Թեժ գիծ +37410 511 211

Ապագայի թիմ

"Ապագայի թիմ" ուսումնական ծրագիր

"ԱՊԱԳԱՅԻ ԹԻՄ" ռեզերվային ծրագիր

Ծրագրի տևողություն-2 ամիս

Ծրագրի անցկացման վայր
-Բանկի բոլոր մասնաճյուղերում

Հայտարարության սկիզբ
-Մարտ 16, 2022թ.

Հայտարարության ավարտ
 - Մարտ 26. 2022թ.

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Կոնվերս Բանկը շարունակում է իրականացնել "Ապագայի Թիմ" ռեզերվային ծրագիրը և հայտարարում է հերթական խմբի հավաքագրման մեկնարկը: Այս ծրագիրն ակտիվ, եռանդուն ու նպատակասլաց երիտասարդների համար է, ովքեր փնտրում են զարգացման նոր հնարավորություններ և ունեն մեր թիմին միանալու ցանկություն և ձգտում:

Ծրագիրը Ձեզ հնարավորություն կընձեռնի ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կլինեն հիմնաքարային Ձեր՝ ֆինանսաբանկային համակարգում հետագա կարիերայի համար: 2-ամսյա անվճար ուսուցումից հետո լավագույնները կմիանան Կոնվերս Բանկի թիմին:
Ծրագրին ցանկալի է դիմեն բուհը ավարտած կամ ավարտական կուրսի ուսանողները:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • Լինել բակալավր 4-րդ կամ մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ,
  • Ունենալ տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում,
  • Ունենալ հաղորդակցման լավ հմտություններ
  • Օտար լեզուների /ռուսերեն,անգլերեն/իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,

Բանկի մասին

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Բանկն ունի ավելի քան 29 տարվա պատմություն:

Բանկի դինամիկ զարգացումն ապահովվում է բարձրակարգ արհեստավարժ անձնակազմով, որի շնորհիվ Բանկն ի վիճակի է արագորեն արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին` հաճախորդներին շարունակաբար առաջարկելով նորանոր հարմար ու հետաքրքիր բանկային ծառայություններ:

Մենք տրամադրում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ,
  • Արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Մասնագիտական զարգացում:

Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:

Դիմելու կարգը:
Ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր դիմում-հայտերը ("Կոնվերս Բանկ" ՓԲԸ դիմում-հայտի ձև) [email protected] հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` "Ռեզերվային խմբի դիմորդ":
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները: