Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս բանկը ներդրել է Շիրակի մարզի զարգացմանը միտված երկու վարկային պրոդուկտ

18.02.2019

Շիրակի մարզում ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտների զարգացման նպատակով Կոնվերս Բանկը ներդրել է "Գյումրի" և "Գյումրի ագրո" վարկային պրոդուկտները: Դրանցից առաջինի՝ ՓՄՁ ֆինանսավորման "Գյումրի" պրոդուկտի շրջանակում նախատեսվում է տարածաշրջանում զբոսաշրջության (ներառյալ զբոսաշրջային ենթակառույցները), առևտրի ու սպասարկման ոլորտներում ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Start-Up ֆինանսավորում:

Վարկավորում իրականացվում է երեք արժույթով. դրամով՝ սկսած տարեկան 10.5%, դոլարով՝ 8%, իսկ եվրոյով՝ 6% դրույքաչափով: Վարկի մարման ժամկետը մինչև 120 ամիս է: Start-Up նախագծերի համար սահմանված է նաև մայր գումարի մարման՝ 24 ամիս արտոնյալ ժամկետի հնարավորություն:

"Պրոդուկտը հաճախորդներին է առաջարկվելու որպես բանկային ծառայությունների համալիր փաթեթի մի մաս, որի շրջանակներում վարկառուներին կտրամադրվի Բանկի այլ ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն: Մասնավորապես, "Գյումրի" վարկատեսակի շահառուների համար անվճար կլինի Կոնվերս Բանկի Intenet banking, Mobile banking ծառայությունների տրամադրումը, Կորպորատիվ քարտերի տրամադրումն ու սպասարկումը, PՕS տերմինալներ տեղադրման դեպքում մեկ տարի սպասարկման վարձ չի գանձվի և այլն",- ասել են Կոնվերս Բանկում:

Գործարկված "Գյումրի ագրո" վարկատեսակով իրականացվելու է մինչև 84 ամիս մարման ժամկետով գյուղվարկավորում՝ դրամային վարկերի դեպքում սկսած 10.5%, իսկ ԱՄՆ դոլարով՝ 8% տարեկան տոկոսադրույքով:

"Ներդրվող բանկային պրոդուկտներից կարող են օգտվել բոլոր այն անձինք, ովքեր ցանկություն կհայտնեն ներդրումներ իրականացնել Շիրակի մարզում: Ծրագրի պոտենցիալ շահառուներից կարևորում ենք հատկապես արտերկրում գործունեություն ծավալող Շիրակի մարզից գործարարներին, ովքեր մտադիր են վերադառնալ և իրենց գործունեությունը սկսել տարածաշրջանում: Ըստ որում, ՓՄՁ վարկավորման պարագայում մենք պատրաստակամ ենք ոչ միայն ֆինանսավորել ներդրումային ծրագրերը, այլև դրանց իրականացման ողջ ընթացքում տրամադրել անվճար բիզնես խորհրդատվություն", -ասել են Կոնվերս Բանկում:

Նշվել է, որ նման պրոդուկտների ներդրման մտադրության մասին Կոնվերս Բանկը հայտարարել էր ամիսներ առաջ՝ Բանկի Խորհրդի՝ Գյումրիում կայացած արտագնա նիստի ժամանակ:

ՓՄՁ վարկավորման "Գյումրի" և "Գյումրի Ագրո" վարկատեսակների մանրամասները՝ համապատասխանաբար https://www.conversebank.am/hy/gyumriloan/ և https://www.conversebank.am/hy/gyumriagroloan/ հղումներով:

← Վերադառնալ ցուցակին