VISA GIFT և VISA GIFT INSTANT ISSUE (Այս պահին Բանկի կողմից քարտի տրամադրում չի իրականացվում)
Քարտի անվանում |
Visa Gift |
Visa Gift Instant Issue1 |
|||
Քարտի տեսակ |
Կանխավճարային նվեր - քարտ |
||||
Համակարգ |
Visa |
||||
Քարտի գործողության ժամկետ |
24 ամիս |
||||
Արժույթ |
ՀՀ դրամ |
||||
Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում քարտի տրամադրման ժամկետ |
Առավելագույնը 1 աշխատանքային օր Քարտն ակտիվանում է 1 օրվա ընթացքում |
||||
Քարտին մուտքագրվող առավելագույն գումար |
Առանց քարտապանի անվան քարտ – 300,000 ՀՀ դրամ |
Առանց սահմանափակման |
|||
Քարտապանի անվամբ քարտեր – առանց սահմանափակման |
|||||
Սահմանափակումներ |
- ենթակա չէ օգտագործման ինտերնետ միջավայրում, - քարտի տրամադրումից և առաջին անգամ գումարի մուտքագրումից հետո կանխիկ և անկանխիկ գումարների մուտքագրումը սահմանափակում է, - չի թույլատրվում կատարել փոխանցումներ այլ հաշիվների: |
- ենթակա է օգտագործման ինտերնետ միջավայրում միայն 3D Secure համակարգի ակտիվացման դեպքում, - չի թույլատրվում կատարել և ստանալ քարտից քարտ փոխանցումներ: |
|||
Սպասարկման միանվագ վճար2 |
2,000 ՀՀ դրամ |
||||
Քարտապանի անվան անվանագրում քարտի վրա |
1,000 ՀՀ դրամ |
||||
Բանկի վճարային տերմինալով քարտային հաշվին գումարի մուտքագրում |
Չի թույլատրվում |
0 |
|||
Բանկոմատով քարտային հաշվին կանխիկի մուտքագրում |
Կոնվերս Բանկի ՝ 0.2% ՀՀ այլ բանկերի՝ 0.6% |
||||
Գործարքներ առևտրային կետերում |
0 ՀՀ դրամ |
||||
Կանխիկացման կետերում և բանկոմատներում կանխիկի տրամադրման միջնորդավճար |
Կոնվերս Բանկի՝ 0.5% |
||||
Կանխիկացման գործարքների օրական սահմանաչափ |
300,000 ՀՀ դրամ |
||||
Կանխիկացման գործարքների օրական առավելագույն քանակ |
10 |
||||
Կորցրած/գողացված/վնասված քարտի դեպքում նոր քարտի տրամադրում |
2,000 ՀՀ դրամ |
||||
Վճարային սահմանաչափի գերազանցման դեպքում գերազանցող գումարի նկատմամբ կիրառվող տույժ |
Գերազանցող գումարի 0.13%-ի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար |
||||
Հետգանձման անհիմն հայտի ներկայացում3 |
5,000 ՀՀ դրամ |
||||
Քարտի ապաբլոկավորման վճար` PIN-ծածկագրի 3 անգամ սխալ մուտքագրման դեպքում |
500 ՀՀ դրամ |
||||
Քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում (ներառյալ ԱԱՀ) |
Այս քարտատեսակի համար ծառայությունը անհասանելի է |
ՀՀ բջջային օպերատոր՝ 20 ՀՀ դրամ |
1 Visa Gift Instant Issue նվեր քարտը ենթակա չէ փոխանցման 3-րդ անձի:
2 Սպասարկման վճարը գանձվում է միանվագ՝ քարտի տրամադրման պահին, քարտի գործողության ամբողջ ժամանակատատվածի համար: Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում սպասարկման վճարը ենթակա չէ վերադարձման:
3 Անհիմն է համարվում հաճախորդի կողմից Բանկին ներկայացված հայտը, որի մեջ նշված տեղեկություն/ներ/ը իրականությանը չի/են/ համապատասխանում:
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Անհատական նույնականացնող համար (Personal Identification Number-PIN), որը կիրառվում է որոշակի գործառնությունների/գործարքների դեպքում քարտապանի նույնականացման համար, ինչն անհրաժեշտ է բանկոմատներից կանխիկ գումարներ ստանալիս և POS-տերմինալներով գործառնություններ/գործարքներ իրականացնելիս:
Քարտի թողարկումն ու վերաթողարկումն իրականացվում է PIN-ծածկագրի տպագրմամբ: Քարտի PIN-ծածկագիրը տպագրվում է մեկ օրինակից և փակ ծրարով տրամադրվում է քարտապանին:
Քարտապանը կարող է իր հայեցողությամբ փոխել PIN-ծածկագիրը` համապատասխան հնարավորությամբ բանկոմատի միջոցով: Փոփոխման համար անհրաժեշտ է մուտքագրել նաև գործող PIN-ծածկագիրը:
Մոռանալու դեպքում քարտապանը կարող է դիմել Բանկ՝ քարտի և PIN-ծածկագրի վերաթողարկման համար՝ վճարելով ըստ սակագնի:
Երեք անգամ անընդմեջ սխալ PIN-ծածկագիր մուտքագրելու դեպքում քարտը ավտոմատ արգելափակվում է և/կամ կարող է առգրավվել:
Քարտի PIN-ծածկագրի պահպանման պատասխանատվությունը կրում է քարտապանը:
Քարտի տրամադրման և օգտագործման կանոններ
Քարտի տրամադրման և օգտագործման կանոնները ներառում են Քարտի օգտագործման, պահպանման, անվտանգության ապահովման, քարտով գործարքների բողոքարկման վերաբերյալ և այլ կարևոր դրույթներ:
Կանոնները հասանելի են հետևյալ հղումով` https://conversebank.am/hy/cards/
Քարտը ստանալու պահին անհրաժեշտ է ստորագրել հակառակ կողմի ստորագրության դաշտում: Ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը ստորագրության նմուշ պարունակող անձը հաստատող փաստաթղթին հանդիսանում է օրինական հիմք քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար՝ առանց որևէ փոխհատուցման:
Քարտով առևտրի և սպասարկման կետերում վճարում կատարելու կամ կանխիկացման կետերում կանխիկ գումար ստանալու դեպքերում անհրաժեշտ է ստորագրել կտրոնը (անդորրագիրը)` ստուգելով գործառնության/գործարքի գումարը: Ստորագրություն կարող է չպահանջվել, եթե կիրառվել է PIN-ծածկագիր կամ անձը նույնականացնող՝ քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագիր, որը դրվում է (կիրառվում է) գործառնությունը/գործարքն իրականացնելու պահին:
Անվտանգության կանոններ
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհուրդ է տրվում.
- նոր PIN-ծածկագիր սահմանելիս ընտրել թվերի հնարավորինս բարդ համակցություն՝ չօգտագործելով իրար հաջորդող կամ կրկնվող թվեր,
- քարտը և PIN-ծածկագիրն այլ անձանց չփոխանցել,
- PIN-ծածկագիրը չգրել քարտի վրա,
- ինտերնետ միջավայրում չմուտքագրել/չհայտնել PIN-ծածկագիրը, քանի որ ինտերնետ միջավայրում կամ առանց քարտի ներկայացման գործարքների իրականացման դեպքում PIN-ծածկագրի մուտքագրում չի պահանջվում և նախատեսված չէ որևէ վճարահաշվարկային համակարգի կողմից: Մուտքագրելու/հայտնելու դեպքում, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:
- քարտն օգտագործելիս անհրաժեշտ է PIN-ծածկագիրը մուտքագրել այնպես, որ տեսանելի չլինի երրորդ անձանց և չտեսաձայնագրվի որևէ սարքի միջոցով,
- նախքան քարտով ինտերնետային միջավայրում գործառնություն/գործարք իրականացնելը մանրամասն ծանոթանալ տվյալ ինտերնետային կայքից գնումների կատարման, առաքման, գործառնության/գործարքի չեղյալացման, ապրանքների վերադարձման պայմաններին, ինտերնետային կայքում կոնտակտային տվյալների առկայությանը,
- ինտերնետային միջավայրում քարտով գործառնություն/գործարք իրականացնելիս պետք է օգտվել ճանաչված և հուսալի կայքերից, ինչպիսիք են Secure Sockets Layer (SSL) սերտիֆիկատ, Verified by Visa անվտանգության համակարգ, Mastercard SecureCode և այլ անվտանգության համակարգեր ունեցող կայքերից,
- չօգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարկման կետերից և սարքավորումներից, որոնք Ձեր կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև եթե վերջիններիս քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր:
Բանկը հնարավորություն է ընձեռում քարտապանին ստանալ քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS (կարճ) հաղորդագրություններ` այդպիսով հնարավորինս կանխելով քարտի չլիազորված օգտագործումը: Խորհուրդ է տրվում վերոնշյալ SMS հաղորդագրությունը ստանալուն պես հավաստիանալ, որ գործառնությունը/գործարքը կատարվել է Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի գիտությամբ, կարգադրությամբ կամ մասնակցությամբ:
Բանկի քարտապանների համար ներդրված է էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման անվտանգության 3Դ Սեքյուր (3D Secure) hամակարգը` Բանկի կողմից տրամադրվող մեկանգամյա գաղտնաբառ, որը քարտապանը ստանում է Բանկին նախապես տրամադրված բջջային հեռախոսահամարին ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով կամ էլեկտրոնային փոստով:
Քարտի կորստի/գողացվելու դեպքում
Քարտի կորստի/գողացման, չլիազորված օգտագործման կամ նման օգտագործման վտանգի դեպքում արգելափակելու համար հարկավոր է անմիջապես հայտնել այդ մասին՝ հետևյալ եղանակներից ցանկացածով.
- Զանգահարելով Քարտի վրա նշված հեռախոսահամարով:
- Զանգահարելով Բանկ` ներքոնշյալ հեռախոսահամարներով.
ժամը 9:00-22:00` (+37410) 511-210, 511-211,
շուրջօրյա` (+37410) 545-514:
Բանավոր դիմումի ստացումից և քարտապանի ինքնությունը ճշտելուց հետո Քարտն արգելափակվում է:
- Բանկի ոչ աշխատանքային օրերին և ժամերին`
- զանգահարելով «Արմենիան Քարդ» ՓԲԸ` (+37410) 592-222 հեռախոսահամարով:
- Ուղարկելով համապատասխան գրավոր հաղորդագրություն [email protected] էլ. հասցեով կամ (+37410) 511-212 ֆաքսով:
- Ներկայացնելով գրավոր դիմում Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Մինչ Բանկին ծանուցելու պահը քարտով կատարված գործառնությունների/գործարքների համար Բանկը պատասխանատվություն չի կրում և կարող է քարտապանից պահանջել միջազգային վճարահաշվարկային համակարգերին Բանկի կողմից վճարված գումարները:
Արգելափակումից հետո Քարտը հայտնաբերելու դեպքում քարտապանը պարտավոր է այդ մասին ամենաուշը 1 բանկային օրվա ընթացքում տեղեկացնել Բանկին:
Գործարքի բողոքարկում
Քաղվածքում գործարքի հաշվեգրման պահից 1 տարվա ընթացքում (վճարահաշվարկային համակարգերի կանոններով կարգավորվող դեպքերում՝ 60 օր) քարտապանը կարող է Բանկ ներկայացնել գործարքի բողոքարկման հայտ՝ հասանելի է Բանկում, ինչպես նաև հետևյալ հղումով` https://conversebank.am/hy/all-forms/:
Խորհուրդ է տրվում որևէ անհամապատասխանության կամ չարտոնված գործարք նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնել Բանկին:
Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը կարող են չդիտարկվել Բանկի կողմից: Գործարքի բողոքարկման համար հարկավոր է պահպանել գործարքի հետ կապված բոլոր փաստաթղթերը:
Բողոքարկման հայտին ի պատասխան 90 օրյա ժամկետում Բանկը կամ կվերականգի բողոքարկվող գործարքի գումարը քարտային հաշվին կամ քարտապանին կտրամադրի գրավոր պատասխան՝ գումարի վերադարձման անհնարինությունը հիմնավորելով: Առանձին դեպքերում, քարտապանին պատշաճ ծանուցելով, հնարավոր է պատասխան գրությունը տրամադրվի կամ գումարը վերականգնվի սահմանված 90 օրյա ժամկետից ուշ՝ ելնելով վճարահաշվարկային համակարգերի կանոններից կամ այլ չնախատեսված հանգամանքներից:
Գումարի վերականգնման անհնարինության դեպքում քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:
Այն դեպքում, երբ զեղծարարական գործարքի իրականացման փաստը հայտնաբերվել է բանկի աշխատակցի կողմից, ինչպես նաև վճարահաշվարկային համկարգերից քարտի տվյալների հնարավոր արտահոսքի մասին հաշվետվություն ստանալու դեպքում, քարտի վերաթողարկումը կատարվում է անվճար:
Գործառնությունների/գործարքների կատարման ժամկետներ
1. Գործառնությունը/գործարքը համարվում է ելքագրված քարտային հաշվից գործառնության/գործարքի հաշվառման օրը: Գործառնությունը/գործարքը՝ կախված առևտրի/սպասարկման կետի տեսակից, կարող է հաշվառվել մինչև 30 օրացուցային օրվա ընթացքում: Գործառնության/գործարքի գումարը քարտից ելքագրվում է անմիջապես, իսկ քարտային հաշվում հաշվառվում է, ինչպես նաև քարտային հաշվի քաղվածքում արտացոլվում է, որպես կանոն, հետևյալ ժամկետներում՝
- ԱրՔա համակարգում կատարված գործառնությունների/գործարքների դեպքում հաջորդ աշխատանքային օրը,
- ԱրՔա համակարգից դուրս կատարված գործառնությունների/գործարքների դեպքում 2-3 աշխատանքային օր հետո:
2. Քարտային հաշվից և այլ բանկերից փոխանցումները քարտին հասանելի են դառնում, որպես կանոն, հետևյալ ժամկետներում.
- մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 12:30, եթե գումարը մուտքագրվել է կամ փոխանցումը ստացվել է Բանկում մինչև նույն աշխատանքային օրվա 11:00,
- մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:30, եթե գումարը մուտքագրվել է կամ փոխանցումը ստացվել է Բանկում նույն աշխատանքային օրվա 11:00-15:00,
- մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 18:30, եթե գումարը մուտքագրվել է կամ փոխանցումը ստացվել է Բանկում նույն աշխատանքային օրվա 15:00-17:00:
3. Բանկի տերմինալներով քարտին կանխիկ մուտքագրված գումարը, ինչպես նաև Բանկի Ինտերնետ և Մոբայլ բանկ համակարգերի միջոցով բանկային հաշվից քարտին փոխանցումը (բացառությամբ քարտային հաշվից փոխանցումների) հասանելի է դառնում որպես կանոն մինչև 5 րոպեի ընթացքում (ԱրՔա պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):
4. Յուրաքանչյուր ամսվա առաջին 3 աշխատանքային օրը գործարքների գումարները կարող են քարտին հասանելի դառնալ սահմանված ժամկետներից ավելի ուշ:
5. Քարտային հաշվին միջոցները կարող են մուտքագրվել նաև վճարահաշվարկային համակարգերի կողմից նախատեսված տարբերակներով (բանկոմատի միջոցով գումարի մուտքագրում քարտին և այլն), որոնց դեպքում գումարը քարտին կարող է ակտիվանալ անմիջապես կամ վճարահաշվարկային համակարգերի կողմից տվյալ գումարի մուտքագրման եղանակի համար նախատեսված ժամանակահատվածում: Քարտային հաշվին գումարների մուտքագրման դեպքում գումարը համարվում է մուտքագրված տվյալ գործառնության/գործարքի հաշվեգրման օրը: Որպես կանոն նմանատիպ գործարքները հաշվառվում են 1-3 աշխատանքային օրվա ընթացքում:
Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում քարտապանի կրած այն հնարավոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ գումարը ժամանակային խզումով կամ ուշացումով հասանելի դառնալու կամ ուշացումով ակտիվանալու համար: Մասնավորապես՝ ոչ Բանկի մեղքով տեխնիկական կամ ծրագրային խնդիրների պատճառով:
Քարտի գծով կարող է ձևավորվել գերածախս կախված գործարքների որոշ տեսակների (հյուրանոցների ամրագրման, ավտովարձույթի, տուրիզմի և զվարճանքի ոլորտի սպասարկման կետերում կատարված գործարքներ և այլն) առանձնահատկություններից. սպասարկող բանկի կողմից գործարքի ներկայացման ժամկետներից, ծրագրային խնդիրներից, սպասարկման կետի կողմից կատարված հետվճարներից/հետվերադարձերից, Բանկի կողմից սահմանված միջնորդավճարներից, արտարժույթի փոխանակման գործարքներից և այլն:
Քարտի առգրավման դեպքում
Բանկի բանկոմատների կողմից առգրավված քարտերը դուրս են բերվում բանկոմատից առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում.
- Բանկի կողմից թողարկված՝ առգրավված քարտերը երկօրյա ժամկետում ենթակա են տրամադրման քարտապաններին:
- Բանկի կողմից թողարկված՝ առգրավված քարտերը Բանկում պահպանվում են 30 օր, այսինքն քարտապանը քարտը հետ ստանալու նպատակով պետք է Բանկ ներկայանա քարտի առգրավման օրվանից 30-օրյա ժամկետում:
Քարտի բլոկավորում և հաշվի սառեցում
Ելնելով քարտապանի շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` քարտային հաշվով 6 ամիս և ավելի շրջանառություն չլինելու դեպքում Բանկնը կարող է միակողմանիորեն սառեցնել քարտային հաշիվը և բլոկավորել քարտը` առանց այդ մասին քարտապանին լրացուցիչ տեղեկացնելու, ինչը, սակայն, չի սահմանափակում Բանկի իրավունքը` իր հանդեպ քարտապանի ունեցած վճարային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով համապատասխան գումարներ գանձել քարտային հաշվից:
Բանկն իր նախաձեռնությամբ կարող է բլոկավորել քարտը և սառեցնել քարտային հաշիվը, հետևյալ դեպքերում.
- քարտապանը Բանկի նկատմամբ ունի ժամկետանց պարտավորություններ,
- քարտապանը ժամանակին չի կատարել սակագներով սահմանված վճարումները,
- պետական իրավասու մարմիններից ստացվել է բլոկավորման համապատասխան գրություն,
- Բանկն իր կողմից կատարվող մոնիթորինգի ժամանակ հայտնաբերել է կասկածելի զեղծարարական, անօրինական, կամ դրանից բխող գործառնություններ/գործարքներ,
Բանկը կարող է ապաբլոկավորել քարտը և ապասառեցնել քարտային հաշիվը, եթե.
- քարտապանը մարել է ժամկետանց պարտավորությունները,
- քարտապանը վճարել է սակագներով սահմանված վճարումները,
- պետական իրավասու մարմիններից ստացվել է ապաբլոկավորման համապատասխան գրություն,
- Բանկն իր կողմից կատարվող մոնիթորինգի ժամանակ հայտնաբերած կասկածելի զեղծարարական գործառնությունների/գործարքների գծով ստացել է բանավոր կամ գրավոր հավաստում դրանց ոչ զեղծարարական լինելու վերաբերյալ:
Բանկն իրավասու է արգելափակել քարտը, եթե քարտի տվյալները (քարտի վերջնաժամկետը, CVV ծածկագիրը) ինտերնետ միջավայրում մի քանի անգամ սխալ է մուտքագվրել:
Քարտի վերաթողարկում
Քարտերը ենթակա են վերաթողարկման.
- Ֆիզիկական վնասվածքի դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը և PIN-ծածկագիրը (մնացած տվյալները մնում են անփոփոխ): Վերաթողարկման դեպքում քարտապանը Բանկին հանձնում է վնասված քարտը:
- Քարտի կորստի/գողության, տվյալները 3-րդ անձանց հայտնի դառնալու դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի համարը, PIN և CVV2 ծածկագրերը:
- PIN-ծածկագրի կորստի դեպքում՝ տրամադրում է նոր քարտ՝ նոր PIN-ծածկագրով, մնացորդը տեղափոխելով նոր քարտային հաշվին:
Նվեր քարտերի դեպքում` Visa Gift և Visa Gift Instant Issue, ժամկետի ավարտին վերաթողարկում չի նախատեսվում:
Քարտի/քարտային հաշվի փակում
Քարտը ենթակա է փակման հետևյալ դեպքերում.
- քարտի ժամկետի ավարտին,
- հաճախորդի դիմումի հիման վրա:
Պայմանագրի լուծման վերաբերյալ քարտապանի գրավոր դիմումը ստանալու պահից 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Բանկը կդադարեցնի քարտի սպասարկումը:
Քարտի գծով պարտավորությունների առկայության դեպքում քարտի փակման դիմումը կարող է ընդունել միայն այդ պարտավորությունների մարման դեպքում:
Դրական մնացորդ ունենալու դեպքում հաճախորդն այն կարող է ստանալ դիմումը ներկայացնելուց հետո 45 օր անց. նշված ժամկետում հնարավոր պարտավորությունների առաջացման դեպքում հաճախորդը պարտավոր է մարել առաջացած գերածախսը 5 բանկային օրվա ընթացքում:
Քարտի սպասարկման դադարեցման դեպքում քարտապանը շարունակում է պարտավորություն և պատասխանատվություն կրել այն գործառնությունների/գործարքների վճարման համար «որոնք կատարվել են նախքան քարտի սպասարկման դադարեցումը և/կամ քարտը Բանկին հանձնելը (ոչնչացնելը):
Եթե Visa Gift նվեր քարտի ժամկետի ավարտից հետո հաշվի մնացորդը չի գերազանցում 1,000 ՀՀ դրամը, ապա Բանկի կողմից ճանաչվում է եկամուտ, իսկ 1,001 ՀՀ դրամից ավելի լինելու դեպքում՝ համաձայն համապատասխան ընթացակարգի:
Պատասխանատվություն
Բանկը պատասխանատվություն չի կրում.
- Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով 3D Secure անվտանգության գաղտնաբառ չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում:
- Որևէ բանկոմատում, կանխիկացման կամ առևտրի և սպասարկման կետում (այդ թվում` ինտերնետային միջավայրում գրանցված) քարտի չսպասարկման կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով քարտապանին ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար:
- Քարտով կատարված այն գործառնությունների/գործարքների հետևանքով քարտապանին պատճառված վնասների համար, որոնք իրականացվել են.
- միկրոպրոցեսորային (չիպային) քարտի միջոցով՝ PIN-ծածկագրի մուտքագրմամբ,
- մագնիսական ժապավենի կամ չիպի ֆիզիկապես ընթերցմամբ, կամ CVV2 ծածկագրի մուտքագրմամբ և թողարկող բանկի կողմից օնլայն հավաստագրման ստացմամբ (անգամ այն դեպքում, երբ գործառնության/գործարքի անդորրագրին առկա ստորագրությունը տարբեր է քարտապանի փաստացի ստորագրությունից),
- 3D Secure հավաստագրում ստացած, ինչպես նաև 3D Secure անվտանգության համակարգ ապահովող կայքերում կատարված, սակայն 3D Secure հավաստագրում չստացած առցանց գործառնությունների/գործարքների համար:
Բանկի հետ հաղորդակցման եղանակ
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
- Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,
- ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ)՝ 0
- Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝
- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
- Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
- Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
- Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
- Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ
Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)
- Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
Ներհանրապետական և ԱՀ՝ 0
Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
- Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ
1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
Հեռահար կապի միջոցներ
Բանկի ծառայությունները մատուցվում են նաև հեռահար կապի միջոցներով, որոնց պայմանները ներկայացված են հետևյալ հղումներով՝
Converse Առցանց Բանկ / Converse Mobile - https://conversebank.am/hy/internet-banking/
SMS – Converse / USSD - https://conversebank.am/hy/sms-converse-ussd/
Բանկոմատներ և կանխիկացման կետեր
Բանկի բանկոմատների ցանկ՝ https://conversebank.am/hy/atms/
Բանկի մասնաճյուղերի ցանկ՝ https://conversebank.am/hy/branches/
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
1 |
Դիմում - հայտ |
2 |
Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ) |
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր |
Ուշադրություն |
Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով արտերկրի կանխիկացման, առևտրի և սպասարկման կետերում կատարված գործարքների դեպքում արտարժույթի փոխանակման ժամանակ գործում է Բանկի կողմից սահմանված 2% միջնորդավճար: Բացառություն են կազմում ԱՄՆ դոլարով և Եվրոյով կատարված գործարքները: |
Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքի հավաստագրման և փաստացի հաշվեգրման ժամանակ կիրառվող փոխարժեքները կարող են տարբերվել: Հավաստագրման ժամանակ կիրառվում են ArCa/Visa/Mastercard վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված փոխարժեքները, իսկ գործառնության/գործարքի հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվան նախորդող բանկային օրվա ավարտի համար սահմանված ԱՄՆ դոլարի փոխարժեքը: Բացառություն են կազմում Visa վճարահաշվարկային համակարգի քարտերով Եվրոյով կատարված գործառնությունները/գործարքները, որոնց հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվան նախորդող բանկային օրվա ավարտի համար սահմանված Եվրոյի փոխարժեքը: Փոխարժեքների տարբերության հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում: |
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին: |
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում: |
Քարտային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: |
Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին: |
Բանկը պայմանագիր կնքելիս Ձեզ կտրամադրի «Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները», որում ներկայացված են քարտի անվտանգ օգտագործման նվազագույն պայմանները: |
Քարտի տրամադրման վայր
Քարտը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Ձեր ֆինանսական տեղեկատուն
"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/vcharayin-qart․
Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):
Ավանդի արժութային կառուցվածքը |
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը |
|
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ |
16 միլիոն ՀՀ դրամ |
|
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ |
7 միլիոն ՀՀ դրամ |
|
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ |
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավելի է |
16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) |
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է |
7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով) |
Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15 ("Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն)
Հեռախոս՝ +374 10 583514
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected],
Հեռախոս` (+37460) 70-11-11,
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
- այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
- այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
- զանգահարել (+374 10) 511 211 հեռախոսահամարով
- WhatsApp՝ +374 95 511 211
- Skype՝ conversebank-callcenter
Թարմացվել է 20.01.2023թ.17:00