Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի աջակցությամբ Վայոց Ձորում արեւային նոր կայան է կառուցվել

07.12.2020

Վայոց Ձորի Զեդեա համայնքում կայացել է նոր՝ 5,2ՄՎտ հզորությամբ արեւային կայանի բացման արարողությունը: Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս Բանկի կողմից:

Քլին էներջի ՍՊԸ-ի կողմից կառուցված «Վայոց Արև-1» արևային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում ցանցին միացված ամենամեծ կայանն է: Կանխատեսվում է, որ կայանը տարեկան կարտադրի 10,000,000 ԿՎՏ.ժ էլեկտրաէներգիա:

Նշենք, որ սա վերականգնվող՝ արեւային էներգետիկայի ոլորտում Կոնվերս Բանկի կողմից ֆինանսավորված հերթական հաջողված նախագիծն է: Բանկը Հայաստանում առաջինն է սկսել այս ոլորտում ծրագրերի իրականացանումը՝ ֆինանսավորելով մեր երկրում առաջին՝ Թալին-1 արեւային կայանի շինարարությունը:
 

← Վերադառնալ ցուցակին