Մեկնարկել են "Դարձիր Ձմեռ պապ" ակցիայի նախապատրաստական աշխատանքները
20.12.2017

Կոնվերս Բանկում մեկնարկել են "Դարձիր Ձմեռ պապ" ակցիայի նախապատրաստական աշխատանքները:
Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը մտադիր է ամանորյա ուրախ ակնթարթներ և հրաշքներ պարգևել սահմանամերձ Բարեկամավանի նախադպրոցական տարիքի երեխաներին և դպրոցականներին՝ նրանց հրավիրելով Երևան:
Այցիայի շրջանակներում նախատեսվում է մշակութային ծրագիր, այցելություն թատրոն, հանդիպում Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ, զբոսանք Երևանում և հյուրասիրություն:
Նշենք, որ "Դարձիր Ձմեռ պապ" ակցիան Կոնվերս Բանկը նախաձեռնել է 2010-ին՝ Ձմեռ պապ դառնալով Մարի Իզմիրլյան մանկատան սաների համար: Նախորդ տարիներին դրա շրջանակներում ամանորյա ուրախ միջոցառում է կազմակերպվել, ինչպես նաև նվերներ ուղարկվել Վերին Կարմիրաղբյուր գյուղի երեխաների, Գյումրու բազմակի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաներին, Վանաձորի մանկատան սաներին:
Վանաձորի մանկատան՝ թվով 10 սաների անվամբ բացվել են հաշվեհամարներ, որոնց գումարը պարբերաբար կհամալրվի Բանկի աշխատակիցների և հաճախորդների կողմից: Այն երեխաները տնօրինելու իրավունք կունենան չափահաս դառնալուց հետո, հնարավորություն ստանալով մանկատունը լքելու առաջին օրերին հոգալ ծախսերի մի մասը: