Սակագներ և դրույքներ
- Փոփոխվել է իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար ինտերնետ բանկ համակարգի սպասարկման վճարը՝ սահմանվելով 0 ՀՀ դրամ:
- Փոփոխվել է 2 տարի և ավելի խնայողական/ընթացիկ հաշվով գործարք չիրականացնելու դեպքում հաճախորդի հաշվից գանձվող միջնորդավճարը՝ սահմանվելով ամսական 5,000 ՀՀ դրամ, ընդ որում՝ Սույն սակագինը չի տարածվում
- եթե հաճախորդի որևէ հաշվով (այդ թվում՝ ցպահանջ) վերջին 2 տարվա ընթացքում կատարվել են գործարքներ, բացառությամբ Բանկի գանձումների, ավանդի մարումների և տոկոսի հաշվեգրումների:
- եթե հաճախորդը Բանկում ունի գործող ավանդ, պարտատոմս կամ որևէ ֆինանսավորում:
- արգելանքի տակ գտնվող հաշիվների վրա:
- օրենքով սահմանված կարգով սնանկության/լուծարային գործընթացում գտնվող հաճախորդների հաշիվների վրա:
Խնայողական/ընթացիկ հաշվի մնացորդը 5,000 ՀՀ դրամին կամ համարժեք արտարժույթին հավասարվելուն և/կամ պակաս լինելուն պես` գանձելով միջնորդավճարը, (իսկ զրոյական մնացորդի դեպքում առանց գանձելու) ավտոմատ կերպով փակվում է հաշիվը:
- Փոփոխվել են Բանկի տարածքում վճարման հանձնարարական ներկայացնելու սակագները.
1. | Փոխանցումներ այլ ՀՀ բանկեր1 | |
1.1 | Հաշվետեր հաճախորդների համար | |
ա | Բանկի տարածքում վճարման հանձնարարական ներկայացնելու դեպքում | 500 ՀՀ դրամ |
գ | "Շտապ" պայմանով փոխանցումներ | 0.1%, նվազագույնը 1,000 ՀՀ դրամ |
1.2 | Ոչ հաշվետեր հաճախորդների համար2 | 0.1%, նվազագույնը 1,000 ՀՀ դրամ |
2. | Փոխանցումներ գանձապետական հաշիվներին /ՀՀ պետական կամ համայնքային բյուջե/, բացառությամբ գույքահարկի, հողի հարկի և աղբահանության վճարների1 | |
2.1. | Հաշվետեր հաճախորդների համար | |
ա | Բանկի տարածքում վճարման հանձնարարական ներկայացնելու դեպքում | 100 ՀՀ դրամ |
2.1.1. | Ոչ հաշվետեր հաճախորդների համար2 | Մինչև 50,000 ՀՀ դրամ՝ 100 ՀՀ դրամ 50,001-100,000 ՀՀ դրամ՝ 200 ՀՀ դրամ 100,001 և ավել ՀՀ դրամ՝ 0.1 %, նվազագույնը 300 ՀՀ դրամ |
2.2. | Բանկի տարածքում և հեռակառավարման համակարգով ներկայացված վճարման հանձնարարականներից բացառություն կազմող փոխանցումներ1 | |
ա | Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա կամ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարվող փոխանցումները | 0 ՀՀ դրամ |
բ | Բանկի կողմից վարկավորված և այդ գումարների՝ հաճախորդների այլ ֆինանսական կառույցներում կամ գույքի ձեռքբերման պարտավորությունների մարման նպատակով փոխանցումները | 0 ՀՀ դրամ |
գ | Հատուկ սոցիալական փաթեթի հաշվից, պատվովճարի հաշվից իրականացվող փոխանցումներ | 0 ՀՀ դրամ |
դ | Հաշվետեր հաճախորդների փոխանցումներ, որոնք հնարավոր չէ իրականացնել Բանկի հեռակառավարման համակարգերով | 0 ՀՀ դրամ |
1ՀՀ դրամով փոխանցումները կատարվում են նույն բանկային օրը միայն վճարման հանձնարարականը ՀԾ-ԻնտերնետԲանկ, Կոնվերս Մոբայլ և ՀԾ "Բանկ-հաճախորդ" համակարգերից որևէ մեկով մինչև 15:00-ն, իսկ թղթային տարբերակով մինչև 14:00-ն ներկայացնելու դեպքում: Նշված ժամերից հետո ներկայացված հանձնարարականները կկատարվեն հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 15:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:50 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի փոխանցման դեպքում Բանկը կարող է չկատարել "Շտապ" պայմանով փոխանցումը: Ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայացված ՀՀ պետական բյուջե "Շտապ" պայմանով փոխանցումները կատարվում են առանց համապատասխան միջնորդավճարի գանձման:
Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.
- ԱՄՆ դոլարով և Եվրոյով մինչև 15:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: «Շտապ» պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 17:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում դեպքում:
- RUB-ով մինչև 12:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: «Շտապ» պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 14:00-ն ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
- Այլ արժույթներով փոխանցումները կատարվում են 3 բանկային օրվա ընթացքում:
2Ոչ հաշվետեր հաճախորդի կողմից փոխանցումը կատարվում է միայն հաջորդ բանկային օրը
- Արտարժույթով ստացված փոխանցման հաշվեգրումը հաճախորդի հաշվին սահմանվել է ըստ օրական գնանշման:
- Փոփոխվել է առուվաճառքի գործարքի վճարման ապահովման /էսքրոու/ ծառայության մատուցման սակագինը՝ սահմանվելով հետևյալը՝
Գործարքի գումարը մինչև 30 մլն ՀՀ դրամ ներառյալ կազմելու դեպքում՝ 15,000 ՀՀ դրամ, իսկ 30 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում ՝ 0.1%
- Փոփոխվել են արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտերի դեպքում՝
- Քարտից քարտ, քարտային հաշվից այլ հաշիվ փոխանցումների սակագինը՝ սահմանվելով 2%,
- Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում կանխիկի տրամադրման միջնորդավճարը՝ սահմանվելով 2%,
- ՀՀ այլ բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում կանխիկի տրամադրման միջնորդավճարը՝ սահմանվելով 2.5%,
Ընդ որում սույն կետի մասով փոփոխված սակագները տարածվում են նոր թողարկվող, վերաթողարկվող հաշվարկային քարտերի վրա, իսկ գործող հաշվարկային քարտերի վրա՝ վարկային սահմանաչափի ավելացման դեպքում:
- Կոնվերս բանկի VISA և MASTER CARD վճարահաշվարկային համակարգերի թվայնացված քարտերով կանխիկի տրամադրման միջնորդավճարը սահմանվել է՝
1. |
Կանխիկի տրամադրում Բանկի բանկոմատներում |
Վճարման արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտերի դեպքում |
2% |
Դեբետային և առանց վճարման արտոնյալ ժամանակահատվածի, այդ թվում՝ նվազող սահմանաչափով, հաշվարկային քարտերի դեպքում |
1% |
||
2. |
Կանխիկի տրամադրում ՀՀ այլ բանկերի բանկոմատներում. |
Վճարման արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտերի դեպքում |
2.5% |
Դեբետային և առանց վճարման արտոնյալ ժամանակահատվածի, այդ թվում՝ նվազող սահմանաչափով, հաշվարկային քարտերի դեպքում |
1.5% |
||
3. |
Կանխիկի տրամադրում արտերկրի բանկերի բանկոմատներում և սպասարկման կետերից |
Վճարման արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտերի դեպքում |
2.5%, նվազագույնը 2.500 ՀՀ դրամ |
Դեբետային և առանց վճարման արտոնյալ ժամանակահատվածի, այդ թվում՝ նվազող սահմանաչափով, հաշվարկային քարտերի դեպքում |
2%, նվազագույնը 2.500 ՀՀ դրամ |
Քարտերի տեղեկատվական ամփոփագիր
ArCa Mir
ArCa Clasic
Visa Classic
Visa Gold
Visa Infinite
Visa Platinum
Visa Signature
Visa Business
Visa Virtual
Visa Concord
Mastercard Standart
Mastercard Gold
Mastercard World Elite
Woman's Card
Տրանսֆեր քարտ
Ուսանողական քարտ
Ուսանողական քարտ "Կերտի՛ր քո վարկային պատմությունը"
Թոշակ քարտ
Մայրության քարտ
Հատուկ առաջարկ Էօրնեկեան դպրոցի շրջանավարտներին
Հատուկ պայմաններ ապահովագրական գործակալների համար
Բանկի հետ կորպորատիվ աշխատավարձային պայմանագիր/առաջարկ չունեցող կազմակերպությունների աշխատակիցներին տրամադրվող բանկային ծառայությունների արտոնյալ սակագներ