Թեժ գիծ +37410 511 211

Սակագներ և դրույքներ

 

Սակագներ և դրույքներ

  • Փոփոխվել է իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար ինտերնետ բանկ համակարգի սպասարկման վճարը՝ սահմանվելով 0 ՀՀ դրամ:
  • Փոփոխվել է 2 տարի և ավելի խնայողական/ընթացիկ հաշվով գործարք չիրականացնելու դեպքում հաճախորդի հաշվից գանձվող միջնորդավճարը՝ սահմանվելով ամսական 5,000 ՀՀ դրամ, ընդ որում՝ Սույն սակագինը չի տարածվում
    - եթե հաճախորդի որևէ հաշվով (այդ թվում՝ ցպահանջ) վերջին 2 տարվա ընթացքում կատարվել են գործարքներ, բացառությամբ Բանկի գանձումների, ավանդի մարումների և տոկոսի հաշվեգրումների:
    - եթե հաճախորդը Բանկում ունի գործող ավանդ, պարտատոմս կամ որևէ ֆինանսավորում:
    - արգելանքի տակ գտնվող հաշիվների վրա:
    - օրենքով սահմանված կարգով սնանկության/լուծարային գործընթացում գտնվող հաճախորդների հաշիվների վրա:
    Խնայողական/ընթացիկ հաշվի մնացորդը 5,000 ՀՀ դրամին կամ համարժեք արտարժույթին հավասարվելուն և/կամ պակաս լինելուն պես` գանձելով միջնորդավճարը, (իսկ զրոյական մնացորդի դեպքում առանց գանձելու) ավտոմատ կերպով փակվում է հաշիվը:
     
  • Փոփոխվել են Բանկի տարածքում վճարման հանձնարարական ներկայացնելու սակագները.

  • 1. Փոխանցումներ այլ ՀՀ բանկեր1  
    1.1  Հաշվետեր հաճախորդների համար  
    ա Բանկի տարածքում վճարման հանձնարարական ներկայացնելու դեպքում 500 ՀՀ դրամ
    գ "Շտապ" պայմանով փոխանցումներ 0.1%, նվազագույնը 1,000 ՀՀ դրամ
    1.2 Ոչ հաշվետեր հաճախորդների համար2 0.1%, նվազագույնը 1,000 ՀՀ դրամ
    2.  Փոխանցումներ գանձապետական հաշիվներին /ՀՀ պետական կամ համայնքային բյուջե/, բացառությամբ գույքահարկի, հողի հարկի և աղբահանության վճարների1  
    2.1. Հաշվետեր հաճախորդների համար  
    ա Բանկի տարածքում վճարման հանձնարարական ներկայացնելու դեպքում 100 ՀՀ դրամ
    2.1.1. Ոչ հաշվետեր հաճախորդների համար2 Մինչև 50,000 ՀՀ դրամ՝ 100 ՀՀ դրամ
    50,001-100,000 ՀՀ դրամ՝ 200 ՀՀ դրամ
    100,001 և ավել ՀՀ դրամ՝ 0.1 %, նվազագույնը 300 ՀՀ դրամ
     
    2.2. Բանկի տարածքում և հեռակառավարման համակարգով ներկայացված վճարման հանձնարարականներից բացառություն կազմող փոխանցումներ1  
    ա Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա կամ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարվող փոխանցումները 0 ՀՀ դրամ
    բ Բանկի կողմից վարկավորված և այդ գումարների՝ հաճախորդների այլ ֆինանսական կառույցներում կամ գույքի ձեռքբերման պարտավորությունների մարման նպատակով փոխանցումները 0 ՀՀ դրամ
    գ Հատուկ սոցիալական փաթեթի հաշվից, պատվովճարի հաշվից իրականացվող փոխանցումներ 0 ՀՀ դրամ
    դ Հաշվետեր հաճախորդների փոխանցումներ, որոնք հնարավոր չէ իրականացնել Բանկի հեռակառավարման համակարգերով 0 ՀՀ դրամ
         

     

    1ՀՀ դրամով փոխանցումները կատարվում են նույն բանկային օրը միայն վճարման հանձնարարականը ՀԾ-ԻնտերնետԲանկ, Կոնվերս Մոբայլ և ՀԾ "Բանկ-հաճախորդ" համակարգերից որևէ մեկով մինչև 15:00-ն, իսկ թղթային տարբերակով մինչև 14:00-ն ներկայացնելու դեպքում: Նշված ժամերից հետո ներկայացված հանձնարարականները կկատարվեն հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 15:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:50 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի փոխանցման դեպքում Բանկը կարող է չկատարել "Շտապ" պայմանով փոխանցումը: Ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայացված ՀՀ պետական բյուջե "Շտապ" պայմանով փոխանցումները կատարվում են առանց համապատասխան միջնորդավճարի գանձման:

    Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.

    - ԱՄՆ դոլարով և Եվրոյով մինչև 15:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: «Շտապ» պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 17:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում դեպքում:
    - RUB-ով մինչև 12:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: «Շտապ» պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 14:00-ն ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
    - Այլ արժույթներով փոխանցումները կատարվում են 3 բանկային օրվա ընթացքում:
    2Ոչ հաշվետեր հաճախորդի կողմից փոխանցումը կատարվում է միայն հաջորդ բանկային օրը

  • Արտարժույթով ստացված փոխանցման հաշվեգրումը հաճախորդի հաշվին սահմանվել է ըստ օրական գնանշման:
  • Փոփոխվել է առուվաճառքի գործարքի վճարման ապահովման /էսքրոու/ ծառայության մատուցման սակագինը՝ սահմանվելով հետևյալը՝

Գործարքի գումարը մինչև 30 մլն ՀՀ դրամ ներառյալ կազմելու դեպքում՝ 15,000 ՀՀ դրամ, իսկ 30 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում ՝ 0.1%

  • Փոփոխվել են արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտերի դեպքում՝

- Քարտից քարտ, քարտային հաշվից այլ հաշիվ փոխանցումների սակագինը՝ սահմանվելով 2%,
- Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում կանխիկի տրամադրման միջնորդավճարը՝ սահմանվելով 2%,
- ՀՀ այլ բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում կանխիկի տրամադրման միջնորդավճարը՝ սահմանվելով 2.5%,

Ընդ որում սույն կետի մասով փոփոխված սակագները տարածվում են նոր թողարկվող, վերաթողարկվող հաշվարկային քարտերի վրա, իսկ գործող հաշվարկային քարտերի վրա՝ վարկային սահմանաչափի ավելացման դեպքում:

  • Կոնվերս բանկի VISA և MASTER CARD վճարահաշվարկային համակարգերի թվայնացված քարտերով կանխիկի տրամադրման միջնորդավճարը սահմանվել է՝ 

1.

Կանխիկի տրամադրում Բանկի բանկոմատներում

Վճարման արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտերի դեպքում

2%

Դեբետային և առանց վճարման արտոնյալ ժամանակահատվածի, այդ թվում՝ նվազող սահմանաչափով, հաշվարկային քարտերի դեպքում

1%

2.

Կանխիկի տրամադրում ՀՀ այլ բանկերի բանկոմատներում.

Վճարման արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտերի դեպքում

2.5%

Դեբետային և առանց վճարման արտոնյալ ժամանակահատվածի, այդ թվում՝ նվազող սահմանաչափով, հաշվարկային քարտերի դեպքում

1.5%

3.

Կանխիկի տրամադրում արտերկրի բանկերի բանկոմատներում և սպասարկման կետերից

Վճարման արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտերի դեպքում

2.5%, նվազագույնը 2.500 ՀՀ դրամ

Դեբետային և առանց վճարման արտոնյալ ժամանակահատվածի, այդ թվում՝ նվազող սահմանաչափով, հաշվարկային քարտերի դեպքում

2%, նվազագույնը 2.500 ՀՀ դրամ


Բանկային հաշիվներ

ՀԾ "Բանկ-Հաճախորդ"

"ՀԾ-Ինտերնետ Բանկ"

Քարտերի տեղեկատվական ամփոփագիր

Ավանդներ