Բանկային ծառայությունների փաթեթ
|
Փաթեթ |
Matrix1 |
|||
|
Հաճախորդ |
ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձ |
|||
|
Բացման վճար |
0 ՀՀ դրամ |
|||
|
Ամսական սպասարկման վճար |
0 ՀՀ դրամ |
|||
|
Փաթեթի փոփոխման վճար |
Գանձվում է գործող փաթեթի ամսական սպասարկման վճարի չափով գումար` այլ փաթեթի անցման պահին2 |
|||
|
Փակման վճար |
- |
|||
|
Տրամադրվող ծառայություններ |
||||
|
1. |
Արժույթ |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի և առարկայազուրկ մետաղական հաշիվ |
||
|
Բացման վճար |
0 ՀՀ դրամ |
|||
|
Վարման վճար |
0 ՀՀ դրամ |
|||
|
2. |
Արժույթ |
2 քարտ` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո կամ ՌԴ ռուբլի արժույթով |
||
|
Սպասարկման վճար |
0 ՀՀ դրամ |
|||
|
Ծանոթագրություններ |
||||
|
1 Փաթեթը կարող է տրամադրվել միայն Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցով: 2 Բացառությամբ այն դեպքերի, երբ կատարվում է գործող փաթեթի դասի բարձրացում 3 Փաթեթում մեկ ՀՀ դրամային հաշվարկային հաշվի ներառումը պարտադիր է։ |
||||
|
Հղումներ |
||||
|
Յուրաքանչյուր ծառայության մասով չներկայացված այլ սակագներ և պայմաններ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության ստանդարտ դրույթների, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներում. Հաշվարկային և Կուտակային հաշիվներ` https://conversebank.am/hy/open-account/ Visa Virtual / Mastercard Digital ` https://conversebank.am/hy/visa-virtual/ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հիմնական պայմաններ` https://conversebank.am/hy/Basicconditions/ |
||||
Սահմանափակումներ
1. Մեկ անձը կարող է սպասարկվել միայն մեկ Փաթեթի ներքո:
2. Փաթեթի մեջ գործող ծառայության ներառման կամ Փաթեթի փոփոխության դեպքում՝ մինչ այդ կուտակված պարտավորությունները ենթակա են վճարման տվյալ պահին, իսկ գանձված միջնորդավճարները ենթակա չեն վերադարձման:
3. Փաթեթը փոփոխելիս՝
3.1. անցման պահից նույն ծառայությունների համար գործում են նոր Փաթեթով սահմանված սակագները,
3.2. նոր Փաթեթում գործող ծառայությունից առկա չլինելու դեպքում, անցման պահից կիրառվում են դրանց համար սահմանված ստանդարտ սակագներ և պայմանները, կամ կարող են փակվել հաճախորդի դիմումի համաձայն՝ ձևավորված պարտավորությունների ամբողջական մարման դեպքում:
4. Փաթեթի սպասարկումը կարող է դադարեցվել.
4.1. Հաճախորդի դիմումի համաձայն՝ Փաթեթի և դրա ներքո գործող ծառայությունների գծով վճարների և պարտավորությունների ամբողջական մարման դեպքում, ինչից հետո յուրաքանչյուր ծառայության համար կկիրառվեն Բանկի կողմից սահմանված ստանդարտ սակագներ և պայմանները:
4.2. Բանկի նախաձեռնությամբ՝
4.2.1. հաճախորդի կողմից ծառայություններից օգտվելու կանոնների և պայմանների խախտման դեպքում,
4.2.2. 6 ամիս անընդմեջ Փաթեթի ամսական սպասարկման վճարի չվճարման դեպքում:
4.2.3. Բոլոր վերոնշյալ դեպքերում Փաթեթի ներքո տրամադրված ծառայությունները ենթակա են փակման, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դադարեցման պահից կկիրառվեն տվյալ ծառայության համար Բանկի կողմից սահմանված ստանդարտ սակագներ և պայմանները:
Բանկի հետ հաղորդակցման եղանակ
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Բացի այդ, պայմանագրի գործողության ընթացքում, էլեկտրոնային կապի միջոցով կամ Ձեր ընտրությամբ` այլ եղանակով (օրինակ՝ փոստային կապ, Բանկի տարածքում՝ առձեռն, և այլն), Բանկը Ձեզ կտրամադրի ծառայության ընդհանուր պայմանների և այլ վճարների, հաղորդակցման կարգի, պայմանագրից բխող իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության վրա ուղղակի ազդեցություն ունեցող իրավական ակտերի և այլ հանգամանքների փոփոխության, ներառյալ` վարկային բյուրո տվյալների փոխանցման մասին:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
|
1 |
Դիմում - հայտ |
|
2 |
Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ) |
|
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր |
|
|
Ուշադրություն |
|
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին: |
|
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
|
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում: |
Բանկային ծառայությունների փաթեթի տրամադրման վայր
Փաթեթի տրամադրման համար կարող եք դիմել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ և մասնաճյուղեր, բացառությամբ հետևյալների` ''Ավիացիա'' և ''Շիրակ'':
Ձեր ֆինանսական տեղեկատուն
''Ձեր ֆինանսական տեղեկատուն'' ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/vcharayin-qart:
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ ''Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին'' ՀՀ օրենքի համաձայն՝ ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
''Էլիտ Պլազա'' բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
- այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
- այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
- զանգահարել (+374 10) 511 211 հեռախոսահամարով
WhatsApp՝ +374 95 511 211
Տեղեկատվական ամփոփագիր
Պայմանները մինչ 02.07.2025 Թարմացվել է 02.07.2025թ.