Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Համագործակցություն՝ Visa & Myus.com

12.12.2012

Visa-ն դարձել է MyUS.com պորտալի պաշտոնական վճարային գործընկերը, որի շնորհիվ ամերիկյան ինտերնետ-խանութներում գնումները կդառնան ավելի հարմար և դյուրին հայաստանցի գնորդների համար: Արժե նշել, որ Visa քարտատերերը կարող են օգտվել հատուկ առաջարկներից: Ընդ որում, գնումների սիրահարները կարող են օգտվել նոր առավելություններից արդեն մոտ ապագայում, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ում ավանդական սուրբծննդյան զեղչերի նախաշեմին:Պայմանագրի շրջանակներում Visa քարտատերերը հնարավորություն ունեն օգտվել հատուկ առավելություններից, մասնավորապես՝ նրանք ազատվում են անդամավճարից երկու տարվա ընթացքում, ստանում են 25% զեղչ ապրանքների առաքման համար առաջին ամսվա ընթացքում և 20% զեղչեր՝ հետագա առաքումների դիմաց, ինչպես նաև անվճար ապահովագրություն 100 ԱՄՆ դոլարի չափով: Բացի այդ, սպառողները հնարավորություն են ստանում գնումներ կատարել կայքում՝ օգտվելով անձնական խորհրդատուի օնլայն ծառայություններից, որը կօգնի ձեռք բերել ապրանքն աճուրդային սակարկությունների կամ առաջարկների միջոցով: Կայքի այցելուները նաև հնարավորություն են ստանում օգտվել զեղչերի համակարգից կտրոնների փնտրման և ապրանքների գների համեմատման հատուկ ծառայության միջոցով: Visa քարտատերերն արդեն այսօր կարող են անվճար գրանցել իրենց MyUS.com հաշիվները www.MyUS.com/visa կայքում և այդպիսով հնարավորություն ստանալ կատարելու հաճելի գնումներ և հետևելու գնված ապրանքների առաքման ընթացքը:

Սեփական առաքման ծառայության շնորհիվ MyUS ընկերությունը բոլոր երկրների սպառողների համար հասանելի է դարձնում ԱՄՆ խանութները, այդ թվում նաև այն խանութները, որոնք չեն իրականացնում միջազգային առաքումներ կամ որպես վճարման միջոց ընդունում են բացառապես ամերիկյան վճարային քարտեր: Այս համագործակցությունը թույլ կտա Visa քարտատերերին կատարել գնումներ և վճարել օգտագործման համար դյուրին վճարային քարտերով:

← Վերադառնալ ցուցակին