Կոնվերս Բանկն իր ուսանող հաճախորդների համար գործարկել է "Կերտիր քո վարկային պատմությունը" ակցիան:
23.05.2017
![](https://www.conversebank.am/files/n_pics/1097_s.jpg)
Ակցիայի շրջանակում մինչեւ 2018թ. հուլիսի 1-ը քարտերով 500 հազ. դրամ եւ ավելի գումարով անկանխիկ գործարք կատարած ուսանողները հնարավորություն կստանան Կոնվերս Բանկում ստանալ հիփոթեքային վարկ՝ գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով, ինչպես նաև ուսանողներին կտրամադրվի մինչեւ 400 հազ. դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով եւ 15% տարեկան տոկոսադրույքով առանց սպասարկման վճարի MC Standard պլաստիկ քարտ՝ վարկային սահմանաչափով: Բանկի կանխիկացման կետերում ու բանկոմատներում գումարի կանխիկացումից միջնորդավճար չի գանձվի:
"Կերտիր քո վարկային պատմությունը" ակցիայի մասնակից ուսանողական զույգերը, մեկի գերազանց առաջադիմության պարագայում, կստանան նվեր քարտ (Visa Classic կամ Master Standard)՝ 150 հազ. դրամ վարկային սահմանաչափով:
Ակցիայի շրջանակում ուսանողներին նաեւ բանկային ոլորտում ուսուցման ու վերապատրաստման հնարավորություն կընձեռվի: Մասնավորապես, ակցիայի առավել ակտիվ մասնակիցները պրակտիկ ուսուցում կստանան Կոնվերս Բանկում, ոմանք էլ կգրանցվեն բանկի մարդկային ռեսուրսների պահուստում` հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ:
Ակցիայի մանրամասներին եւ ԲՈՒՀ-երի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
Կայքի հղում՝ https://conversebank.am/hy/credithistory/