Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ավտոկանգառի վճարումը տերմինալով օգնում է խնայել

13.01.2020

 Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը՝ տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքերի մոտ (յուրաքանչյուրի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքերի մոտ (յուրաքանչյուրի մոտ մեկական) և 1-ը՝ VIP սրահում:

Նախքան ավտոկայանման վայրից դուրս գալը, Դուք կարող եք վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով, Դուք կունենաք 10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը:

2020 թվականի հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագներ.

Խնդրում ենք նկատի ունենալ, որ տերմինալների միջոցով վճարելիս գները, որոնք գործել են մինչ օրս, կմնան անփոփոխ:
Կայանման առաջին 10 րոպեն անվճար է:

Վճարային տերմինալ.

  • Ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը - 500 ՀՀ դրամ,
  • Ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը) - 2.000 ՀՀ դրամ,
  • Ավտոմեքենաների 5-30 օր կայանումը (երկար կայանում)-10.000 ՀՀ դրամ:

Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.

  • Ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը - 800 ՀՀ դրամ,
  • Ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը) - 3.000 ՀՀ դրամ,
  • Ավտոմեքենաների 5-30 օր կայանումը (երկար կայանում)-15.000 ՀՀ դրամ:

Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.

  • Միկրոավտոբուսների 1 անգամյա մուտքի վճար - 2.000 ՀՀ դրամ,
  • Ավտոբուսների 1 անգամյա մուտքի վճար - 3.000 ՀՀ դրամ:

Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կամ տերմինալի հետ կապված խնդիրների դեպքում կարող եք դիմել Կոնվերս Բանկին հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 10 511 211 կամ մոտենալ բանկի "Զվարթնոց օդանավակայան" մասնաճյուղ:

 

← Վերադառնալ ցուցակին