Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի հերթական ՞Շախմատային երկխոսություևը՞

11.03.2013

Կոնվերս բանկը շարունակում է իր արդեն ավանդույթ դարձած "երկխոսությունների" շարքը:
Հերթական "Շախմատային երկխոսություևն" այս անգամ տեղի ունեցավ ս.թ. մարտի 10-ին, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Քաջալերելով երիտասարդ սերնդի զարգացմանն ուղղված ցանկացած ջանք, Կոնվերս Բանկը, միտում ուներ "շախմատային երկխոսությունը" հասանելի դարձնել ոչ միայն իր անձնակազմի և շախմատասեր հաճախորդների, այլև TUMO-ի առաջադեմ ուսանողների համար: Ի նպաստ երկխոսության նպատակային իրականացման, միաժամանակյա խաղին մասնակցում էին նաև Գյումրիի շախմատի դպրոցի սաները: Շնորհիվ TUMO-ի սաների նախաձեռնողական և ստեղծագործ ջանքերի, խաղի ողջ ընթացքը հեռարձակվեց on-line կարգով, և TUMO-ի Դիլիջանի մասնաճյուղի ուսանողները ևս հնարավորություն ստացան առցանց մասնակցելու խաղին:
Մրցույթին մասնակցում էին նաև Կոնվերս Բանկի շախմատասեր հաճախորդները, որոնք խաղի մասին տեղեկացել և մասնակցելու ցանկություն էին հայտնել Բանկի Facebook-ի էջի միջոցով:

"Շախմատային երկխոսության" մասնակիցներին ընձեռվեց եզակի հնարավորություն` անհատապես ծանոթանալ և մրցել հանրահռչակ գրոսմայստերներ` Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Աշոտ Նադանյանի հետ:
Երիտասարդ մասնակիցներից երեքին հաջողվեց 2-ժամյա թեժ պայքարն ավարտել "ոչ-ոգի":
Մրցույթից հետո գրոսմայստերները պատասխանեցին մասնակիցների հարցերին: "Ինձ համար մեծ պատասխանատվություն է խաղալ հատկապես երիտասարդ շախմատիստների հետ, քանի որ նրանցից յուրաքանչյուրի մեջ ապագա չեմպիոն եմ տեսնում ", - ասաց Վադիմիր Հակոբյանը, պատասպանելով մասնակիցներից մեկի հարցին:
Տարբեր թեմատիկ՛՛երկխոսությունների՛՛ միջոցով Կոնվերս Բանկն իր մշտապես բարելավվող ծառայությունների հետ մեկտեղ ձգտում է ստեղծել հաճախորդների հետ շփման ու համագործակցության նորանոր հետաքրքիր եզրեր՝ հոգալով իր հաճախորդների ոչ միայն ֆինանսների, այլև հաճելի և օգտակար ժամանցի մասին:

Մրցույթի անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված էր ստեղծարար և առաջադիմական մտքի զարգացմանն ուղղված Կոնվերս Բանկի անթաքույց խրախուսական դիրքորոշմամբ: TUMO-ն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է, որի նպատակն է տարեկան հազարավոր երեխաների տրամադրել յուրատեսակ ուսումնական փորձառություն: Այստեղ երեխաները բացահայտում են նոր տեխնոլոգիաների և թվային մեդիայի բազմազան աշխարհը:

← Վերադառնալ ցուցակին