ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ ՀՊՏՀ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ
25.10.2019
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ ՀՊՏՀ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ
Կոնվերս Բանկը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացված աշխատանքի տոնավաճառին, որտեղ ներկայացրել է հիմնականում սպասարկման ոլորտում առկա թափուր աշխատատեղերը՝ ֆինանսական խորհրդատու, տեղեկատու, մասնագետ-գանձապահ:
<<Այս տոնավաճառին Կոնվերս Բանկի տաղավարի նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը վկայում էր Բանկի առաջարկների նկատմամբ հետաքրքրության մասին: Բանկը իր աշխատակազմը պարբերաբար համալրում է երիտասարդ կադրերով, որոնք այստեղ իրենց ծրագրերն ու գաղափարները, ներուժը իրականացնելու հնարավորություն են ստանում: Մյուս կողմից, Բանկը նպաստում է նրանց մասնագիտական առաջընթացին՝ աջակցելով նրանց կրթական ու մասնագիտական մակարդակի բարձրացմանը, հետագա զարգացմանը>>,-ասել են Կոնվերս Բանկում:
Բուհերի շրջանավարտները և ուսանողները, Կոնվերս Բանկի պաշտոնական կայքին ուղարկելով իրենց կենսագրությունը, կընդգրկվեն Բանկի պահուստային թիմում, իսկ Բանկի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացների մասնակցած լավագույն թեկնածուները կապահովվեն համապատասխան աշխատանքով: