Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը ամփոփեց կանանց տոներին նվիրված ակցիաների արդյունքները

15.04.2012

Կոնվերս Բանկը և Bravo.am -ը ամփոփեցին համատեղ կազմակերպված ՛՛Ապագայի Կինը՛՛ թեմայով շարադրության մրցույթի արդյունքները:

Մրցույթի պայմաններով Bravo.am-ի այցելուները պետք է գրեին շարադրություն ՛՛Ապագայի կինը՛՛ թեմայով: Ամփոփելով մրցույթի արդյունքները՝ Մեդիամաքսի եւ Կոնվերս բանկի ներկայացուցիչներից կազմված ժյուրին 40 մասնակիցներից ընտրեց 3 հաղթողներին:

Մրցույթի հաղթող ճանաչվեց Սաթինե Սմբատյանը, ով "Կոնվերս բանկից" ստացավ Կանանց քարտ` 50.000 դրամ մնացորդով: Երկրորդ տեղը գրավեց Էլեոնորա Բեգոյանը, ով արժանացավ Կանանց քարտի 30.000 դրամ մնացորդով: Եռյակը եզրափակեց Հասմիկ Թարզյանը, որը ստացավ "Կոնվերս բանկի" Կանանց քարտ՝ 20.000 դրամ մնացորդով:

Կանանց տոնական մեկամսյակի շրջանակներում Կոնվերս Բանկի անակնկալները այսքանով չավարտվեցին: 2011թ. դեկտեմբերից մինչև ապրիլի 1-ը առավել ակտիվ անկանխիկ գործարքներ իրականացրած ՛՛Կանանց Քարտ՛՛ քարտապաններից 15-ը Կոնվերս Բանկի կողմից պարգևատրվեցին 20000 - 50000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտերով:

Իսկ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն հասցրել ձեռք բերել Կոնվերս Բանկի Կանանց քարտը՝ Բանկը հնարավորություն է տալիս այն մինչև ապրիլի 30-ը ստանալու 0 դրամ սպասարկման վճարով:

← Վերադառնալ ցուցակին