Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը՝ "Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում"

22.10.2018

"ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա"-ն և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, ամփոփելով "Լավագույն անդամ 2017" մրցանակաբաշխության արդյունքները, Կոնվերս Բանկը ճանաչել են լավագույնը` ռեպո և սվոպ գործառնություններում:

Կոնվերս Բանկն "Բորսայի լավագույն անդամ` ռեպո և սվոպ գործառնություններ" անվանակարգում հաղթող է ճանաչվում երրորդ տարին անընդմեջ՝ վերահաստատելով առաջատարի դիրքերը: Բանկի հերթական մրցանակը վկայում է բորսայական հարթակներում Բանկի ակտիվ գործունեության և թիմային արդյունավետ աշխատանքի մասին.

Նշենք, որ "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ" մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն իններորդ տարին: Մրցանակակիրները որոշվում են՝ հաշվի առնելով "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը:

← Վերադառնալ ցուցակին