Կոնվերս Բանկի և "Էլիտ Գրուպ" ընկերության հետ համատեղ հիփոթեքային վարկ
Հիփոթեքային վարկավորման համար հատուկ արտոնյալ պայմաններ Կոնվերս Բանկի և Էլիտ Գրուպ ընկերության հետ համատեղ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ձորափ թիվ 40/13 հասցեում կառուցվող շենքից բնակարաններ ձեռք բերելու և ձեռք բերված բնակարանները վերանորոգելու նպատակով:
Սեփական միջոցներով վարկավորման պայմաններ
Անշարժ գույքի ձեռքբերման վարկեր | |||
Վարկի արժույթ | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | Եվրո |
Վարկի առավելագույն գումար | 60.000.000 ՀՀ դրամ | Առանց սահմանափակման | |
Վարկի առավելագույն ժամկետ | 10 տարի | 20 տարի | |
Վարկի տոկոսադրույք |
(ԿԲԼՏ*+5.75)%1 |
(ԿԲԼՏ* + 6.5)%1 | (ԿԲԼՏ* + 8.8)%1 |
Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն մեծություն |
85% Անշարժ գույքի (գնման իրավունքի) Հսկիչ գնի2 նկատմամբ, սակայն ոչ ավել, քան փաստացի ձեռքբերման արժեքի 100%-ը Լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում ձեռքբերվող անշարժ գույքի (գնման իրավունքի)Հսկիչ գնի և լրացուցիչ գույքի իրացվելի արժեքների հանրագումարի 90%, սակայն ոչ ավել, քան փաստացի ձեռքբերման արժեքի 100%-ը |
||
Վարկի տրամադրման միանվագ վճար | Վարկի գումարի 0.5 տոկոսի չափով, նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ (գանձվում է մինչև վարկի տրամադրումը) | ||
Վարկային հայտի ուսումնասիրության միանվագ վճար | 5,000 ՀՀ դրամ (գանձվում է վարկային հայտը մուտքագրելիս) | ||
Վարկային հաշվի սպասարկման ամսական վճար | 2,000 ՀՀ դրամ | ||
Բնակելի Անշարժ գույքի վերանորոգում** | |||
Վարկի արժույթ | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | Եվրո |
Վարկի առավելագույն գումար | 30.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/Եվրո | ||
Վարկի առավելագույն ժամկետ | 10 տարի | ||
Վարկի տոկոսադրույք |
(ԿԲԼՏ*+6.75)% |
(ԿԲԼՏ* + 7)% | (ԿԲԼՏ* + 9.3)% |
Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն մեծություն |
|
||
Վարկի տրամադրման միանվագ վճար | Գանձվում է մինչև վարկի տրամադրումը՝ Վարկի գումարի 0.5 տոկոսի չափով, նվազագույնը 25,000 ՀՀդրամ |
||
Վարկային հայտի ուսումնասիրության միանվագ վճար | 5,000 ՀՀ դրամ (գանձվում է վարկային հայտը մուտքագրելիս) | ||
Վարկային հաշվի սպասարկման ամսական վճար | 2,000 ՀՀ դրամ |
* Կոնվերս Բանկի Լողացող Տոկոսադրույք
1 Կանխավճարը 50% և ավելի լինելու դեպքում Բանկի կողմից տրամադրվող վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել. ՀՀ դրամով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 4.75)%, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 5.5)%, եվրոյով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 8.8)%:
2 Հսկիչ գինը սահմանված է Բանկի կողմից որպես անշարժ գույքի մեկ քառակուսի մետր տարածքի (բնակելի կամ հասարակական տարածքի) համար, որը կազմում է առավելագույնը 900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ բազմապատկած ձեռք բերվող անշարժ գույքի ընդհանուր մակերես՝ արտահայտված քառակուսի մետրով: Այլ արժույթով վարկավորման դեպքում տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ Բանկի՝ ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառքի փոխարժեքով:
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
"Անշարժ գույքի ձեռքբերման վարկեր"
Ապահովում
- Ձեռքբերվող անշարժ գույքի (ավարտված լինելու դեպքում) գրավ կամ
- Գնման իրավունքի գրավ, որի դեպքում սեփականության իրավունքի վկայականի ստացումից հետո առավելագույնը 1 տարի անց այն նույնպես կգրավադրվի հօգուտ Բանկի:
- Կառուցապատողի հատուկ հաշվին առկա Գնորդի կողմից մուտքագրված միջոցների կամ դրանց մի մասի գրավ, եթե առկա է համաձայնություն հոգուտ բանկի գրավադրման վերաբերյալ:
Հաճախորդներին առաջարկվող հիմնական վարկային պայմանագրով (այսուհետ՝ ՀՎՊ) սահմանվող վարկավորման չափ
Ձեռքբերվող գույքի Հսկիչ գնի2 մեծություն, իսկ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում՝ ձեռքբերվող անշարժ գույքի Հսկիչ գնի2 և լրացուցիչ գույքի իրացվելի արժեքների հանրագումարի 90%:
Վարկի վաղաժամկետ մարման տուգանք
Համաձայն պայմանագրի
Տուժանք
Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:Վարկի և տոկոսագումարների մարման կարգ
Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`
- "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
- "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
Այլ պայմաններ
Ձեռքբերվող գույքի գնահատում չի պահանջվում:
Ձեռքբերվող գույքի կանխավճարը վարկային հայտի ներկայացման պահին մուտքագրվում է "Էլիտ Գրուպ" ՓԲԸ անվամբ բացված կառուցապատողի հատուկ հաշվին:
Այլ պայմանները՝ համաձայն վարկային հայտի ներկայացման պահին "Նորամուտ" վարկատեսակի համար Բանկում գործող պայմանների:
"Բնակելի Անշարժ գույքի վերանորոգում"
Ապահովում
Վարկը պետք է ապահովված լինի վերանորոգվող անշարժ գույքի կամ դրա գնման իրավունքի և/կամ հավելյալ անշարժ գույքի կամ հատուկ հաշվին առկա միջոցների գրավով
Վարկի վաղաժամկետ մարման տուգանք
Համաձայն պայմանագրի
Տուժանք
Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Վարկի և տոկոսագումարների մարման կարգ
Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`
- "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
- "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
Այլ պայմաններ
Այլ պայմանները՝ համաձայն վարկային հայտի ներկայացման պահին "Մոդեռն" վարկատեսակի համար Բանկում գործող պայմաններիԱՀԸ ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվող վարկավորման պայմաններ
Բնակարան երիտասարդներին ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվող վարկավորման պայմաններ