Թեժ գիծ +37410 511 211

Թափուր աշխատատեղեր

Եթե հետաքրքրված եք մեզ մոտ առկա թափուր հաստիքների համար, ապա խնդրում ենք հետևել հայտարարության մեջ ներկայացված կարգին, ներբեռնել դիմում-հայտը և վերջինիս լրացված տարբերակն ուղարկել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային հասցեով: Ձեր թեկնածությունը կգնահատվի հայտարարության մեջ նշված տվյալ աշխատատեղի պահանջներին համաձայն:

Նշված պահանջներին Ձեր թեկնածության համապատասխանության դեպքում Ձեզ կհրավիրենք հարցազրույցի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև թեստավորման:

Թափուր աշխատատեղերին դիմելու համար լրացրեք դիմում-հայտերը և ուղարկեք  [email protected]

Թափուր աշխատատեղեր 

Առաջատար մասնագետ, Մեթոդոլոգիայի բաժին

Աշխատանքի վայրը. ք.Երևան, Թևոսյան 16/11
Աշխատանքի նկարագիր. Կոնվերս Բանկը փնտրում է փորձառու մասնագետի, ով կիրականացնի բանկի ներքին իրավական ակտների մշակումը, համապատասխան փոփոխությունների իրականացումը:

Աշխատանքային պարտականություններ

• Բանկի գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերի նախագծերի, գործող իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունների ուսումնասիրություն, ստանդարտացում և առաջարկությունների ներկայացում:
• Բանկի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների մշակում և լրամշակում:
• Հայաստանի բանկերի միության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական մարմիններից ներկայացված օրենսդրական և ենթաօրենսդրական նախագծերի վերաբերյալ եզրակացությունների ներկայացում:
• Բանկում պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական ամփոփագրերի կազմում:
•''Ձեր ֆինանսական տեղեկատուն'' (www.fininfo.am) էլեկտրոնային համակարգում Բանկի պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության զետեղում:
 •Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում:

Պահանջվող կրթություն և հմտություններ
• Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, ֆինանսների կամ իրավաբանության ոլորտում)։
• Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում։
• Բանկային օրենսդրության գերազանց իմացություն։
• Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։
• Նախագծերի կառավարման փորձառություն։
• Արդյունավետ հաղորդակցման և ժամանակի կառավարման հմտություններ։
• Մտքերը ձևակերպելու և շարադրելու գերազանց հմտություններ։
• MS office փաթեթի լավ իմացություն։

Մենք տրամադրում ենք
• Մրցունակ աշխատավարձ,
• Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
• Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
•  Առողջության ապահովագրություն,
• Մասնագիտական զարգացում:

Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:


Դիմելու կարգը:
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն [email protected] հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` ''Առաջատար մասնագետ, Մեթոդոլոգիայի բաժին'':
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը:
Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:


Հայտերի ընդունման սկիզբ. 21 հունիս 2024
Հայտերի ընդունման ավարտ. 07 հուլիս 2024


 

Առաջատար մասնագետ, Բանկային ծառայությունների և համակարգերի բաժին

Աշխատանքի վայրը. ք.Երևան, Թևոսյան 16/11
Աշխատանքի նկարագիր. ''
Կոնվերս Բանկ''-ը՝ Բանկային ծառայությունների և համակարգերի բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով փնտրում է համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մասնագետի, ով արդյունավետ կերպով կապահովի Ընկերությունում շահագործվող ՏՏ կիրառական համակարգերի բնականոն ադմինիստրավորման աշխատանքը:

Աշխատանքային պարտականություններ

• Բանկում շահագործվող ծրագրային համակարգերի ադմինիտրավորում,
• Linux / Ms Windows server OS ադմինիստրավորում,
• Domain Controler և Active Directory համակարգի ադմինիստրավորում,
• ESXI & VMware virtualization համակարգի ադմինիստրավորում,
• Բանկում ներդրված backup համակարգերի ադմինիստրավորում, պահեստային կրկնօրինակման գործընթացի պատշաճ իրականացում,
• Հակավիրուսային համակարգերի ադմինիստրավորում,
• Exchange համակարգի ադմինիստրավորում,
• Համակարգերին առնչվող խնդիրների ուսումնասիրում, սերտ համագործակցում Բանկի ստորաբաժանումների և գործընկեր ընկերությունների պատասխանատու աշխատակիցների հետ,
• Համակարգերի նոր տարբերակների և թարմացումների տեղադրման գործընթացների կազմակերպում և վերահսկողություն:
• Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում,
• Վերոնշյալ գործառույթների հետ որևէ կերպ կապված այլ գործառույթների իրականացում:


Պահանջվող կրթություն և հմտություններ


• Բարձրագույն տեխնիկական կրթություն,
• Առնվազն 3 տարվա համապատասխան մասնագիտական փորձ
• Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ, իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• PowerShell լեզվի շատ լավ իմացություն
• Linux OS շատ լավ իմացություն
• հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
• հաղորդակցության հմտություններ,
• թիմում աշխատելու ունակություն,
• ուշադիր և զգոն աշխատելու ունակություն


Մենք տրամադրում ենք

• Մրցունակ աշխատավարձ,
• Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
• Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
• Առողջության ապահովագրություն,
• Մասնագիտական զարգացում:

Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:


Դիմելու կարգը:

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն [email protected] հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` ''Առաջատար մասնագետ,Բանկային ծառայությունների և համակարգերի բաժին'':
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:

Հայտերի ընդունման սկիզբ. 18 հունիս 2024
Հայտերի ընդունման ավարտ. 16 հուլիս 2024

Մասնագետ-գանձապահ, ք. Երևան

Աշխատանքի վայրը. ք.Երևան
Աշխատանքի նկարագիր. Կոնվերս Բանկը փնտրում է մասնագետ-գանձապահի, ով արդյունավետ կերպով կիրականացնի հաշվարկադրամարկղային կանխիկ և անկանխիկ ծառայությունների մատուցում, կապահովի հաճախորդների պատշաճ սպասարկում:

Աշխատանքային պարտականություններ

• Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների սպասարկում, հաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ),
• Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և դրանց պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
• Հաճախորդի կարիքների բացահայտում,
• Հաճախորդներից վճարման հանձնարարականների ընդունում և կատարում,
• Հաճախորդների բանկային, քարտային, այլ տարանցիկ հաշիվներով կանխիկ մուտքերի և ելքերի ձևակերպում և իրականացում,
• Ժամկետային ավանդների ընդունում և վարում,
• Արտարժույթի փոխանակում /կանխիկ և անկանխիկ/,
• Արագ փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում,
• Կոմունալ վարձավճարների ընդունում,
• Բանկային ծառայությունների վաճառքի առաջխաղացման ուղղված տարբեր միջոցառումների իրականացում:

Պահանջվող կրթություն և հմտություններ

 •Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն,
 •Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
 •Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
• MS office գերազանց իմացություն, Հայկական Ծրագրերի իմացությունը ցանկալի է,
• Կանխիկ գումարի ստուգման հմտություններ,
• Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
• ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
• Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:


Մենք տրամադրում ենք

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
  • Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
  • Առողջության ապահովագրություն,
  •  Մասնագիտական զարգացում:

Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:


Դիմելու կարգը:
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն [email protected] հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` ''Մասնագետ-գանձապահ, ք. Երևան'':
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված  դիմում-հայտերը:
Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:

Հայտերի ընդունման սկիզբ. 07 հունիս 2024
Հայտերի ընդունման ավարտ. 15 հուլիս 2024

 

Head of Treasury

Job Responsibilities:

•Coordinate the activities of cash operations unit, clearing unit and international transfer and settlement unit.
• Daily liquidity management
• Oversee all treasury processes in compliance with bank’s policies.
• Ensure that the operational risk is effectively managed and addressed in all aspects of the payments and settlements function.
• Oversee the day-to-day operations, including cash disbursements, cash pooling, collections and accounting reconciliations and reporting include compliance with regulatory requirements, internal controls and accounting standards
• Leverage technology and automation tools to streamline processes and enhance operational efficiency
• Draft policies and procedures related to treasury
• Prepare and present treasury reports to senior management

Required knowledge/skills:

• Degree in Finance, Economics, Business Administration, Math or related fields; advanced degree such as MBA or master degree in finance is a plus
• At least 5 years experience in treasury management, finance or related roles. Experience in banking is a plus
• Knowledge of financial markets, risk management, cash management systems and banking instruments
• Excellent problem-solving, strong analytical skills and solid business judgment
• Strong leadership skills
• Ability to work in a deadline-driven work environment and attentive to details
• Knowledge of Russian and English is required

Հաճախորդների փոխհարաբերությունների մենեջեր, ՓՄՁ ֆինանսավորման վարչություն 

Աշխատանքի վայրը: ք. Երևան, ք. Աբովյան 

Աշխատանքի նկարագիր:
Կոնվերս Բանկը փնտրում է ակտիվ և հմուտ մասնագետ ՓՄՁ ֆինանսավորման վարչություն թիմին միանալու և ֆինասավորման ոլորտում նոր հաճախորդների արդյունավետ բացահայտելու և ներգրավելու համար:

Աշխատանքային պարտականություններ:

  • ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում հաճախորդների բացահայտում, պոտենցիալ վարկառուների ներգրավում,
  • Բանկային ծառայությունների և պրոուկտների առաջխաղացում/վաճառք,
  • Հաճախորդներին վարկավորման պայմանների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդների գործունեության ֆինանսական վերլուծության իրականացում,
  • Շուկայի ուսումնասիրություն տվյալ ոլորտում,
  • Վարկերի մոնիտորինգի իրականացում, ժամկետանց հաճախորդների հետ բանակցությունների վարում,
  • Վարկային պորտֆելի կառավարում,
  •  Նոր հաճախորների ներգրավման նպատակով նորագույն գործիքների և մոտեցումների առաջարկում և ներդնում,
  • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարվող այլ աշխատանքների իրականացում:

Պահանջվող կրթություն և հմտություններ:

  • Բարձրագույն համապատասխան կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Լիզինգի և/կամ ֆակտորինգի ոլորտներում փորձը ցանկալի է,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Թիմում, ինչպես նաև անհատական արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
  • Հաղորդակցման և բանակցելու հմտություններ,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Արագ որոշումներ կայացնելու հմտություն:

 Մենք տրամադրում ենք

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
  • Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Մասնագիտական զարգացում:

Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:

Դիմելու կարգը:

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն [email protected] հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` "Հաճախորդների փոխհարաբերությունների մենեջեր, ՓՄՁ ֆինանսավորման վարչություն":
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:

Հայտերի ընդունման սկիզբ:
15 հունվար 2024
Հայտերի ընդունման ավարտ:
17 հունիս  2024

Մասնագետ, Հեռահար բանկային ծառայությունների բաժին 

Աշխատանքի վայրը: ք. Երևան,

Աշխատանքի գրաֆիկը:
Ցերեկային/Գիշերային հերթափոխով

Աշխատանքի նկարագիր: Կոնվերս Բանկը փնտրում է մասնագետի, ով արդյունավետ կերպով կիրականացնի հաճախորդների սպասարկում զանգերի և հաղորդագրությունների միջոցով:

Աշխատանքային պարտականություններ
Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և դրանց պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
• Հաճախորդների սպասարկման հետ առնչվող բանկային տարաբնույթ գործառնությունների իրականացում հեռախոսի և հաղորդագրության միջոցով,
• Հաճախորդների կողմից հնչեցված հարցերի և բարձրացված խնդիրների լիարժեք պարզաբանում և լուծում,
• Քարտային գործառնությունների՝ զեղծարարական գործարքների մոնիտորինգի իրականացում,
• Բանկային ծառայությունների վաճառքի առաջխաղացման ուղղված տարբեր միջոցառումների իրականացում զանգերի միջոցով,
• Հեռակառավարման համակարգերի տեխնիկական աջակցում,
• Զանգերի ուղղորդում Բանկի համապատասխան ստորաբաժանումներ,
• Ղեկավարի կողմից հանձնարարված աշխատանքների իրականացնում:

Պահանջվող կրթություն և հմտություններ

• Միջին մասնագիտական կրթություն,
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
• ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
• Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,անգլերեն լեզվի լավ իմացություն,
• MS office և Հայկական Ծրագրերի իմացությունը ցանկալի է,
• Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
• Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման գերազանց հմտություններ
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
• Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:

Մենք տրամադրում ենք

• Մրցունակ աշխատավարձ,
 •Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
•Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
•Առողջության ապահովագրություն,
• Մասնագիտական զարգացում:

Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:

Դիմելու կարգը:

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն [email protected] հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` "Մասնագետ, Հեռահար բանկային ծառայությունների բաժին":
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:

Հայտերի ընդունման սկիզբ: 04 օգոստոս  2023
Հայտերի ընդունման ավարտ:
17 հունիս  2024

Վարկային վերլուծաբան, Կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման վարչություն

Աշխատանքի վայրը: ք. Երևան

Աշխատանքի նկարագիր:
Կոնվերս Բանկը փնտրում է ակտիվ և հմուտ մասնագետ Կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման վարչության թիմին միանալու և ֆինասավորման ոլորտում նոր հաճախորդների արդյունավետ բացահայտելու և ներգրավելու համար:

Աշխատանքային պարտականություններ:

  • Կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված բանկային ծառայությունների առաջխաղացում,
  • Հաճախորդներին վարկավորման պայմանների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդների գործունեության ֆինանսական վերլուծության իրականացում,
  • Շուկայի ուսումնասիրություն տվյալ ոլորտում,
  • Վարկերի մոնիտորինգի իրականացում, ժամկետանց հաճախորդների հետ բանակցությունների վարում,
  • Նոր հաճախորների ներգրավման նպատակով նորագույն գործիքների և մոտեցումների առաջարկում և ներդնում,
  • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարվող այլ աշխատանքների իրականացում:

Պահանջվող կրթություն և հմտություններ:

  • Բարձրագույն համապատասխան կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Լիզինգի և/կամ ֆակտորինգի ոլորտներում փորձը ցանկալի է,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերեն ցանկալի է
  • Թիմում, ինչպես նաև անհատական արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
  • Հաղորդակցման և բանակցելու հմտություններ,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Արագ որոշումներ կայացնելու հմտություն:

 Մենք տրամադրում ենք

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
  • Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Մասնագիտական զարգացում:

Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:

Դիմելու կարգը:
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն [email protected] հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` "Վարկային վերլուծաբան, Կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման վարչություն":
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:

Հայտերի ընդունման սկիզբ:
22 օգոստոս  2022
Հայտերի ընդունման ավարտ:
17 հունիս 2024