Թեժ գիծ +37410 511 211

Մոբիլ

Ավտոմեքենայի ձեռքբերման վարկ` ՄՈԲԻԼ

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և /կամ ռեզիդենտ անձանց` առաջնային շուկաներից ավտոմեքենա և այլ անհատական օգտագործման տրանսպորտային միջոց/ներ/ /այսուհետ` Ավտոմեքենա/ գնելու համար.

Վարկավորման պայմաններն են`

Վարկի արժույթը և գումարը Առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ
Վարկի գումարը չի կարող գերազանցել ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրում ներկայացված արժեքի 80%-ը կամ համագործակցող կազմակերպությունների հետ կնքված համաձայնագրի շրջանակներում ամրագրված մեծությունը:
Ժամկետը Առավելագույնը 60 ամիս

 

 

Տոկոսադրույքը

Կանխավճար Տարեկան տոկոսադրույք PTI*
40% և ավելի 13% եկամուտների վերլուծությունը պարտադիր չէ
30-39.9% 13.9% <=60%
20-29.9% 14.9% <=55%
Վարկի տրամադրման վճար Միանվագ 40,000 ՀՀ դրամ գանձվում է մինչև վարկի տրամադրումը, իսկ առանց եկամուտների վերլուծության տրամադրվող վարկերի դեպքում՝ 70,000 ՀՀ դրամ:
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 5,000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ վարկային հայտը մուտքագրելիս
Վարկային հաշվի սպասարման վճար Ամսական 2,000 ՀՀ դրամ

* PTI - Վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների, առկայության դեպքում համավարկառու/ներ/ի ամսական զուտ եկամուտները

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ

  • Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել Վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների, առկայության դեպքում համավարկառուի ամսական զուտ եկամուտների 55-60%-ը /PTI/՝ կախված կանխավճարի չափից /40% և ավելի կանխավճարի դեպքում եկամուտների վերլուծությունը պարտադիր չէ/,
  • վարկի դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չի կարող գերազանցել 65-ը,
  • 1 երաշխավորի/համավարկառուի առկայություն,
  • Վերջին մեկ տարվա ընթացքում հաճախորդը պետք է չունենա դասակարգված վարկային պարտավորություն/ներ/ և բոլոր վարկերի գծով 20 օր և ավելի ուշացումներ,
  • Վարկառուի հետ ընդհանուր տնտեսություն վարող անդամները վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է ունենան ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված պարտավորություններ:

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`

  • "Անուիտետային"
  • "Զսպանակաձև"

Տույժ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար.

  • ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով,
  • ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով,
  • Վարկի և/կամ տոկոսների վճարումների ուշացման 5-րդ աշխատանքային օրը կիրառվում է միանվագ տուգանք 15,000 ՀՀ դրամի չափով:

Ապահովում

Վարկն ապահովվում է ձեռք բերվող ավտոմեքենայի գրավով:

Գրավադրման ենթակա են ավտոսրահից գնված մեքենաները:

Ապահովագրություն

Կատարվում է գույքի /կասկո/ ապահովագրություն:
Ավտոմեքենան պետք է ապահովագրված լինի Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկում, ավտոմեքենայի շուկայական արժեքի չափով, վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում: Հաճախորդի կողմից պետք է լրացվի Ապահովագրական ընկերության ընտրության ձևը /լրացվում է միայն Բանկի՝ որպես ապահովադիր հանդես գալու դեպքում/:

Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1. Վարկային հայտ-հարցաթերթիկ,
2. Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը),
3. Տեղեկանք աշխատավայրից, որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը/: Վարկառուից կարող է պահանջվել նաև վերջինիս գործատուի կողմից Վարկառուի համար ներկայացվող, վերջինիս հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը.
3.1. Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում /օր.`ներդրումային գործունեություն, գույքը վարձակալության տալ, ներդրումներ ավանդներում և այլն/ պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ,
3.2. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`
  • տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար;
  • ֆինանսական վերլուծություն՝ անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար:
3.2.1. Անհրաժեշտության դեպքում վարկառուի Ա/Ձ հանդիսանալու դեպքում՝ լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու պարագայում՝ համապատասխան լիցենզիան և/կամ թույլտվությունը, եթե վերջինս հանդիսանում է վարկառուի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն:
4. Ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագիր,
5. Բնակության վայրի մասին տեղեկանք` նշելով համատեղ ապրող ընտանիքի անդամներին (վարկի հաստատումից հետո մինչև տրամադրումը),
6. Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր (վարկի հաստատումից հետո), որը վերադարձվում է վարկառուին` տրանսպորտային միջոցի գրավի պետական գրանցման վկայականը Բանկին հանձնելուց հետո,
7. Ավտոմեքենայի սեփականության իրավունքի վկայական (վարկի հաստատումից հետո),
8. Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք (վարկի հաստատումից հետո),
9. Վարկառուի և գրավատուների (եթե տարբեր են) ամուսնության վկայական/ներ/ը (առկայության դեպքում),
10. Վարկառուի՝ անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ:
11. Բանկի պահանջով նաև այլ փաստաթղթեր:

Այլ

Առանձին դեպքերում, Բանկի որոշմամբ, վարկի վաղաժամկետ մարման համար կարող են սահմանվել վճարներ, տույժեր և տուգանքներ, բացառությամբ Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով սահմանված դեպքերի

Արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման կարգը և օրինակը /համաձայն "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի/

Ընդհանրական թերթիկ

Տեղեկատվական ամփոփագիր


Ֆինանսներ բոլորի համար