Թեժ գիծ +37410 511 211

ConverseQvota

Քվոտա

Քվոտա - հաշվարկային քարտի վարկային սահմանաչափի շրջանակներում գնված ապրանքի/ծառայության արժեքի չափով ձևավորված 0% դրույքաչափով սահմանված ժամանակացույցի համաձայն մարման պայմանով գումարի օգտագործման հնարավորություն, որը տրամադրվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունից POS-տերմինալի միջոցով գնում կատարելիս

Քվոտայի գործողության ժամկետ Քվոտան կարող է տրամադրվել մինչև 12 ամիս մարման ժամկետով, որը կարող է գերազանցել հաշվարկային քարտի վարկային սահմանաչափի գործողության ժամկետը:
Արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
(համապատասխանում է քարտի արժույթին)
Տարեկան տոկոսադրույք 0%

Մարման կարգ

Քվոտան տրվում է ամսական հավասարաչափ մարման եղանակով:

Քվոտայի մարման ժամանակացույցը սահմանվում է գործող օվերդրաֆտի ժամանակացույցին համապատասխան` ամսական մարման օր է սահմանվում գործող օվերդրաֆտի ժամանակացույցի ժամանակահատվածների վերջնաժամկետը.

  • արտոնյալ ժամանակահատվածով օվերդրաֆտի դեպքում քվոտայի ամսական մարման ժամկետ է սահմանվում տվյալ օվերդրաֆտի համար սահմանված արտոնյալ 15-օրյա ժամանակահատվածի վերջնաժամկետը
  • առանց արտոնյալ ժամանակահատվածի օվերդրաֆտի դեպքում որպես քվոտայի ամսական մարման վերջնաժամկետ սահմանվում է տվյալ օվերդրաֆտի տոկոսագումարների մարման համար սահմանված նույն մարման օրը

Գումարը

Քվոտան ձևակերպվում է գործող վարկային սահմանաչափի (օվերդրաֆտի) սահմաններում, այսինքն՝ քվոտայի գումարը չի կարող գերազանցել գործարքը կատարելու պահին օվերդրաֆտի չօգտագործված (օգտագործման համար հասանելի) մասի մնացորդը:

Քվոտայի օգտագործման արդյունքում քարտապանի վարկային սահմանաչափը (օվերդրաֆտի գումարը) նվազեցվում է քվոտայի գումարի չափով:

Քվոտայի մարումներին զուգահեռ գործող վարկային սահմանաչափն ավելանում է ՝ մարվող գումարի հաշվին: Արդյունքում քվոտայի ձևակերպման պահին ձևավորվող՝ տվյալ քարտապանի հաշվարկային քարտի գծով ընդհանուր վարկային պարտավորության գումարը մնում է անփոփոխ քվոտայի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

Հաճախորդի հաշվարկային քարտին առկա սեփական միջոցների առկայության դեպքում նույնիսկ, հաճախորդի ցանկությամբ, քվոտան ձևակերպվում է առկա՝ օվերդրաֆտի միջոցների սահմաններում:

Այլ պայմաններ

Քվոտայի վճարման գծով 5 օր ուշացման դեպքում քվոտան դառնում է վճարման ենթակա տվյալ պահին առկա քվոտայի մնացորդի ամբողջ գումարի չափով, ինչի հետևանքով տվյալ քվոտան դադարում է գործել, իսկ վերջինիս մնացորդի գումարը վերականգնվում է համապատասխան հաշվարկային քարտի վարկային սահմանաչափի ներքո:

Գրավով ապահովված օվերդրաֆտների դեպքում գրավից ազատումը կատարվում է քվոտայի գումարի ամբողջական մարման դեպքում միայն:

Քվոտայի մարումներն իրականացվում են բացառապես տվյալ օվերդրաֆտի քարտային հաշվին գումարի մուտքագրման միջոցով:

Հաշվարկային քարտին ուղղված գումարները, մինչ օվերդրաֆտի գումարի մարման կատարումը, ուղղվում են քվոտայի՝ գումարի մուտքագրման օրվա դրությամբ մարման ենթակա պարտավորության մարմանը (առկայության դեպքում` նաև տույժերի), այնուհետև՝ օվերդրաֆտի մարմանը: Քվոտայի գծով մարման ենթակա պարտավորության բացակայության դեպքում՝ մարումն իրականացվում է համաձայն սահմանված հերթականության:

Քվոտայի առավելություններից կարող են օգտվել Բանկի գործող հաշվարկային քարտ ունեցող ֆիզիկական անձինք՝ բացառությամբ VISA Business, ինչպես նաև հավելյալ և կից քարտերի քարտապանների:

Համագործակցող տուրիստական ընկերությունների ցանկ

                                       

                   

Տեղեկատվական ամփոփագիր

Ֆինանսներ բոլորի համար