Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

20.04.2021

Ապրիլի 20-ին Կոնվերս Բանկը սկսել է 3 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Առաջիկայում դրանք հասանելի կլինեն նաեւ Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածում:
Դրամային պարտատոմսի անվանական արժեքը 50.000 ՀՀ դրամ է, իսկ դոլարային պարտատոմսինը՝ 100 ԱՄՆ դոլար: Արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9.75% եւ 5.25%: Պարտատոմսերի շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Տարվա ընթացքում Կոնվերս Բանկը նախատեսում է իրականացնել մինչև 20 մլն ԱՄՆ դոլար և 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով թողարկում՝ շարունակաբար հաճախորդներին առաջարկելով այս ֆինանսական պրոդուկտը:
Պարտատոմսերում ներդրումներն, ի տարբերություն ավանդի, ունեն մի շարք առավելություններ, որոնցից ամենազգալին, թերևս, դրանցից ստացվող տոկոսային եկամտի՝ հարկերից ազատված լինելն է: Եվս մեկ առավելություն այն է, որ պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում՝ մինչև դրանց մարման ժամկետը:
Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, որտեղ պրոֆեսիոնալ ներդրողը շուկա ստեղծողի կարգավիճակ ստանալուց հետո ապահովելու է երկրորդային շուկայում դրանց իրացվելիությունը:
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Թողարկման և տեղաբաշխման մանրամասները, Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի ինտերնետային կայքից՝ https://conversebank.am/hy/2021issue/ հղմամբ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

← Վերադառնալ ցուցակին