Թեժ գիծ +37410 511 211

Երկրորդ տեղաբաշխում

 "ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 29/03/2019թ. N 1/180Ա որոշման համաձայն գրանցվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Ծրագրային ազդագիրը հրապարակվել է Բանկի ինտերնետային կայքում 01.04.2019թ.:

Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի 23/05/2019 N 1/313Ա Որոշման հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 1/180Ա որոշմամբ գրանցված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը: Լրացման էլետրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելեվ այստեղ:

Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի 09/10/2019 N 1/142Ա Որոշման հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 1/180Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի լրացումը: Լրացման էլետրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելեվ այստեղ:

Ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը` այցելելով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:

 Թողարկման դոլարային տրանշի տեղաբաշխումը սկսվելու է սույն թվականի հոկտեմբերի 17-ին և ավարտվելու 2020թ.-ի փետրվարի 28-ին: Այս տրանշով տեղաբաշխվել է 5,000,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմս:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացնելուց և պատշաճ կերպով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ ներկայացնելուց հետո, սակայն ոչ ուշ քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ -ում բացված 1930043129906501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:

 Պարտատոմսերի էական պայմաններ

Թողարկող

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ

Դաս

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեք

100 ԱՄՆ դոլար

Ընդհանուր ծավալ

5,000,000 ԱՄՆ դոլար

Շրջանառության ժամկետ

36 ամիս

Արժեկտրոնային եկամտաբերություն

5.25%

Արժեկտրոնների վճարման պարբերականություն

կիսամյակային

Տեղաբաշխող

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ

 "Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է ունենալ կամ բացել

1. արժեթղթերի հաշիվ՝ օրենքով սահմանված կարգով լիցենզավորված Հաշվի օպերատորներիցորևէ մեկի մոտ

2. ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով հաշիվ որևէ բանկում

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ հանդիսանում է հաշվի օպերատոր: Պահանջվող բոլոր հաշիվները հնարավոր է բացել նաև "Կոնվերս Բանկ" ՓԲԸ միջնորդությամբ:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ թողարկած պատատոմսեր ձեռք բերող հաճախորդների համար հաշիվները բացվում են անվճար և պարտատոմսի գործողության ընթացքում, առանց սպասարկման վճարի:

Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը 20 հատ է, իսկ առավելագույն ծավալը սահմանափակված է տեղաբաշխման ծավալով:

Բանկին վերապահված է պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:

Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ

 

 

 

Հաշվիչ

 

Պարատոմսերի ծրագրային ազդագիր