Թեժ գիծ +37410 511 211

Սոցիալական փաթեթների հաշիվներ

Սոցիալական փաթեթ

Կոնվերս Բանկն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպության աշխատակիցների հատուկ հաշիվների բացում և սպասարկում հետևյալ պայմաններով՝

Հաշվի բացում

0 ՀՀ դրամ

Հաշվի տեղեկանքի տրամադրում

0 ՀՀ դրամ

Հաշվի սպասարկում

0 ՀՀ դրամ

Հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք

3% տարեկան՝ մուտքագրվում է հաշվին եռամսյակը մեկ

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝

3.03%

Հաշվից կանխիկ դրամի տրամադրում

0 ՀՀ դրամ

Փոխանցումների իրականացում

0 ՀՀ դրամ

Հաշվի փակում

0 ՀՀ դրամ

Հաշվի վարումն իրականացվում է միայն անկախիկ եղանակով հետևյալ ծառայություններից օգտվելու համար՝

  1. Սոցիալական փաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և/կամ սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում
  2. հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում
  3. ուսման վճար
  4. հանգստի ապահովում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանգստյան տներում

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Աշխատողներ /սոցիալական փաթեթի շահառուներ/` ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի №1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթից օգտվելու իրավունք ունեցող անձինք:

Աշխատողի անմիջական ընտանիքի անդամ` աշխատողի ամուսինը, մինչև 27 տարեկան զավակ/ներ/ը:
սոցիալական փաթեթի համար հատկացվող գումար՝ անկանխիկ գումար, որը փոխանցվում է աշխատողի անվամբ` հատուկ այդ նպատակով Բանկում բացված հաշվին` սոցիալական փաթեթի հաշվին: Այդ հաշվի դրամական միջոցները կանխիկացման ենթակա չեն /բացառությամբ կարգում նշված դեպքերի/, սակայն թույլատրվում է կատարել կանխիկ մուտքագրումներ կամ այլ միջոցներից փոխանցումներ:
սոցիալական փաթեթի հաշիվ` Բանկում բացվող հատուկ հաշիվ, որին փոխանցվում են աշխատողին հատկացվող սոցիալական փաթեթի գումարները:

Լիազոր մարմին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները կանոնավոր վերաներդրվեին ավանդի տեսքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ""Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" Կանոնակարգ 8/02"-ով սահմանված բանաձևը.

APY=(1+r/ո)ո-1,

որտեղ`
APY - տարեկան տոկոսային եկամտաբերություն
r - տարեկան պարզ տոկոսադրույք
ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականություն

Ուշադրություն

Հաշվեգրման ենթակա տոկոսների դիմաց գանձվում է եկամտային հարկ: ՀՀ տարածքում տոկոսների համար եկամտային հարկը կհաշվարկվի 10% դրույքաչափով, իսկ ԱՀ տարածքում` 5% դրույքաչափով:

Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Առողջապահական փաթեթ` Շահառուն հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու ցանկացած ապահովագրական ընկերություն, որը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է պետական գրանցում և առողջության ապահովագրության դասի գործունեության իրականացման լիցենզիա:
Շահառուն կարող է ընտրել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության ցանկացած փաթեթ, որի պայմաններն առնվազն պետք է բավարարեն ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված փաթեթների պահանջները` անհրաժեշտության դեպքում լրավճարելով տարբերությունը:
Ապահովագրական ընկերությունների ցանկը, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության փաթեթների օրինակելի ձևերը` ՀՀ առողջապահության նախարարության դրական եզրակացությամբ հաստատվելուց հետո հրապարակվում են ՀՀ առողջապահության նախարարության կայքում՝ www.moh.am/#1/105

Հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում.

Հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվում են ՀՀ-ում և ԱՀ-ում գրանցված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` սահմանված կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորները, որոնց ցանկը հրապարակված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.mineconomy.am/page/177

Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.

Տվյալ ծառայությունն ընտրած Շահառուն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից, եթե Շահառուի հիփոթեքային վարկի պայմանները համապատասխանում են ""Ազգային հիփոթեքային ընկերություն" վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն" ՓԲԸ կամ "Արցախի ներդրումային հիմնադրամ"-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին, ընդ որում, պարտադիր չէ հիփոթեքային վարկը վերաֆինանսավորված կամ տրամադրված լինի վերջիններիս ֆինանսական միջոցներից:
Շահառուն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ նրա անմիջական ընտանիքի անդամը հիփոթեքային վարկը ստացել է նախքան ՀՀ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1691-Ն որոշումն ուժի մեջ մտնելը:

Ուսման վճար.

Ներառվում են ՀՀ և ԱՀ պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունները, վերջիններիս ցանկը հրապարակված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում՝ www.edu.am/index.php/am/about/view/96
Ուսման վճարի ծառայությունից կարող են օգտվել Շահառուն և նրա անմիջական ընտանիքի անդամները:
 

Սոցիալական փաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և/կամ սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում.

  • սոցիալական փաթեթում ներառված` սոցիալական փաթեթի շահառուի կամ նրա ընտանիքի անդամի առողջության ապահովագրության փաթեթներից օգտվելու համար սոցիալական փաթեթի շահառուն հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու ցանկացած ապահովագրական ընկերություն, որը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է պետական գրանցում և առողջության ապահովագրության դասի գործունեության իրականացման լիցենզիա:
  • սոցիալական փաթեթի շահառուն կարող է ընտրել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության ցանկացած փաթեթ, որի պայմաններն առնվազն պետք է բավարարեն ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված փաթեթների պահանջները` անհրաժեշտության դեպքում լրավճարելով տարբերությունը:
  • Ապահովագրական ընկերությունների ցանկը, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության փաթեթների օրինակելի ձևերը` ՀՀ առողջապահության նախարարության դրական եզրակացությամբ հաստատվելուց հետո հրապարակվում են ՀՀ առողջապահության նախարարության կայքում:
  • Բացի վերոնշյալ սոցիալական փաթեթի ծառայության տեսակներից՝ Հաճախորդն իր սոցիալական փաթեթի գումարները կարող է ուղղել սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում փոխանցումներ կատարելու համար Հաճախորդին տրամադրված վարկի/վարկային գծի մարման նպատակով:

Անհրաժեշտ փաստաթղթերը

  • անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ,
  • հանրային ծառայությունների համարանիշ կամ վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանք (չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտ, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանքը).

Սոցիալական փաթեթի հաշվից փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը

1.Կանխավճարի փոխանցման հաշիվ կամ տեղեկանք (այդ թվում՝ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված առողջության ապահովագրության վկայագիր), որտեղ արտացոլված են ծառայությունը մատուցող կազմակերպության վավերապայմանները և ծառայությունը ստացող ֆիզիկական անձի տվյալները (անունը, ազգանունը, բնակության վայրը, քաղաքացիությունը, նույնականացման քարտի տվյալները՝ օրինակ՝ համարը, վավերականության ժամկետը, ում կողմից է տրված), ծառայության տեսակը և փոխանցման նպատակը

2.Հաշիվ - ապրանքագիր

3.Շահառուի ամուսնու կամ զավակի՝ սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու դեպքում գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր են համարվում ամուսնության վկայականը և/կամ զավակի ծննդյան վկայականը

4.Սոցիալական փաթեթի հաշիվը փոխելու դեպքում` հաշիվը սպասարկող նոր բանկի կողմից տրված սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք

5.Հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում Շահառուն 1 կամ 2 կետերով նախատեսված փաստաթուղթը, իսկ Շահառուի ընտանիքի անդամի` սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու դեպքում` նաև 3 կետով նախատեսված փաստաթուղթը, Բանկ է ներկայացնում մինչև այդ ծառայությունից օգտվելը կամ ոչ ուշ, քան այդ ծառայությունից օգտվելուց հետո 15 օրվա ընթացքում

6.Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու դեպքում Շահառուն ներկայացնում է ""Բնակարան երիտասարդներին" վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն" ՓԲԸ կամ ""Ազգային հիփոթեքային ընկերություն" վերաֆինանսավորվող վարկային կազմակերպություն" ՓԲԸ կամ "Արցախի ներդրումային հիմնադրամ"-ի կողմից սահմանված վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմանների համապատասխանության մասին տեղեկանքը, եթե աշխատողի հիփոթեքային վարկը տրամադրված չէ սոցիալական փաթեթի հաշիվը սպասարկող առևտրային բանկի կողմից

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների եվ կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

10 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

5 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավելի է

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

 

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15 («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն)
Հեռախոս՝ +374 10 583514
 

Հաճախորդի սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցում.

  • Աշխատանքից ազատվելու դեպքում /կամ այլ պատճառով ՍՓ-ից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում/ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե Հաճախորդը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որևէ պարտավորություն: Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել Հաճախորդի սոցիալական փաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու /կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման/ ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ Հաճախորդն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայություն/ներ/ից և աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ կամ այլ պատճառով ՍՓ-ից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում ունի փոխանցման ենթակա պարտավորություններ կամ սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում փոխանցումներ կատարելու համար Հաճախորդին տրամադրված վարկի/վարկային գծի մարման պարտավորություն, ապա անկախ աշխատանքից ազատվելու /կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման/ հանգամանքի` սոցիալական փաթեթի գումարները միանվագ փոխանցվում են Հաճախորդի սոցիալական փաթեթի հաշվին` պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին /12 ամիսը/ լրանալը:
  • Հաճախորդի աշխատանքից ազատվելու կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում Հաճախորդի գործատուն մինչև աշխատանքից ազատման հրաման արձակելը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել Բանկին: Բանկը Հաճախորդի և/կամ գործատուի պահանջի դեպքում տրամադրում է Հաճախորդի պարտավորություններ ունենալու կամ չունենալու վերաբերյալ տեղեկանք:
  • Աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի հաշվում մնացած /կուտակված/ գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:

Սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները (ազատ են համարվում այն դրամական միջոցները, որոնք ենթակա չեն ուղղման սոցիալական փաթեթի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց վճարումների (այդ թվում՝ սոցիալական փաթեթի որևէ ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողի կողմից վճարման հանձնարարագրի հիման վրա պարբերական վճարումների) կամ սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրված վարկերի մասով մարումների) հնարավոր է կանխիկացնել միայն հետևյալ դեպքերում՝

  • Հաճախորդի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը և նրա սոցիալական փաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել):
  • Այս դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար Հաճախորդը Բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը, որի պատճենը պահվում է Բանկում:
  • Հաճախորդի մահվան դեպքում ժառանգի կողմից՝ սոցիալական փաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը Բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր, որի պատճենը պահվում է Բանկում:
  • Համաձայն "Կուտակային կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի ՝ սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը, հնարավոր է կանխիկացնել որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում: Այս դեպքում Հաճախորդը, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, իր սոցիալական փաթեթի հաշվում առկա համապատասխան չափով դրամական միջոցները կանխիկացնելու համար Բանկ է ներկայացնում դիմում նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու մասին: Բանկը հարկային մարմնից համապատասխան տեղեկատվությունը ստանում է առցանց եղանակով կատարված հարցման միջոցով: Բանկը սույն հարցման պատասխանի հիման վրա Հաճախորդի` նախորդ տարիների ընթացքում կուտակված սոցիալական փաթեթի գումարները կանխիկ վճարում է Հաճախորդին, բայց ոչ ավելի, քան տեղեկանքում նշված` հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափը:

Սոցիալական փաթեթի հաշվի փակում.

  • սոցիալական փաթեթի հաշվի տեղափոխություն.
  • Հաճախորդը մեկ բյուջետային տարվա համար բացում է 1 սոցիալական փաթեթի հաշիվ, որը չի կարող փոխվել տվյալ բյուջետային տարվա ընթացքում:
  • Եթե Հաճախորդը ցանկանում է սոցիալական փաթեթի հաշիվը այլ բանկից տեղափոխել Բանկ, ապա դա կարող է անել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը:
  • սոցիալական փաթեթի հաշիվը փոխելու դեպքում Հաճախորդը Բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ և Բանկի կողմից տրված Սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանքը /Հավելված 2/ ներկայացնում է սպասարկող նախկին բանկ՝ իր հաշվին առկա դրամական միջոցները Բանկի սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու համար:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

 

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ info@fsm.am
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

 Թարմացվել է 05.12.2019թ. 12:01

Սոցիալական փաթեթի հաշվի բացման դիմում

Տեղեկատվական ամփոփագիր