Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Արմավիր քաղաքում բացվեց "Կոնվերս բանկի" մասնաճյուղի նոր մասնաշենքը

30.09.2008

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Կոնվերս բանկ ՓԲԸ Արմավիր մասնաճյուղի նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը:
Բացմանը ներկա էին բանկի բաժնետեր, արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը, ՀՀ ԿԲ վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը, պաշտոնյաներ, հյուրեր:

Ժամանակակից ոճով և հարմարավետորեն վերակառուցված "Արմավիր" մասնաճյուղը հանրությանը կմատուցի ունիվերսալ բանկին հատուկ բանկային ծառայությունների ողջ փաթեթը:

Ինչպես նշեց բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանն այս մասնաճյուղի բացմամբ բանկը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության ֆինանսավորմանը: Հանրապետության բոլոր մարզերում բանկը սկսում է ագրոֆինանսավորման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում գյուղացիներին ցածր տոկոսադրույքով վարկեր կտրվեն:

"Համոզված եմ, որ արմավիրցիները հնարավորություն կունենան օգտվելու մեր բանկի ծառայություններից` այդ թվում մատչելի պայմաններով տրվող ագրովարկավորմամբ նպաստելով սեփական բիզնեսի զարգացմանը",- ընդգծեց նա:

"Կոնվերս բանկ" ՓԲԸ ներկայումս ունի 25 մասնաճյուղ, որոնք սփռված են հանրապետության ողջ տարածքով մեկ:

← Վերադառնալ ցուցակին