Հանրահայտ "GLOBAL FINANCE" ամսագիրը "2007 թվականի զարգացող շուկաների լավագույն բանկեր" անվանակարգում Հայաստանի լավագույն Բանկ է ճանաչվել "Կոնվերս Բանկը"
26.03.2007
Տեղեկացնենք, որ ամերիկյան "GLOBAL FINANCE" ամսագրի խմբագրական-վերլուծական խումբը շուրջ 14 տարի նման տեսակի հետազոտություն և ընտրություն է կատարում բանկերի միջև: Բացի այդ, փաստենք, որ ընտրությունը կատարվել է ասիական տարածաշրջանի շուրջ 19 երկրներում: Որպես ընտրության չափանիշներ սահմանվել են հաճախորդներին մատուցվող նոր ծառայությունների ներդրումը, ռազմավարական հարաբերությունները և այլն: Փաստենք, որ հարևան երկրներից նման մրցանակի են արժանացել Ադրբեջանում "INTERNATIONAL BANK OF AZERBAIJAN"-ը, Վրաստանում` "TBC BANK"-ը:
"Զարգացող շուկաների լավագույն Բանկեր" անվանակարգում հաղթող բանկերի պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու ընթացիկ տարվա հոկտեմբերին, Վաշինգտոնում Միջազգային Արժութային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի Տարեկան Ժողովի Ժամանակ: