Ավանդ "Գարնանային"
2017թ.-ի մարտի 13-ից 2017թ. մայիսի 31-ը ներառյալ կարող եք ներդնել Ձեր միջոցները Կոնվերս Բանկում հատուկ՝ Գարնանային ավանդի տեսքով:
Ավանդի արժույթ | ՀՀ դրամ | |
Ավանդի տեսակ | Առանց ավելացման իրավունքի | |
Ավանդի ժամկետ | 12 ամիս | |
Տարեկան պարզ տոկոսադրույք | 10.5% | Առցանց ներդրման դեպքում՝ 11% |
Տոկոսների վճարում | Ամսական | |
Ավանդի նվազագույն գումարի չափ | 30,000 ՀՀ դրամ | |
Մեկ ավանդատուի անունով ավանդ(ներ)ի առավելագույն հանրագումար | 10,000,000 ՀՀ դրամ |
Ակցիայի շրջանակներում սահմանվում են հետևյալ լրացուցիչ պայմանները.
- Ավանդատուներին "ՀԾ-Ինտերնետ Բանկ" համակարգ ծառայությունը տրամադրվում է առանց սպասարկման վճարի:
- Անկանխիկ մուտքագրված ավանդի ժամկետի ավարտին կանխիկ վճարումը կկատարվի առանց կանխիկացման միջնորդավճարի գանձման:
- Ավանդատուների վրա տարածվում են "Հատուկ առաջարկ ավանդատուներին" պայմանները:
- "Կիլիկիա" և "Նոր Նորք" մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայությունից օգտվելու դեպքում կիրառվում է 50% նվազեցված սակագին գործող սակագնից:
Ավանդատուի ցանկությամբ ավանդի ժամկետի ավարտին ավանդի պայմանագրի ժամկետի երկարաձգումը կկատարվի տվյալ պահին Բանկում գործող "Պրոգրես" ավանդի պայմաններով:
Անհատական պահատուփեր տրամադրվում են բանկի հետևյալ մասնաճյուղերում՝
"Նոր-Նորք" մասնաճյուղ՝ Գայի պող. 10/6
"Կիլիկիա" մասնաճյուղ` Քաջազնունի 4/1