Թեժ գիծ +37410 511 211

Հաշիվների բացում և սպասարկում

Կոնվերս Բանկը հնարավորություն է ընձեռում իրավաբանական անձանց բացել և վարել բանկային հաշիվ` շահավետ պայմաններով: Դառնալով Կոնվերս Բանկի հաշվետեր` Դուք կարող եք կառավարել Ձեր հաշիվները և օգտվել Բանկի ծառայություններից նաև առցանց: 

Բանկը հաճախորդների համար բացում է դրամային և/կամ արտարժութային հաշիվ /հաշիվներ/, իրականացնում հաշվի /հաշիվների/ համալիր սպասարկում և, հաճախորդի հանձնարարությամբ, կատարում է բոլոր հաշվարկային և դրամարկղային այն գործառնությունները, որոնք ՀՀ իրավական ակտերով արգելված չեն ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար:

Հաճախորդը կարող է հաշիվներով կատարել դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման գործառնություններ. 

Մուտքագրում

  • կանխիկ` մուտքագրումը կատարվում է հաճախորդի կողմից միջոցների մուտքագրման պահին
  • անկանխիկ` վճարման հանձնարարականի ստացման պահին

Ելքագրում

  • կանխիկ
  • անկանխիկ

Հաշիվների քաղվածքները, տեղեկատվական ամփոփագիրը և հաշիվներին վերաբերող այլ տեղեկությունները կարող են տրամադրվել հաճախորդի կողմից նախընտրելի տարբերակով` առձեռն, փոստով կամ էլ. փոստով, Ինտերնետ-բանկ կամ Բանկ-հաճախորդ համակարգերից մեկով 0 դրամով` լրացնելով համապատասխան "Տեղեկատվության տրամադրման հայտը", իսկ քաղվածքների կրկնօրինակները տրամադրվում են Բանկի կողմից սահմանված սակագների համաձայն:

Հաշվի սպասարկման սակագներ և դրույքներ 

N ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿ ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔՆԵՐ
/Ներկայացված է ՀՀ դրամով/ 
 
1 Հաշիվները բացվում են իրավաբանական անձանց համար հետևյալ արժույթներով.  
  ՀՀ դրամ  
  ԱՄՆ դոլար  
  Եվրո  
  ՌԴ ռուբլի  
  Առարկայազուրկ մետաղական հաշիվներ /ոսկի 999.9/  
  Այլ արժույթով հաշիվներ կարող են բացվել հաճախորդի պահանջով, որոնց համար կարող են սահմանվել այլ սակագներ:  
1.1 Հաշիվների բացում  
 
  • իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերերի դեպքում
1 000 ՀՀ դրամ
1.2 Հաշիվների վարում  
 
  • իրավաբանական անձանց համար1
4 800 ՀՀ դրամ /տարեկան/
 
  • իրավաբանական անձանց համար առարկայազուրկ մետաղական հաշիվների դեպքում /ոսկով/7
0.1% նվազագույնը 5000 ՀՀ դրամ, առավելագույնը 10 000 ՀՀ դրամ
1.3   Փաստաթղթերի տրամադրում /այդ թվում` քաղվածքների տրամադրում/ գործառնությունների կատարմանն առընթեր 0
 1.4  Հաշվի մնացորդի նկատմամբ կիրառվող տոկոսներ2  
   ընթացիկ1 0%
 1.5  Հաշվի փակում3  
 
  •  իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների դեպքում1
2 000 ՀՀ դրամ
 1.6  Հաճախորդի անհատական սպասարկում4 մինչև 25 000 ՀՀ դրամ ամսական /հաճախորդի իրավաբանական անձ լինելու դեպքում ներառում է տվյալ կազմակերպության ղեկավար անձանց սպասարկումը/
 1.7  Հաշիվների վարում հեռակառավարումով  
   ՀԾ "Բանկ-հաճախորդ" ծրագրով  Սակագինը գործում է երկրորդ ամսվանից
 
  •  Ամսական 50 և ավելի գործարք կատարելու դեպքում
3 000 ՀՀ դրամ /ամսական/ 
 
  •  Ամսական մինչև 50 գործարք կատարելու դեպքում
6 000 ՀՀ դրամ /ամսական/ 
  Իմ Կոնվերս /My Converse/ համակարգով քաղվածքների դիտում 0
   ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգով  
 
  • Ծրագրի սպասարկման վճար1.9
 
  Եռամսյակի ընթացքում 45 և ավելի գործարք կատարելու դեպքում 0
  Եռամսյակի ընթացքում մինչև 45 գործարք կատարելու դեպքում 10 000 ՀՀ դրամ /եռամսյակային/ 
 
  • Յուրաքանչյուր օգտագործողի վճար

600 ՀՀ դրամ /ամսական/ 

 
  • Անվտանգության սարքի արժեք1.8
8 000 ՀՀ դրամ /միանվագ/ /ներառյալ ԱԱՀ/
 
  • Կրկնակի ապահովմամբ անվտանգության սարքի արժեք
12 000 ՀՀ դրամ /միանվագ/ /ներառյալ ԱԱՀ/
   mConverse մոբայլ բանկ համակարգով 10 000 ՀՀ դրամ /տարեկան/ /ներառյալ ԱԱՀ/

1Ընթացիկ հաշիվը բացվում է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, իսկ խնայողական հաշիվը բացվում է միայն ֆիզիկական անձանց համար: Հաշվի վարման միջնորդավճարը գանձվում է հաճախորդի հաշվից՝ այդ հաշվի օգտագործման յուրաքանչյուր տարվա համար՝ միանվագ, ընդ որում հաշվի օգտագործման առաջին 12 ամիսների վճարը գանձվում է հաշվի բացման պահին, իսկ յուրաքանչյուր հաջորդող 12 ամիսների վճարը՝ այդ ժամանակահատվածի առաջին 5 բանկային օրվա ընթացքում: Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ՀՀ դրամային ընթացիկ հաշիվների վարման համար միջնորդավճար չի գանձվում:
Միջնորդավճարը ենթակա չէ վերադարձման հաշվի փակման դեպքում: 
2Բացառությամբ թղթակցային հաշիվների, հատուկ, տարանցիկ և նպատակային հաշիվների, որոնց վրա տոկոսները հաշվարկվում և վճարվում են համաձայն պայմանագրերի, մնացած դեպքերում տոկոսների վճարումը կատարվում է եռամսյակը հաջորդող առաջին հինգ բանկային օրվա ընթացքում:
3Կիրառվում է այն դեպքերում, երբ փակվում է հաճախորդի վերջին հաշիվը:
4Սակագնի որոշման չափանիշները սահմանված են Բանկի Գործադիր տնօրենի կողմից տրված հրամանով:
7 Գանձումը կատարվում է հաշվի բացման օրվանից սկսված` տարին մեկ անգամ` տարեկան միջին մնացորդից, ընդ որում, եթե հաշիվը փակվում է տարվա ընթացքում գանձումն իրականացվում է փակման պահին` տվյալ ժամանակահատվածի միջին մնացորդից:
8 Անվտանգության սարք - մեկանգամյա ունիկալ կոդ գեներացնող սարքավորում
10 Հաշիվը ենթակա է փակման սույն սակագների 1.2 կետով նախատեսված միջնորդավճարը հաճախորդի հաշվին՝ համապատասխան ժամանակահատվածին հաճորդող առաջին 3 ամսվա ընթացքում չապահովվելու դեպքում:
1.8 Անվտանգության սարք՝ մեկանգամյա ունիկալ կոդ գեներացնող սարքավորում:
1.9 Ծրագրի սպասարկման վճարները հաշվարկվում են ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգից օգտվելու ամսվան հաջորդող եռամսյակի համար, իսկ գանձումն իրականացվում է եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 15-ը:

Անվճարունակության և նպատակային հաշիվների բացման պայմաններ

Անվճարունակության հաշիվների բացման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

Հաճախորդի կողմից ներկայացվող`

  • դատարանի վճիռ` կազմակերպության անվճարունակության ճանաչման մասին,
  • դատարանի որոշում` "Կառավարիչ նշանակելու մասին"

Բանկի կողմից տրամադրված ձևաթղթերով`

  • հաշվի բացման դիմում /իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների/ (լրացնել),
  • կառավարիչի "ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտի" մեկ օրինակ (լրացնել):

Նպատակային հաշիվների բացման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

Նպատակային հաշիվ կարող է բացվել միայն Բանկի հաճախորդների համար, որոնք արդեն ունեն հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը`

  • դիմում նպատակային հաշվի բացման համար` նշելով հաշվի բացման նպատակը:

Հաճախորդի կողմից ներկայացման ենթակա փաստաթղթերի մասով ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական կարգով վավերացված պատճենները:

Բնօրինակների ներկայացման դեպքում Բանկի կողմից լիազորություն ունեցող անձը պատճենահանված փաստաթղթերի բոլոր էջերի վրա դնում է "Իսկականի հետ ճիշտ է" դրոշմ և ստորագրում է, որից հետո պատճենի բոլոր էջերի վրա իրավաբանական անձանց դեպքում ընկերության լիազորված անձի կողմից դրվում է կլոր կնիքը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` ստորագրություն, իսկ բնօրինակները հետ են վերադարձվում հաճախորդին:

Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը.

Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում.

Հաշվի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկման, հաշվեգրման կարգը և օրինակը

Բանկն իրավունք ունի լուծել հաճախորդի հետ կնքված պայմանագիրը, եթե.

  • հաճախորդի կողմից խախտվել է Պայմանագրով նախատեսված կետերից որևէ մեկը,
  • առկա են ՀՀ նորմատիվ իրավական ակտերով դրա համար նախատեսված այլ հիմքեր:

Բոլոր բանկային (խնայողական, ավանդային, կենսաթոշակային և այլ) հաշիվները և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

Ընթացիկ և խնայողական հաշիվների բացման և վարման կարգ

  Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին 

   Ծանուցում ֆինանսական հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն` Դուք կարող եք "Կոնվերս բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների և տասը միլիոն ՀՀ դրամը կամ համարժեք արժույթով գումարը չգերազանցելու գույքային պահանջ ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը:

Հարգելի հաճախորդներ,

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով կամ զանգահարել 511200, 511211 հեռախոսահամարներով, ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով