Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը "Արմենիա Էքսպո 2017"-ի մասնակից

11.09.2017

Կոնվերս Բանկը մասնակցել է Արմենիա Էքսպո 2017 ամենամյա ցուցահանդեսին՝ պոտենցիալ և գործող հաճախորդներին ներկայանալով գրավիչ առաջարկներով:

Մասնավորապես, Բանկի տաղավայրի հյուրերն ու այցելուները տարաբնույթ տեղեկատվություն են ստացել Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող հիփոթեքային, էներգախնայողական, ՓՄՁ, ավտոմեքենաների ձեռքբերման և ուսանողներին վարկավորման պայմանների, ինչպես նաև տեղեկություններ "Կոնվերս Քվոտա" և բոնուսային ծառայությունների մասին:

"Մենք հավասարապես կարևորում և գնահատում ենք յուրաքանչյուր հաճախորդի:
Եվ տաղավարում ներկայացված պրոդուկտներն ու ծառայությունները ընտրելիս հաշվի էինք առել ամենատարբեր նախասիրությունների և տարիքի անձանց պահանջները",-ասացին Բանկում:

Անդրադառնալով ներկայացված ծառայություններից մի քանիսի տրամադրման պայմաններին՝ նշվեց, որ "Մատչելի բնակարան երիտասարդներին" ծրագրի շրջանակում բանկը վարկավորում է իրականացնում 9% տարեկան տոկոսադրույքով/ որից Երեւանում սուբսիդավորվում է 2%-ը, մարզերում՝ 4%-ը/, իսկ "Ազգային հիփոթեքային ընկերության" ֆինանսավորմամբ՝ 11% տարեկան դրույքաչափով:

Ուսանող հաճախորդների համար գործարկած "Կերտիր քո վարկային պատմություն" ակցիայի շրջանակներում Բանկը՝ քարտերով 500 հազ. դրամ եւ ավելի գումարով անկանխիկ գործարք կատարած ուսանողներին հնարավորություն է ընձեռում Կոնվերս Բանկում ստանալ հիփոթեքային վարկ՝ գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով:

Իսկ ConverseQvota ծառայության շրջանակում հաճախորդին հնարավորություն է տրվում սպասարկման եւ առեւտրի ոլորտներում բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել գնումներ ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի:

"Կոնվերս Բանկի տաղավար այցելուների քանակը վկայում էր այն մասին, որ Բանկի առաջարկները պահանջված են ու գրավիչ: Այցելուներն այստեղ ոչ միայն ծանոթացել են Բանկի պրոդուկտների մասին տեղեկատվական նյութերին, այլև՝ անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվություն կամ հարցերի պատասխաններ ստացել Բանկի աշխատակիցներից",-եզրափակեցին Կոնվերս Բանկում:

Նկարներ

                       

← Վերադառնալ ցուցակին