել անկանխիկ վճարումներ ArCa նշանի առկայությամբ առևտրի և սպասարկման կետերում, ինտերնետային միջավայրում:

Անվտանգություն

  • Ստորագրության միջոցով քարտապանի արագ նույնականացման հնարավորություն:
  • Քարտապանին անձնական տվյալների և քարտային շարժի, մնացորդի գաղտնիության, անվտանգության ապահովում:
  • Վիրտուալ /ինտերնետ/ միջավայրում միջազգային չափանիշներին համահունչ անվտանգության 3D Secure արդի համակարգի ապահովում  

Ինչպե՞ս պատվիրել

  • Քարտը կարող եք պատվիրել առցանց այստեղ և պետք է միայն մեկ անգամ այցելեք Բանկ՝ ներկայացնելով անձնագիր և ՀԾՀ (սոցքարտ):

 Թարմացվել է 01.09.2019թ. 16:40

Քարտերի տրամադրման և օգտագործման կանոններ
Տեղեկատվական ամփոփագիր

Ֆինանսներ բոլորի համար