"Կոնվերս բանկը" ARTEXPO արվեստների ցուցահանդեսի հովանավոր
15.02.2010
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդիսանում է, փետրվարի 12-ին և 13-ին Հայաստանի նկարիչների միությունում բացված, ARTEXPO արվեստների ցուցահանդեսի հովանավոր:
Շարունակելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերի ավանդույթը` բանկն այս տարի ևս առաջին հովանավորչական ծրագիրն իրականացրեց մշակույթի ոլորտում: Հիշեցնենք, որ նախորդ տարի բանկն արդեն հովանավորել էր այնպիսի աննախադեպ, մասշտաբային ծրագրեր, ինչպիսիք են Արամ Խաչատրյանի "Սպարտակ" բալետը և շուրջ 3 ամիս տևած "Բաց երաժշտություն" փառատոնը: Նկատենք, որ ARTEXPO ցուցահանդեսում ներկայացված արվեստների շարքում իրենց պատվավոր տեղն ունեին նշյալ նախագծերը:
Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ մշակույթի նախարարությունը ընտրել է հաշվետվության այս յուրօրինակ ձևը. մշակութային ամենատարբեր կազմակերպություններ և կառույցներ մեկ հարկի տակ, կողք-կողքի ներկայացնում են արվեստի տարբեր ոլորտների նախորդ տարվա իրենց կատարած աշխատանքը: Մեկ տարվա փորձառությամբ ARTEXPO արվեստների ցուցահանդեսը նախորդ տարվա 2 տասնյակի փոխարեն այս տարի ներկայացավ 5 տասնյակը գերազանցող մշակութային կազմակերպությունների ու կառույցների շքահանդեսով:
ARTEXPO-ի առաջին այցելուներից էր երկրի ղեկավար Սերժ Աարգսյանը. նա շրջեց տաղավարներում, ծանոթացավ ներկայացված աշխատանքներին, տեղեկացավ այդ ծրագրերը հովանավորող կազմակերպությունների ("Կոնվերս բանկ", "Հայփոստ") մասին։