Բացվել է Կոնվերս Բանկի "Երիտասարդական" մասնաճյուղը
16.03.2018

Մարտի 15-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան 105/1 hասցեում, տեղի է ունեցել Կոնվերս Բանկի "Երիտասարդական" մասնաճյուղի պաշտոնական բացումը:
Նորաբաց "Երիտասարդական" մասնաճյուղում մատուցելու են համապարփակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: Սակայն հաշվի առնելով մասնաճյուղի տեղակայումը, ինչպես նաև այստեղ մեծ թվով ուսանողների, երիտասարդ գիտաշխատողների և դասախոսական անձնակազմի սպասարկման հնարավորությունը, հաճախորդներին, նախ և առաջ, առաջարկվելու են երիտասարդների համար մշակված և ներդրված պրոդուկտներ՝ "Կերտիր քո վարկային պատմությունը" ակցիան, վարկային, քարտային պրոդուկտներ, զեղչային և քեշբեք ակցիաներ:
Զուգահեռաբար, Բանկը պարբերաբար հանդես է գալու երիտասարդներին, ուսանողներին ուղղված հետաքրքիր, շահավետ առաջարկներով ու ակցիաներով, որոնցից առաջինը մեկնարկել է օրեր առաջ՝ մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն ընձեռելով օգտվել արտոնյալ պայմաններով քարտային պրոդուկտներից, հիփոթեքային, ուսանողական, սպառողական վարկավորումից, շահավետ՝ բարձր տոկոսադրույքով ավանդից և այլն:
"Երիտասարդական" մասնաճյուղում կիրառված են մի շարք նորամուծություններ: Մասնավորապես, Կոնվերս Բանկի Գլխավոր գրասենյակում տարիներ շարունակ հաջողությամբ գործող Convers Club-ի հաճախորդները հնարավորություն կունենան համանման միջավայրում սպասարկվել նաև "Երիտասարդական"-ում: Հաջորդ նորամուծությունը Մասնաճյուղի առանձնացված Cash Zone-ի առկայությունը, որի դռները բաց են լինելու շուրջօրյա և ցանկացած անձ հնարավորություն է ունենալու իրականացնել արտարժույթի վաճառք, վարկի մարումներ և այլ վճարումներ, քարտային հաշիվներին գումարների համալրում և կանխիկացում
Կոնվերս Բանկի "Երիտասարդական" մասնաճյուղի հաճախորդների համար ակցիայի մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/yeritasardakan/ հղմամբ: