Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" սկսում է "ԵՐԵՎԱՆ" նոր ժամկետային ավանդի ակցիան` նվիրված Էրեբունի-Երևանին

10.10.2011

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը կազմակերպում է նոր տեսակի "ԵՐԵՎԱՆ" ժամկետային ավանդի ընդունման ակցիա` նվիրված Էրեբունի-Երևանին:

Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով՝ 12 ամիս ժամկետով և 12 տոկոս տոկոսադրույքով, տոկոսների վճարումը` ամեն ամիս, նվազագույն գումարը` 200 000 հազար ՀՀ դրամ:

"Երևան" նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուների միջև կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում ավանդատուներից հինգ հաջողակները կշահեն 5/հինգ/ գրամանոց 999,9 հարգի ոսկու ձուլակտորներ:

Ակցիայի ընթացքում ավանդատուներին, առանց տարեկան սպասարկման վճարի գանձման, կտրամադրվեն VISA CLASSIC, MASTERCARD STANDART և WOMAN`S CARD /Հայաստանում նախադեպը չունեցող քարտ է` ուղղված միայն կանանց/: Իսկ, մեկ մլն. դրամ և ավելի ավանդ ներդնող ավանդատուներին կտրամադրվի VISA COLD, MASTERCARD GOLD` քարտային հաշվի սպասարկման վճարի 50 տոկոս զեղչով:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" պարբերաբար նմանատիպ ակցիաներ իրականացրել է, որոնց արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած հաճախորդները շահել են ուղևորություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս, Դուբայ, Պրահա:


"Կոնվերս բանկում" ներկայումս գործում են "Շանս", "Պրոգրես", "Օրական", "Թոշակ" և "Բարեկեցիկ ապագա", ավելացման իրավունքով` "Կարաս", երեխաների անունով` կուտակային "Մանուկ" ավանդատեսակները:

← Վերադառնալ ցուցակին