Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Սուպեր Շանս MasterCard" ակցիայի արդյունքում թողարկվել է 5 000 հատ MasterCard

31.08.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի և MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպված ակցիայի արդյունքում թողարկվել է 5 000 հատ MasterCard վճարային քարտ: Ընդ որում` 5 ամիս տևած ակցիայի ընթացքում MasterCard-երով կատարվել է շուրջ 3 մլրդ ՀՀ դրամի շրջանառություն:

Ակցիայի ավարտին, օգոստոսի 28-ին, Կոնվերս բանկում առավելագույն միավորներ հավաքած 300 քարտապանների միջև անցկացվեց խաղարկություն, որի ընթացքում բոլոր քարտապանները ստացան ամենատարբեր կենցաղային տեխնիկա և բազմազան հաճելի նվերներ:

Հիշեցնենք, որ "Սուպեր Շանս MasterCard" ակցիան տևել է այս տարվա փետրվարի 15-ից մինչև հուլիսի 15-ը: Ակցիան նպատակ ուներ խթանել "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի MasterCard վճարային քարտերի օգտագործումը: Ակցիայի շրջանակներում MasterCard դեբետ /Cirrus/Maestro և MasterCard Standard/ և կրեդիտ /MasterCard Standard և Gold/ վճարային քարտերը տրամադրվել են 6 ամիս անվճար սպասարկման վարձով, որից հետո գործել են բանկի առկա սակագները: Բացի այդ, բանկի VISA և ԱրՔա այն քարտապանները, որոնք ակցիայի ընթացքում դիմել են իրենց քարտային հաշիվներին կից MasterCard -ի համար, ևս ստացել են կից քարտի 6 ամսվա անվճար սպասարում:

Նշված քարտերը քարտապաններին հնարավորություն են տալիս կանխիկացնել գումարներ, կատարել անկանխիկ գնումներ, կոմունալ վճարումներ, ձեռք բերել կանխավճարային քարտեր աշխարհի շուրջ 28 միլիոն բանկոմատներից, բանկերի մասնաճյուղերից և առևտրային կետերի ցանցից: Ինչպես նաև իրականացնել ինտերնետային առևտուր, գրանցել վիրտուալ քարտեր www.arca.am կայքում, կատարել հյուրանոցների նախնական պատվերներ:

← Վերադառնալ ցուցակին