Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Սև ուրբաթ

22.11.2019

 "Սև ուրբաթ"-ին առցանց գնումները Կոնվերս Բանկի քարտերով ավելի գրավիչ են

Սև ուրբաթին ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս հերթական լոյալության ակցիայով: Դրա շրջանակում մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կտրամադրվեն առանց սպասարկման վճարի՝ քարտի գործողության ամբողջ ընթացքում: Իսկ նոյեմբերի 29-ին, երբ նշվում է Սև ուրբաթը(Black Friday), կատարել առցանց անկանխիկ գնումներ և ստանալ Cashback՝ գործարքների գումարի 10 տոկոսի չափով:
Կոնվերս Բանկի Visa Վիրտուալ հաշիվը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ օնլայն գնումներ և վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ավելի հեշտ վերահսկել օնլայն գնումները:

"Visa Virtual հաշիվը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում են քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել առցանց վճարումներ ինտերնետ խանութներում: Քարտն ունի օրական օգտագործման սահմանաչափ, որը հաճախորդը հնարավորություն ունի փոփոխել՝ նվազեցնելով ռիսկերը: Այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող և մատչելի'',- ասել են Կոնվերս Բանկում:
Visa instant issue-ն Կոնվերս Բանկի մասնաճյուղերում հաճախորդին է տրամադրվում հաշված րոպեների ընթացքում՝ ազատելով նրան քարտի թողարկման համար նախատեսված մինչև 5 աշխատանքային օր ժամկետից:
Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կարելի է կառավարել ինտերնետ և մոբայլ բենքինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Կատարված գործարքների շարժին և մնացորդին առցանց հետևելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում:

Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կարելի է պատվիրել ՀՀ Դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
Բանկի առաջարկի մանրամասները https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/11/22/Blackfriday/ հղումով:

← Վերադառնալ ցուցակին