Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է KBC բանկի "Euro STP Excellence Award" մրցանակին

12.02.2019

Երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է որակի գերազանցության Euro STP Escellence Award մրցանակի: Եվրոպական առաջատար բանկերից մեկի՝ բելգիական KBC Bank N.V. բանկի այս հեղինակավոր մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել "միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և բացառիկ աճի ապահովման համար": Միևնույն ժամանակ, այն վկայում է Բանկի կողմից մատուցվող գործառնական ծառայությունների՝ միջազգային որակական չափանիշներին համապատասխանության մասին:

"Կոնվերս բանկը հետևողական է հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցմանը՝ այդ թվում միջազգային գործառնությունների իրականացման ոլորտում: 2018թ SWIFT համակարգով Եվրո արժույթով փոխանցումների 99.96%-ը Բանկի կողմից կատարվել է առանց մարդկային միջամտության՝ ապահովելով փոխանցումների իրականացման առավելագույն արագություն, ինչը հերթական անգամ բարձր գնահատականի է արժանանում արտասահմանյան գործընկեր բանկերի կողմից: Մենք բարձր ենք գնահատում KBC Bank N.V. բանկի հետ համագործակցությունը՝ մրցանակի շնորհումը համարելով ևս մեկ ձեռքբերում գործառնական գերազանցության ապահովման ոլորտում",-նշել է Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Նելլի Քոչարյանը:

← Վերադառնալ ցուցակին