"Ծառայությունների ուղղորդում" ծրագիր
Մասնակցիր "Ծառայությունների ուղղորդում" ծրագրին, ուղղորդիր ընկերոջդ Կոնվերս Բանկ և ստացիր պարգևավճար:
Ովքե՞ր կարող են հանդիսանալ Ուղղորդող
Բանկի հետ "Ծառայությունների ուղղորդում" ծրագրի (Ծրագիր) շրջանակներում պայմանագիր կնքած1, Բանկի հաճախորդ հանդիսացող կամ չհանդիսացող՝
- ֆիզիկական անձինք
- իրավաբանական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերեր
Բացառություն
Ուղղորդող անձը չի կարող միաժամանակ հանդես գալ Ծրագրի շրջանակներում Բանկի ծառայություններից օգտվող անձ:
1Միացման պայմանագիր, որի կնքման պահ է համարվում Ծրագրի պայմանների ծանոթացման, դրանք ընդունելու, չկրկնվող կոդի (Կոդ) ստացման պահը, որից հետո Ուղղորդողի մոտ ծագում են իրավունքներ ու պարտավորություններ:
Ի՞նչ է շահում Ուղղորդողը
Բանկը հաջողված ուղղորդումների համար Ուղղորդողներին վճարում է պարգևավճար:
Պարգևավճարների վճարման կարգը
Պարգևավճարները վճարվում են հաջողված ուղղորդումների համար:
Ուղղորդումը համարվում է հաջողված, եթե միաժամանակ բավարարվում են հետևյալ պայմանները.
- Ծառայության տրամադրման պահին տվյալ ուղղորդմանը համապատասխանող Կոդը ներկայացվում է Բանկ՝ ոչ ուշ, քան Կոդը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում
- Ծառայությունը փաստացի տրամադրվել է
Ծառայություն |
Պարգևավճարի չափ/ՀՀ դրամ/ |
|
Նոր իրավաբանական անձ հաճախորդ | 5,000 | |
Նոր վճարային քարտ* | (ԱրՔա, Cirrus Maestro, Visa Electron, Visa Classic, MasterCard Standard) | 1,200 |
(MasterCard /Visa Gold, Visa Platinum, Visa Infinite) | 6,500 |
2Գումարները ներառում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը
Ինչպե՞ս ուղղորդել
Ուղղորդողը, Հաճախորդի՝ Ծառայություններից օգտվելու ցանկության դեպքում, ծանոթանում է "Ուղղորդման ծրագրի մասնակցության պայմաններին", համաձայնության դեպքում սեղմում է "Ուղղորդել" կոճակը, լրացնում և ուղարկում Ուղղորդման հայտը՝ ստանալով Կոդը, որը տրամադրում է ուղղորդվող անձին: Միաժամանակ ուղղորդվող անձը հայտում նշված էլեկտրոնային փոստի իր հասցեին ստանում է ուղղորդված լինելու վերաբերյալ ծանուցում և Կոդը:
Ի՞նչ է ձեռնարկում ուղղորդվող անձը
Ուղղորդվող անձը ուղղորդողից և իր էլ. փոստի հասցեին Կոդը ստանալուց հետո այն տվյալ ծառայության համար սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է Բանկի ցանկացած մասնաճյուղ:
*Վճարային քարտերը տրամադրվում են Բանկի գործող սակագներով: Չի տարածվում Բանկի կողմից կազմակերպվող ակցիաների շրջանակներում անվճար տրամադրվող վճարային քարտերի և կից/հավելյալ քարտերի, արտոնյալ պայմաններով տրամադրվող վճարային քարտերի, այդ թվում՝ աշխատավարձային նախագծերի շրջանակներում տրամադրվող վճարային քարտերի և մեկանգամյա օգտագործման վարկային քարտերի վրա: