Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը բացեց իր <<Էրեբունի>> մասնաճյուղը

07.11.2012

Ս.թ. նոյեմբերի 6-ին Էրեբունի 11 հասցեում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 30-րդ մասնաճյուղը: ՛՛Էրեբունի՛՛ Մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին և հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և անձնակազմով՝ սպասարկելու օրական շուրջ 150-200 հաճախորդի: Իրավաբանական անձանց սպասարկումը առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին և նրանց կողմից իրականացվող գործարքները և իրականացնել արագ սպասարկում:

Մասնաճյուղը հանդես կգա բանկային ճկուն առաջարկներով. բիզնես վարկեր, հիպոթեքային, մեքենայի, ոսկու գրավով, կառուցապատման, ուսանողական և այլ անհատական վարկեր, ժամկետային ավանդներ, բանկային հաշիվներ, փոխանցումներ, քարտեր: Կոնվերս Բանկն իր բանկային ծառայությունների ամբողջական փաթեթները հաճախորդներին կառաջարկի առավել մրցունակ և գրավիչ պայմաններով:

← Վերադառնալ ցուցակին