Թեժ գիծ +37410 511 211

Converse Import

 Converse Import

Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ` նաև Բանկ) կողմից իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերերին` ներմուծման նպատակով բացառապես Բանկի հաշիվներով միջազգային փոխանցումների իրականացման համար.

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՀՀ 1,000 խոշոր հարկատուներից առաջին 500 հարկատուների համար

Տարեկան շրջանառություն

(ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ)

Ֆինանսավորման առավելագույն չափ

(ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար և Եվրո)

800,000,000 և ավելի

տարեկան շրջանառության 25%, սակայն ոչ ավելի, քան 100.000.000

ՀՀ 1,000 խոշոր հարկատուներից 501 և հաջորդ հարկատուների, նաև ՀՀ 1,000 խոշոր հարկատուների ցանկում չներառված այլ իրավաբանական անձ և անահատ ձեռնարկատեր հարկատուների համար

Տարեկան շրջանառություն

(ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ)

Ֆինանսավորման առավելագույն չափ*

(ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար և Եվրո)

8,000,000 և ավելի

տարեկան շրջանառության 25%, սակայն ոչ ավելի, քան 50.000.000

Ժամկետ

Մինչև 24 ամիս

Տարեկան տոկոսադրույքներ

ԱՄՆ դոլար

անվանական

11.00%

փաստացի

12.66 - 24.00%

Եվրո

անվանական

9.00%

փաստացի

10.44 - 24.00%

Ուսումնասիրության վճար

0 ՀՀ դրամ

Տրամադրման վճար

Վարկի գումարի 1%` միանվագ

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

Անուիտետային - հավասարաչափ ամսական մարում, որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:

Ծանոթագրություններ

* Նշված հաճախորդիներին կարող է տրամադրվել 50,000,001-100,000,000 ՀՀ դրամին համարժեք գումարի չափով ֆինանսավորում, որի դեպքում.

-   անհրաժեշտ է ապահովել 2 երաշխավոր,

-   հաճախորդի գործունեության ծավալման ժամկետը պետք է կազմի առնվազն 4 տարի:

 

Այլ պայմաններ և սահմանափակումներ

• Որպես շահառու կարող են հանդիսանալ հաճախորդներ, ում՝
- ֆինանսավորման համար դիմելուն նախորդող 12 ամբողջական ամիսների ընթացքում Բանկում/այլ բանկերում առկա հաշիվների զուտ շրջանառությունը կազմում է առնվազն 8.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, դիմելու պահին առկա է առնվազն 6 ամսվա շրջանառություն և վերջին եռամսյակում առկա չէ զրոյական շարժ (ֆինանսավորում ստանալուց հետո՝ այլ բանկերի հաշիվների շրջանառությունները պետք է տեղափոխվի Բանկ),
- ֆինանսավորման համար դիմելուն նախորդող 12 ամբողջական ամիսների ընթացքում տրամադրված բոլոր Ֆինանսավորումների գծով ժամկետանց օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 12-ը, իսկ անընդհատ ժամկետանց օրերի քանակը` 5-ը, և առկա չէ «ստանդարտ»-ից խիստ դասակարգում,
- Ֆինանսավորման դիտարկման պահի դրությամբ գործող բոլոր ֆինանսավորումների գծով (այդ թվում` այլ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված) և հայցվող նոր ֆինանսավորման ամսական վճարումները չեն գերազանցում վերջին 12 ամբողջական ամիսների միջին զուտ շրջանառության 35%-ը, իսկ ֆինանսավորման դիտարկման դրությամբ այլ բանկերում և վարկային կազմակերպություններում թվով 5 և ավելի գործող առանց անշարժ և շարժական գույքի ապահովման ֆինանսավորումների առկայության դեպքում՝ 20%-ը (հիմք է ընդունվում գործող յուրաքանչյուր ֆինանսական պարտավորության, մինչև ժամկետի ավարտը, հավասարաչափ (անուիտետային) գրաֆիկով ամսական մարումների հաշվարկը):
• Հաշվի զուտ շրջանառությունը հաշվարկելիս` հաշվի չեն առնվում հաճախորդի բանկային հաշվին վարկերի տրամադրումից, փոխառությունների ստացումից և հետվերադարձից, ներդրումներից, հաշվետիրոջ հաշիվների միջև ներքին փոխանցումներից (այդ թվում` այլ բանկերից), առհաշիվ գումարների ստացումից, վճարային տերմինալների միջոցով հաշվի համալրումներից և կանխիկի մուտքագրումից (բացառությամբ` եթե հաճախորդի կողմից ներկայացված ֆիսկալ հասույթով հիմնավորվում է տվյալ ժամանակահատվածում կանխիկ դրամական միջոցների մուտքը դրամարկղ և այդ միջոցներով բանկային հաշիվներին փոխանցումները, ինչպես նաև փոխանցման մեկնաբանության մեջ նշվում է պայմանագրային պարտավորությունների կատարման հիմնավորումը), դրամաշնորհներից, անհատույց նվիրատվություններից, վնասների փոխհատուցումներից, արտարժույթի փոխանակումից, սխալ փոխանցումներից և ավել վճարված գումարների վերադարձից, հաշվի մնացորդի նկատմամբ վերագնահատումներից, տոկոսների հաշվեգրումից ձևավորված և այլ համարժեք ոչ գործառնական կամ եկամուտ չգեներացնող մուտքերը, ընդ որում` մուտքերից չեն առանձնացվում անուղղակի հարկերի մասնաբաժինը (ԱԱՀ կրեդիտ, ակցիզային հարկ):
• Ֆինանսավորումից հետո` անհրաժեշտ է տարեկան կտրվածքով ապահովել միջազգային փոխանցումների իրականացում` տրամադրված ֆինանսավորման ծավալի առնվազն կրկնապատիկի չափով:
• Բանկում գործող "Կոնվերս Ֆաստ" (Converse Fast) կամ "Կոնվերս Ֆաստ Պլյուս" (Converse Fast Plus) վարկատեսակների շրջանակներում ֆինանսավորումներ ունեցող հաճախորդները չեն կարող օգտվել "Կոնվերս Իմպորտ" (Converse Import) վարկատեսակից:

Հիմնական արժույթներով և ուղղություններով կատարվող միջազգային փոխանցումների իրականացման միջնորդավճարներ

ԱՄՆ դոլար*

0 ՀՀ դրամ

Եվրո

Անգլիական ֆունտ ստեռլինգ

ՄԱԷ դիրհամ

*Փոխանցման ուղղություն՝ ԱՄՆ, Հնդկաստան, Եվրոպական միության անդամ հետևյալ երկրներ՝

Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Հունգարիա, Հունաստան, Գերմանիա, Դանիա, Իտալիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Սլովակիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Խորվաթիա, Չեխիա, Շվեդիա։

 

Այլ արժույթներով և ուղղություններով միջազգային փոխանցումների կատարման սակագներ և դրույքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://conversebank.am/hy/transfers/

Տույժեր և տուգանքներ

1. Ժամկետանց վարկի և/կամ ժամկետանց տոկոսագումարի դեպքում՝ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` տույժ/տուգանք, տոկոսագումար, մայր գումար:
2. Վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
3. Տրամադրումից հետո՝
- կիսամյակային կտրվածքով գրավադրված շրջանառության 50%-ը չապահովելու դեպքում` ֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրացվի 2 տոկոսային կետով,
- տարեկան կտրվածքով տրամադրված ֆինանսավորման ծավալի առնվազն կրկնապատիկի չափով միջազգային փոխանցումների իրականացման պահանջը չապահովելու դեպքում` ֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրացվի 2 տոկոսային կետով,
- հաճախորդի գործունեության դադարեցման (այդ թվում ժամանակավոր) դեպքում՝ ֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրացվի 4 տոկոսային կետով:

Ապահովում

Հաշիվներին առկա դրամական միջոցները (շրջանառությունը*)՝ առնվազն տրամադրվող գումարի կրկնապատիկի չափով, և 1 երաշխավոր, սակայն, ֆինանսավորումը առավելագույն սահմանաչափերի մինչև 25%-ի չափով կատարելու դեպքում, երաշխավորի առկայությունը պարտադիր չէ:
Երաշխավորը վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է ունենա «ստանդարտ»-ից խիստ դասով վարկեր, և ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 12-ը:
_________________________________________
* Շրջանառությունը հաշվարկելիս` հաշվի չեն առնվում հաճախորդի հաշվին Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորումներից, հաշվետիրոջ հաշիվների միջև ներքին փոխանցումներից (այդ թվում` այլ բանկերից), արտարժույթի փոխանակումից, սխալ փոխանցումներից և ավել վճարված գումարների վերադարձից, հաշվի մնացորդի նկատմամբ վերագնահատումներից, տոկոսների հաշվեգրումներից ձևավորված մուտքերը, ընդ որում` մուտքերից չեն առանձնացվում անուղղակի հարկերի մասնաբաժինը (ԱԱՀ կրեդիտ, ակցիզային հարկ):

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

• երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
• հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
• առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
• 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
• վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

• ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
• վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում

Վարկի գումար

10,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

11%

Մարման ժամկետ

12 ամիս

Մարման տեսակ

Տոկոսագումարը՝ ամսական, մայր գումարը՝ ժամկետի վերջում

 

Տոկոսագումարները կկազմեն

 

Ամսական մարում (միայն տոկոսագումար)

84,384-ից 93,425 ՀՀ դրամ՝ կախված ամսվա օրերի քանակից

Ընդհանուր տոկոսագումար

1,100,000 ՀՀ դրամ

Մարումների հանրագումար

11,100,000 ՀՀ դրամ

 

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:


Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

• Քաղվածքի տրամադրում մեկ անգամ (անկախ պարբերականությունից)` 0
• Կրկնօրինակի դեպքում1
- Մինչև 1 ամիս վաղեմության՝ 1,800 ՀՀ դրամ
- Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ
• Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
• Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
• Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
 Ներհանրապետական՝ 500 ՀՀ դրամ
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ
• Վարկի պայմանների վերանայում3` 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ
_________________________________________
1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

• Ֆինանսավորման դիմում-հայտ:
• Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթեր` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական:
• Բաց բաժնետիրական ընկերության դեպքում՝ տեղեկանք դեպոզիտարիայից բաժնետերերի վերաբերյալ:
• Ընկերության հիմնադիրների, տնօրենի, երաշխավորների և այլ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ):
• Հարցումներ կատարելու համաձայնություններ` հայտատուի, երաշխավորների և այլ փոխկապակցված անձանց:
• Հարկային հաշվետվություններ՝ նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև ընթացիկ ժամանակահատվածի համար:
• Հարկային միասնական հաշվի քաղվածք` վերը նշված ժամանակահատվածի համար:
• Հարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածք (էլեկտրոնային):
• Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք՝ ֆինանսավորում ստանալու, երաշխավորության տրամադրման վերաբերյալ:
• Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության:

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`
• անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
• այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
• չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում "Իմ ԱՔՌԱ" անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ի "Վեճերի լուծման ընթացակարգ"-ով:

Մանրամասները՝ www.abcfinance.am և www.acra.am հղումներում:

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`
• թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
• մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
• նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
• բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
• խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

 

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

 

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե

• Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
• Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է երաշխավորությամբ,
• Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
• Հայտատուի ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
• Հայտատուի վարկային պատմությունը դրական է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

 Որոշման կայացումը տևում է առավելագույնը 3 բանկային օր:
 Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
 Վարկային պայմանագրերը կնքվում են հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
 Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է պայմանագրի կնքման օրը:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկի գումարը տրամադրվում է վարկառուին՝ հաշվին մուտքագրման եղանակով:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21


Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
• այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
• այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
• զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
WhatsApp՝ +374 95 511211
Skype՝ conversebank-callcenter
 

Տեղեկատվական ամփոփագիր                                                                     Թարմացվել է 26.06.2025