Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը "Արմենիա Էքսպո"-ի մասնակից

07.09.2018

"Արմենիա Էքսպո" ցուցահանդեսին Կոնվերս Բանկը ներկայանում է վարկավորման մի քանի շահավետ առաջարկներով՝ "Բրիջ", Արտահանման և նախաարտահանման վարկերով, Converse trade, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորման պրոդուկտներով:

"Կոնվերս Բանկը կարևորում է փոքր և միջին ձեռնարկությունների համար վարկային միջոցների հասանելիության ապահովումը՝ մշտապես բարելավելով ՓՄՁ վարկավորման պայմանները, հանդես գալով շահավետ առաջարկներով: Մրցունակ և հասանելի առաջարկների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պորտֆելն աճել է 45,7 տոկոսով",- ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:

Անդրադառնալով "Արմենիա Էքսպո"-ի շրջանակներում ներկայացված առաջարկներին՝ նա նշեց, որ "Բրիջ" վարկատեսակով ՓՄՁ վարկավորում է իրականացվում դրամով, դոլարով և եվրոյով՝ մինչև 12 ամիս, դրամային վարկերի տարեկան տոկոսադրույքը սկսած 10, իսկ դոլարային և եվրոյով վարկավորման տոկոսադրույքները՝ սկսած համապատասխանաբար 6,5 և 5 տոկոսից:

Արտանահման և նախաարտահանման վարկավորում է իրականացվում մինչև 12 ամիս ժամկետով՝ եվրոյով սկսած 4, իսկ դոլարով՝ սկսած 6 տոկոս տարեկան դրույքաչափով:

" Պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորումը Կոնվերս Բանկի՝ ամենապահանջված վարկատեսակներից է: Դրա շրջանակներում Բանկը ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ,
համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման ծրագրերի իրականացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկավորում է իրականացնում տարեկան սկսած 2 % -ից",- ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրենը՝ հավելելով, որ ծրագրերի շրջանակներում Բանկի գործող և նոր հաճախորդները կարող են ստանալ մինչև 10 մլն դրամի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով վարկեր :

Նշվեց նաև, որ "Արմենիա Էքսպո"-յի այցելուները Կոնվերս Բանկի առաջարկների մասին կարող են համապատասխան խորհրդատվություն ստանալ տեղում՝ Բանկի տաղավարում:

   

← Վերադառնալ ցուցակին