Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"ՇԱՆՍ" ակցիայի խաղարկության արդյունքում 6 ավանդատու շահեցին մեկ մլն. դրամ

01.11.2011

Հոկտեմբերի 31-ին, վիճակահանության միջոցով տեղի ունեցած խաղարկության արդյունքում, մեկ մլն. դրամ ֆոնդը շահեցին 6 ավանդատու, որոնցից մեկը` 750 000 դրամ, մյուսները` 50 000-ական դրամ: Խաղարկությանը մասնակցում էին "ՇԱՆՍ" նոր ժամկետային ավանդի ակցիայի մեկնարկից, մայիսից մինչև հունիսի 30-ը, ներդրած 46 ավանդատուները:

"Շանս" ժամկետային ավանդն էապես տարբերվում է մինչ այժմ բանկում գործող ավանդատեսակներից: Առանձնահատկությունն այն է, որ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածում եռամսյակը մեկ անգամ ավանդատուների միջև վիճակահանության միջոցով անցկացվում է խաղարկություն: Ընդ որում, այս խաղարկությանը մասնակցած յուրաքանչյուր 50 000 դրամ ավանդը շարունակելու է մասնակցել հետագա բոլոր խաղարկություններին` մինչև ավանդի ժամկետի ավարտը: Ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, 36 ամիս ժամկետով: Նվազագույն գումարը` ընդամենը 50 հազար ՀՀ դրամ: Յուրաքանչյուր խաղարկության արդյունքում կշահեն 6 ավանդատու, իսկ շահումային ֆոնդը կարող է կազմել 1 մլն. դրամից ավելի գումար: Ավելացնենք նաև, որ մայիսից մինչ օրս նշյալ ակցիայով գումարներ են ներդրել շուրջ 430 ավանդատու:

"Կոնվերս բանկում" ներկայումս գործում են նաև հիփոթեքային վարկերին ուղղված "ԵՐՋԱՆԻԿ ԾՆՈՂՆԵՐ", նոր տեսակի "ԵՐԵՎԱՆ" ժամկետային ավանդի ակցիաները:

← Վերադառնալ ցուցակին