Թեժ գիծ +37410 511 211

Բարեկեցիկ ապագա

Ավանդ "Բարեկեցիկ ապագա" (Դադարեցված է անորոշ ժամկետով)

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Ավանդատեսակը գումար ներդնելու հարմար տարբերակ է բոլոր այն անձանց համար, որոնք ցանկանում են արդեն իսկ այսօր կառուցել իրենց ֆինանսապես անհոգ և ապահով ապագան:

Ավանդի ընդունման պայմաններն են՝

Ավանդի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Ավանդի տեսակ

Ավելացման իրավունքով ժամկետային ավանդ

Ավանդի սկզբնական ներդրվող նվազագույն գումար

50,000 ՀՀ դրամ, 200 ԱՄՆ դոլար

Ավանդի սկզբնական ներդրվող առավելագույն գումար

10,000,000 ՀՀ դրամ, 30,000 ԱՄՆ դոլար

Ամսական* կուտակման առավելագույն գումար

100,000 ՀՀ դրամ, 300 ԱՄՆ դոլար

Ավանդի կուտակման ժամկետ

Նվազագույնը 10 տարի

Տոկոսների վճարում

Տարեկան մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդին

Գումարի վերադարձ

Ավանդի կուտակման ժամկետից հետո հաճախորդի կողմից նախընտրելի ձևով՝

  1. Միանվագ
  2. Հավասարաչափ վճարումներ

Գումարի վերադարձման ժամկետ

(Բաշխման ժամկետ)

Ավանդի կուտակման ժամկետից հետո մինչև մարումն ընկած ժամանակահատվածը՝ առավելագույնը 10 տարի

Կուտակման ժամկետի երկարաձգում

Նվազագույնը 5 տարի, առավելագույնը 10 տարի ժամկետով, տվյալ պահին "Բարեկեցիկ ապագա"ավանդատեսակի համար սահմանված տոկոսադրույքով

* Ժամանակահատվածի սկիզբը որոշվում է՝ հիմք ընդունելով պայմանագրի կնքման ամսաթիվը 

Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք և տոկոսային եկամտաբերություն

Կուտակման ժամկետի համար

Արժույթ

Պարզ տոկոսադրույք

Տոկոսային եկամտաբերություն2

ՀՀ դրամ

(ԿԲԼՏ1 + 4.02)%, ներկա պահին՝ 12.61%

12.61%

ԱՄՆ դոլար

(ԿԲԼՏ + 4.5)%, ներկա պահին՝ 4.83%

4.83%

Բաշխման ժամկետի համար կիրառվող պարզ տոկոսադրույք

Տվյալ պահին "Բարեկեցիկ ապագա" ավանդատեսակի համար սահմանված տոկոսադրույք

1 ԿԲԼՏ - "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Լողացող Տոկոսադրույք: Սահմանվում է Բանկի կողմից տարեկան երկու անգամ՝ հիմք ընդունելով հիմնական ցուցանիշները, իսկ վերջիններիս հասանելիության անհնարինության դեպքում՝ երկրորդային ցուցանիշները: Փոփոխման դեպքում գործող պայմանագրերի տոկոսադրույքը փոփոխվում է ոչ շուտ, քան ավանդատուին այդ մասին տեղեկացնելուց 15 օր հետո:
Հիմնական ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ պետական 180-օրյա զեղչատոկոսային պարտատոմսերի եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որը հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից https://www.cba.am ինտերնետային կայքում, ԱՄՆ դոլարի կամ եվրոյի դեպքում՝ համապատասխանաբար "ԱՄՆ դոլար 6-ամսյա ICE LIBOR" և "Եվրո 6-ամսյա ICE LIBOR" բենչմարկները, որոնք հրապարակվում են Intercontinental Exchange (ICE) (Ինտերկոնտինենտալ Էքսչենջ (ICE)) կազմակերպության կողմից https://www.theice.com ինտերնետային կայքում կամ հրապարակային այլ հասանելի աղբյուրներում:
Երկրորդային ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ առևտրային բանկերի կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված 91 - 180 օր ժամկետայնության ՀՀ դրամով ավանդների միջին կշռված տոկոսադրույքը վերջին հասանելի ամսվա դրությամբ, ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվ բանկի կողմից սահմանված Federal funds-ի տոկոսադրույքը վերջին հասանելի ամսաթվի դրությամբ, Եվրոյի դեպքում՝ 6-ամսյա EURIBOR-ի տոկոսադրույքը վերջին հասանելի օրվա դրությամբ:
Հիմնական ցուցանիշից երկրորդային ցուցանիշին անցման դեպքում ավանդի տոկոսադրույքում ներառված հաստատուն բաղադրիչը մնում է անփոփոխ:
Եթե հիմնական և երկրորդային ցուցանիշները դառնում են անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա լողացող տոկոսադրույքի ցուցանիշը հաջորդ ժամանակաշրջանի համար համարվում է լողացող տոկոսադրույքի հրապարակված վերջին ցուցանիշը՝ մինչև Բանկի կողմից տոկոսադրույքի հաջորդ հաստատման ժամանակաշրջանը:
Սահմանված ԿԲԼՏ տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում (https://conversebank.am/hy/kbht/) և հասանելի են Բանկի տարածքում:
Այս ավանդի լողացող տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է փոփոխվել ոչ ավելի հաճախ, քան տարին երկու անգամ: ԿԲԼՏ-ների մեծությունը կարող է կլորացվել մինչև մեկ հարյուրերորդական:

2 Հաշվարկվել են` հիմք ընդունելով ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող ԿԲԼՏ մեծությունները. ՀՀ դրամ՝ 8.59%, ԱՄՆ դոլար՝ 0.33%:

Ուշադրություն

Վճարման ենթակա տոկոսներից գանձվում է եկամտային հարկ
ՀՀ տարածքում ներդրված ավանդների դեպքում՝ 10%ԱՀ տարածքում` 5%

Անկանխիկ մուտքագրված ավանդի գումարի կանխիկ վերադարձի դեպքում կգանձվի միջնորդավճարՀՀ դրամ՝ 0.25% / ԱՄՆ դոլար՝ ըստ օրական գնանշման

Մասնաճյուղում ավանդի ներդրման դեպքում ավանդատուի համար բացվող խնայողական հաշվի սակագներ

Ավանդի արժույթով մեկ հաշվի

բացում

0 ՀՀ դրամ

տարեկան սպասարկում

0 ՀՀ դրամ

Այլ պայմաններ՝ համաձայն Բանկի հաշիվների բացման և սպասարկման դրույթների:

Հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմանների դեպքում`

Ավանդի սկզբնական գումար 100,000 ՀՀ դրամ
Ավանդի ներդրման օր 13/12/2021
Ավանդի ներդրման ժամկետ 10 տարի (մինչև 13/12/2031)
Տարեկան տոկոսադրույք 12.61%
Տոկոսների վճարումը Ժամկետի վերջում
Եկամտային հարկ 10% տոկոսային եկամտից
Համալրում Ամսական 10,000 ՀՀ դրամ

Ավանդի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ`

Մեկ օրվա տոկոսային եկամուտ` նախքան համալրումները
100,000 (ներդրված գումար) x 12.61/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) ≈ 34.55
Մեկ օրվա տոկոսային եկամուտ` առաջին համալրումից հետո
110,000 (ավանդի մնացորդ) x 12.61/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) ≈ 38.00
Մեկ օրվա տոկոսային եկամուտ` երկրորդ համալրումից հետո
120,000 (ավանդի մնացորդ) x 12.61/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) ≈ 41.46

Յուրաքանչյուր հաջորդ համալրումից հետո մեկ օրվա տոկոսային եկամուտն աճում է:
Տարին մեկ անգամ տոկոսային եկամուտը հաշվեգրվում է ավանդի մնացորդին:

Կուտակված տոկոսագումարները նախքան հարկումը` 1,266,562.23
Կուտակված տոկոսագումարները հարկումից հետո` 1,139,906.01
Համալրումների հանրագումարը` 1,190,000
Ավանդի ընդհանուր գումարը (սկզբնական գումար + համալրումներ + տոկոսագումարներ հարկումից հետո)` 2,429,906.01 ՀՀ դրամ

Ավանդի հաշվիչ - https://conversebank.am/hy/barekecikcalc

Հաշվարկված գումարները կլորացվում են մինչև մեկ հարյուրերորդական:

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափ

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ««Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը'' Կանոնակարգ 8/02''-ով սահմանված բանաձևը.

                                                                              APY=(1+r/ո)ո-1

  որտեղ`

  • APY - տարեկան տոկոսային եկամտաբերություն
  • r - տարեկան պարզ տոկոսադրույք
  • ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականություն

Ավանդի ընդունման ընդհանուր պայմաններ

  1. Բանկի և ավանդատուի միջև կնքվում է ժամկետային ավանդի պայմանագիր:
  2. Ավանդի պայմանագրի ժամկետը կազմված է կուտակման և բաշխման ժամկետներից:
  3. Ավանդի գործողության ընթացքում ավանդային հաշվին առանց հաճախականության սահմանափակման կարող է ավելացվել գումար՝ համաձայն Բարեկեցիկ ապագա ավանդի պայմանների:
  4. Ավանդային հաշվին մուտքագրումներ կարող է կատարել ցանկացած անձ՝ հաշվի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում, իսկ ավանդային հաշվից ելքագրումները կարող են կատարվել միայն հաճախորդի կամ նրա լիազորված անձի կողմից:
     

Տոկոսների հաշվարկման և վճարման կարգ

  1. Ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդային հաշվի փաստացի մնացորդի նկատմամբ` ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
  2. Բանկը տոկոսների հաշվարկը կատարում է պարզ տոկոսադրույքով` որպես բաժանարար հիմք ընդունելով տարին 365 կամ 366 օր նահանջ տարվա համար:
  3. Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
  4. Ժամկետային ավանդը արտարժույթով ներդնելու դեպքում տոկոսագումարները ավանդատուին վճարվում են ՀՀ դրամով` վճարման օրվա դրությամբ Բանկի կողմից սահմանված համապատասխան արժույթի առքի փոխարժեքով, կամ ավանդատուի ցանկությամբ այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը:
  5. Ավանդի կուտակման ժամկետի ավարտից հետո գումարը ավանդատուին վերադարձվում է իր իսկ կողմից նախընտրելի ձևով` միանգամից կամ հավասարաչափ վճարումներով:
  6. Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, որոնք ավանդատուն բանկային ավանդի պայմանագրում նշված ժամկետում չի ստացել, Բանկի կողմից վճարվում են ավանդատուի առաջին իսկ պահանջի դեպքում:
  7. Ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո, եթե ավանդատուն չի պահանջում վճարել ավանդի գումարը և հաշվարկված տոկոսները, ապա պայմանագիրը համարվում է երկարաձգված Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի համար սահմանված պայմաններով, եթե այլ բան սահմանված չէ հաճախորդի հետ կնքված ավանդային պայմանագրով կամ հաճախորդի այլ գրավոր հանձնարարականով: 

Լրացուցիչ տեղեկատվություն

  1. Ժամկետային ավանդային հաշվի բացումը և սպասարկումն անվճար է:
  2. Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ավանդային հաշիվը փակվում է:
  3. Ավանդային հաշվով ընթացիկ բանկային գործառնություններ չեն կարող իրականացվել, բացառությամբ ավանդի ներգրավման և մարման գործառնությունների:
  4. Մասնաճյուղում ավանդի ներգրավումն իրականացվում է ավանդի արժույթով խնայողական հաշվից, բացակայության դեպքում այն բացվում է առանց բացման և սպասարկման վճարի:
  5. Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև ավանդային հաշվին մուտքագրված միջոցները ավանդատուին վճարելիս միջնորդավճար չի գանձվում:
  6. Բանկ ներդրված ավանդի վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է և Բանկը երաշխավորում է դրա գաղտնիությունը:

Ավանդային պայմանագրի վաղաժամկետ լուծում

1. Եթե ավանդատուն ցանկանում է վաղաժամկետ լուծել ավանդային պայմանագիրը, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսի վերահաշվարկ հետևյալ պայմաններով.

  • Ավանդը ներդրման օրվանից մինչև 1 տարի ներառյալ ժամկետում դադարեցնելու դեպքում կատարվում է վերահաշվարկ՝ կիրառելով Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքը (ներկա պահին՝ 0.1%)։
  • Ավանդը ներդրման օրվանից 1 տարուց ավելի ժամկետում դադարեցնելու դեպքում, կատարվում է տոկոսների վերահաշվարկ հետևյալ կերպ՝ դադարեցման օրվանից հաշվարկված նախորդ մեկ տարվա ընթացքում կուտակված և վճարված տոկոսների մասով կատարվում է վերահաշվարկ նախորդ ենթակետում նշված կարգով: Մինչ այդ (նախորդ մեկ տարին սկսելուն նախորդող տարվա վերջին օրը) հաշվարկված և հաշվեգրված տոկոսների մասով վերահաշվարկ չի կատարվում:
  • Բաշխման հատվածում կատարված դադարեցման դեպքում վերահաշվարկ չի կատարվում:

2. Եթե ավանդատուն լուծում է արտարժութային ժամկետային ավանդի պայմանագիրը` անմիջապես նույն պայմաններով ՀՀ դրամով ժամկետային ավանդի պայմանագիր կնքելու պայմանով, ապա տոկոսների վերահաշվարկ չի կատարվում:
 
Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների և տեղեկանքների տրամադրման սակագներ

Քաղվածքների տրամադրում1 առձեռն` Բանկի տարածքում (ներառյալ ԱԱՀ)

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ մեկ անգամ՝ 0 ՀՀ դրամ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի հավելյալ քաղվածքի տրամադրում՝ մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ

3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

       

Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանքներ1 (ներառյալ ԱԱՀ)

Մեկ ամսվա ընթացքում բացված ավանդների դեպքում2

5,000 ՀՀ դրամ

Ավելի վաղ բացված ավանդների դեպքում

3,000 ՀՀ դրամ

Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա

3,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:

 

Փաստաթղթերի, գործարքի կատարման հիմքերի և այլ տեղեկատվության պատճեններ (ներառյալ ԱԱՀ)

Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող

1,800 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող

3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող

12,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

 

Քաղվածքի առաքում փոստով (ներառյալ ԱԱՀ)

Ներհանրապետական և ԱՀ

0 ՀՀ դրամ

Միջազգային

Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին

Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

   

Քաղվածքի առաքում պատվիրակված առաքման ծառայության միջոցով (ներառյալ ԱԱՀ)

Ներհանրապետական և ԱՀ

3,000 ՀՀ դրամ

Միջազգային

Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված
սակագին + 3,000 ՀՀ դրամ

                                                                                                                         

Ուշադրություն

Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը hաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (պահանջվում է միայն ՀՀ ռեզիդենտների և/կամ քաղաքացիների դեպքում): Չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը:

Բացի սահմանված փաստաթղթերից, ներդրվող ավանդի գումարը, ինչպես նաև նախկինում ներդրված գործող ավանդների և տվյալ պահին ներդրվող ավանդի հանրագումարը 5 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում հաճախորդից պահանջվում են նաև գումարի ծագման աղբյուրը հավաստող փաստաթղթեր և/կամ հայտարարագիր ֆինանսական միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ:
Վերոնշյալ փաստաթղթերը չեն պահանջվում Բանկի հաշվետեր հաճախորդներից, որոնց իրավաբանական գործում առկա են պահանջվող փաստաթղթերը և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը հավաստող հիմնավորումները:
Ներկայացված փաստաթղթերը հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով չլինելու դեպքում պահանջվում է դրանց նոտարական վավերացմամբ թարգմանություն հայերեն լեզվով:

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման,
համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային
համակարգ է՝ https://www.fininfo.am/finhelper/index.php?type=deposit:

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

16 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

7 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավելի է

16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է

7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն

Հեռախոս՝ (+37410) 58-35-14

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` +37460 701111
Ֆաքս` +37410 582421

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

 

 

 Ավանդի ներդրման պայմանները մինչ 01.11.2022  

Ավանդի ներդրման պայմանները մինչ 31.08.2022  

Ավանդի ներդրման պայմանները մինչ 28.05.2022  

Ավանդի ներդրման պայմանները մինչ 10.03.2022

 

Թարմացվել է 1.03.2023թ.08:50

   Ավանդի ներդրման պայմանները մինչ 13․12․2021

 
   Կուտակման ժամկետի համար
 Արժույթ  Պարզ տոկոսադրույք  Տոկոսային եկամտաբերություն2
 ՀՀ դրամ  ԿԲՀՏ1 + 0.5%  11.5%
 ԱՄՆ դոլար  ԿԲՀՏ1 - 0.75%  6%
                                                                                                                              

  Ավանդի ներդրման պայմանները մինչ 10․03․2021

 
   Կուտակման ժամկետի համար
 Արժույթ  Պարզ տոկոսադրույք  Տոկոսային եկամտաբերություն2
 ՀՀ դրամ  ԿԲՀՏ1 -0.5%  10.5%
 ԱՄՆ դոլար  ԿԲՀՏ1 - 1%  5.75%

  Ավանդի ներդրման պայմանները մինչ 01․09․2020

 
   Կուտակման ժամկետի համար
 Արժույթ  Պարզ տոկոսադրույք  Տոկոսային եկամտաբերություն2
 ՀՀ դրամ  ԿԲՀՏ1 + 0.5%  11.5%
 ԱՄՆ դոլար  ԿԲՀՏ1 - 0.75%  6%